15.01.21
Սևան համայնքի ավագանու նիստում. 2021թ. բյուջեի հաստատումից մինչև տարեկան աշխատանքային պլանի քննարկում
|
Սևան համայնքի ավագանու այս տարվա անդրանիկ նիստը մեկնարկեց Արցախյան պատերազմում նահատակված մեր հերոսների հիշատակը մեկ րոպե հարգելով։Մինչ օրակարգային հարցերին անդրադառնալը Սևան համայնքի ղեկավար Սարգիս Մուրադյանն անդրադարձ կատարեց 2020թ.-ին իրականացված աշխատանքներին ու ծրագրերին:Չնայած տարին բավականին բարդ էր, քիչ չէին նաև մարտահրավերները, սակայն համակարգված աշխատանքի շնորհիվ հնարավոր եղավ հաղթահարել ոչ միայն առաջացած դժվարություններն, այլ նաև գրանցել էական հաջողություններ: Համայնքի ղեկավարը շնորհակալություն հայտնեց համայնքի ավագանուն և համայնքապետարանի աշխատակազմին` նպատակասլաց և արդյունավետ գործունեության համար, ինչպես նաև կարևորեց համագործակցային աշխատանքը մի շարք կազմակերպությունների և անհատների ...
Մանրամասն |
|
14.01.21
ԻՐԱԶԵԿՈՒՄ
|
Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությունը տեղեկացնում է, որ վթարավերականգնողական աշխատանքներով պայմանավորված` հանրապետության տարածքում հունվարի 14-ին ժամը 07։00-ից մինչև հունվարի 15-ը՝ ժամը 07։00-ն, հնարավոր են բաժանորդներին մատակարարվող գազի և էլեկտրաէներգիայի ժամանակավոր անջատումներ։ Այս մասին հաղորդագրություն է տարածել Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությունը: «Հայցում ենք սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության համար և վստահեցնում, որ ձեռնարկվում են անհրաժեշտ բոլոր միջոցառումներն աշխատանքները նախանշված ժամկետում ավարտելու ուղղությամբ»,-ասված է հաղորդագրության մեջ:
|
|
14.01.21
ՏԵՂԵԿԱՑՈՒՄ
|
ՀՀ ԱԻՆ ՓԾ Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչությունը տեղեկացնում է, որ 2021 թվականի հունվար ամսվա ընթացքում, ի թիվս Գեղարքունիքի մարզի մի շարք համայնքների, Սևան համայնքում կանցկացվի ուսումնական վարժանք՝ «Օդային տագնապ» թեմայով, որի ընթացքում փորձարկման նպատակով կմիացվեն էլեկտրաշչակները: Խնդրում ենք բնակիչներին խուճապի չմատնվել: Նախապես հայցում ենք ձեր ներողամտությունը։
|
|
12.01.21
2020-ի ամփոփագրերից
|
Սևանի համայնքապետարանում ամփոփվում են 2020թվականի արդյունքները: Սևան համայնքի ղեկավարի լիազորությունների շրջանակներում տրամադրված թույլտվությունների վիճակագրությունը 2020թվականին ունի հետևյալ պատկերը` Քաղաքաշինության բնագավառ - շինարարության թույլտվության տրամադրում - 51. - քանդման թույլտվության տրամադրում - 1. - ճարտարապետահատակագծային առաջադրանքի կամ նախագծման թույլտվության տրամադրում - 55. - ավարտական ակտ /շահագործման թույլտվության/ տրամադրում - 12 ընդհանուր - 119 Առևտրի և ծառայությունների բնագավառ- ոգելից և ալկոհոլային խմիչքների վաճառքի թույլտվության տրամադրում - 69. - ծխախոտի արտադրանքի վաճառքի թույլտվության տրամադրում - 64․ - հեղուկ վառելիքի մանրածախ վաճառքի թույլտվության տրամադրում - 6. ...
Մանրամասն |
|
11.01.21
Հայրենիքին հավերժ զինվորագրված
ՀՈՎԻԿ ՎԱՐՈՒԺԱՆԻ ՎԵՐԱՆՅԱՆ
|
Հունվարյան օրը տակնուվրա է եղել կորստի ցավից: Կրկին գլխիկոր է Սևան համայնքը. իր լուսավոր տղաներից ևս մեկին` գագարինցի 19-ամյա զինվոր Հովիկ Վերանյանին է ճանապարհում դեպի հավերժություն: Մեր նահատակված հերոս, ծնողներդ, հարազատներդ, բոլորս չէինք ուզում հավատալ, որ դու այլևս չկաս, ողջերի ու վիրավորների մեջ էինք փնտրում անունդ, փնտրում էինք հավատով, լավ լուրի սպասումով: Մեր անմահացած զինվոր, այս անգամ էլ հրաշք չեղավ. դու ընկար` կիսատ թողնելով երազանքներդ, ընկար հանուն բոլոր ապրողների: Դու և ընկերներդ ձեր կյանքի գնով, ձեր երիտասարդության և անթև երազանքների գնով մեզ համար նվաճել եք ապրելու իրավունք, որի ծալքերում սրբագործված ձեր անուններն են` որպես արժանապատիվ ապրելու, այս հողը պահելու ու պաշտպանելու ...
Մանրամասն |
|
11.01.21
ԻՐԱԶԵԿՈՒՄ
|
2021թ.-ից Սևան համայնքի բյուջե վճարվող փոխադրամիջոցների գույքահարկի և անշարժ գույքի հարկի համար նախատեսված բյուջետային նոր հաշվեհամարներն են` - Գույքահարկ անհատ ձեռնարկատերերից և քաղաքացիներից փոխադրամիջոցների համար - 900165101024 - Գույքահարկ կազմակերպություններից փոխադրամիջոցների համար - 900165101172 - Հարկ անհատ ձեռնարկատերերից և քաղաքացիներից համայնքի վարչական տարածքում գտնվող անշարժ գույքի համար - 900165001372 - Հարկ կազմակերպություններից համայնքի վարչական տարածքում գտնվող անշարժ գույքի համար - 900165001265 Հարգելի հարկատուներ Անճշտությունները կանխելու, սխալներն ուղղելու համար անհրաժեշտ է համայնքաետարանի ֆինանսատնտեսագիտական բաժին ներկայացնել շինության սեփականության իրավունքի վկայականի, ...
Մանրամասն |
|
11.01.21
ՔԿԱԳ Սևանի տարածքային բաժնում ամփոփվել է 2020-ը
|
2021թ-ը մտել է իր իրավունքների մեջ, և տարեսկզբին ամփոփվում են նախորդ տարվա արդյունքները, ի մի են բերվում վիճակագրական տվյալները: 2020թ.-ն աննախադեպ էր մեր հանրապետության համար: Նոր կորոնավիրուսային համավարկն ու պատերազմն իրենց խոր և անջնջելի հետքը թողեցին բոլոր ոլորտներում: Համաձայն ՔԿԱԳ Սևանի տարածքային բաժնի պետ Գուրգեն Իգնաթևոսյանի կողմից ներկայացված հաշվետվության` 2020թ.-ին տարածքային բաժնում կատարվել է ծննդյան ակտի 473 գրանցում: 2019թ-ին այդ թիվը եղել է 496: 2020թ.-ի դեկտեմբեր ամսին գրանցված ծնունդների թիվը եղել է 44, որից 24-ը` Սևան համայնքում` 15 աղջիկ, 9 տղա հարաբերակցությամբ: Տեղեկացնենք, որ ժողովրդագրական իրավիճակի բարելավման նպատակով 2020թ.-ի հուլիսի 1-ից բարձրացվել են երեխայի ծննդյան ...
Մանրամասն |
|
08.01.21
2020թ-ին ստացվել է, ուղարկվել
|
2020 թվականը բարդ, մարտահրավերներով լի և աշխատատար տարի էր։ Պայմանավորված համաճարակային իրավիճակով և սանձազերծված պատերազմով՝ Սևան համայնքում վերակազմակերպվեցին մի շարք աշխատանքներ և գործառույթներ, ավելացան նորերը, որոնց արդյունքում հնարավոր եղավ իրականացնել համակարգված աշխատանք։ Սևանի համայնքապետարանի աշխատակազմում ամփոփվել է 2020թ-ի փաստաթղթաշրջանառությունը: Համաձայն աշխատակազմի կողմից տրամադրված տվյալների` 2020թ-ի հունվար-դեկտեմբեր ամիսներին համայնքի ղեկավարին է դիմել 1187 քաղաքացի: Ի դեպ, գործնականում ավելացավ առցանց դիմումների թվաքանակը։ 2019-ի նույն ժամանակահատվածում դիմողների թիվը եղել է 1419: Բազմաբնույթ դիմումների շարքում գերակշռող են սոցիալական ուղղվածություն ունեցողները, որոնց, ինչպես ...
Մանրամասն |
|
1 2 3 4 5 6 7 8 9 10 ... |