Այսօր: Հինգշաբթի, 13 Նոյեմբերի 2025թ.
Սևանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 102
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՐՑՈՒՄ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
13.11.25 Մեդիագրագիտության շաբաթվա շրջանակներում Սևան համայնքում շարունակվում են միջոցառումներն ու նախաձեռնությունները
Դդմաշեն բնակավայրում«Դդմաշեն բնակավայրի մսուր-մանկապարտեզ» ՀՈԱԿ-ում կայացավ «Այս բազմազան աշխարհը» խորագրով պարապմունք-քննարկում մանկապարտեզի սաների հետ։ Հոգեբան Հեղինե Միրզոյանն ուսուցանող հեքիաթի և պատկերաշարի միջոցով երեխաներին ներկայացրեց համացանցի դրական և բացասական կողմերը, հեռախոսից, համակարգչից օգտվելու առանձնահատկությունները։ Ինտերակտիվ պարապմունքի ընթացքում երեխաները քննարկեցին համացանցային «հերոսներին» և իրական աշխարհի բազմազանությունը։Զովաբեր բնակավայրումԶովաբեր բնակավայրում գործող «Վերելք» զարգացման կենտրոնում երեխաները մասնակցեցին «Մեդիագրագիտությունը փոքրիկների աշխարհում» թեմայով քննարկմանը և ֆիլմի դիտմանը:Երեխաները հետաքրքրությամբ ... Մանրամասն
13.11.25 Հայտարարություն

Հարգելի երիտասարդներ «Երիտասարդների ներգրավվածությունը տեղական ինքնակառավարման գործընթացում՝ ՀՀ Գեղարքունիքի մարզում» թեմայով իրականացվող հետազոտական աշխատանքի համար ցանկալի է լրացնել կից հարցաշարը՝ https://forms.gle/qban3LQrKkvJRPmT8

Հարցաշարի լրացման վերջնաժամկետը նոյեմբերի 21-ն է: Մասնակիցների տարիքը՝ 16-35 տարեկան:

Հետազոտության նպատակն է՝ նպաստել ընդգրկուն և մասնակցային տեղական ինքնակառավարման տեսական և գործնական կատարելագործմանը:

13.11.25 Ուշադրություն

Հայտնում ենք, որ Սևան համայնքի Վարսեր, Դդմաշեն, Զովաբեր, Գեղամավան, Ծաղկունք, Լճաշեն, Նորաշեն, Չկալովկա, Ծովագյուղ, Սեմյոնովկա բնակավայրերում գտնվող վարելահողերում ս/թ նոյեմբերի 13-ից 30-ը իրականացվելու են կրծողների դեմ պայքարին ուղղված աշխատանքներ:

Հարգելի բնակիչներ

Խնդրում ենք ցուցաբերել զգոնություն, հսկել, որպեսզի խոշոր ու մանր եղջերավոր կենդանիները մուտք չգործեն հիշյալ տարածքներ։

12.11.25 Սևան համայնքում մեկնարկել է Մեդիագրագիտության շաբաթը
ՀՀ կրթության գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը և Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը նոյեմբերի 8-15-ը հայտարարել են Մեդիագրագիտության շաբաթ՝ «Մեդիագրագիտություն և պատասխանատու թվային քաղաքացիություն» խորագրի ներքո: Ինչպես նախորդ տարիներին, այս տարի էլ Սևան համայնքը մի շարք միջոցառումներով և նախաձեռնություններով միացել է Մեդիագրագիտության շաբաթվան: Շաբաթվա մեկնարկը տրվեց նոյեմբերի 12-ին «Սևան համայնքի Ս. Պետրոսյանի անվան թիվ 2 «Զարթոնք» մսուր-մանկապարատեզ» ՀՈԱԿ-ում: Մանկապարտեզի ավագ խմբի դաստիարակ Անի Սաքեյանն անցկացրեց պարապմունք՝ «Արեգակնային համակարգն իրական և հեքիաթային կյանքում» խորագրով, որի ընթացքում շարժախաղերի միջոցով երեխաները ... Մանրամասն
11.11.25 Հիշենք՝ կանաչ թափոնամանները նախատեսված են ապակու համար
Սևան քաղաքում հուլիսի 26-ից ներդրվել է թափոնների տեսակավորման համակարգ: Կապույտ և կանաչ թափոնամանները, որոնք տեղադրվել են Սևան քաղաքի փողոցներում, հասարակական նշանակության շենք-շինությունների տարածքներում, բազմաբնակարան շենքերի բակային հատվածներում և առանձնատներում, նախատեսված են պլաստիկի, մետաղի, թղթի և ապակու համար: Սևանցիներից շատերը տեսակավորումը դարձրել են իրենց կենցաղի մի մասը և մեծ պատասխանատվությամբ վերամշակելի թափոնները տեսակավորում են, որոնք հայտնվում են կապույտ և կանաչ թափոնամաններում: Ամիսների ընթացքում արձանագրվել է, որ որոշ դեպքերում կանաչ թափոնամանները օգտագործում են ոչ նշանակության, այսինքն՝ դրանց մեջ հայտնվում են կենցաղային խառը թափոններ, այնինչ, խառը չտեսակավորվող թափոնների ... Մանրամասն
11.11.25 Մասնակցային բյուջետավորում - 2026
Սևան համայնքի ավագանու և Սևան համայնքի ղեկավարի որոշումներով Սևան համայնքում մեկնարկել է 2026 թվականի մասնակցային բյուջետավորման գործընթացը: Սա լավ հնարավորություն է համայնքի բնակիչների կողմից բարձրաձայնելու համայնքում առկա խնդիրները և ներկայացնելու առաջարկ-նախագծեր դրանց լուծման համար։ Մինչ բնակիչների, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների կողմից համայնքապետարան առաջարկ - նախագծերի ներկայացումը, Սևանի համայնքապետարանի աշխատակազմի ներկայացուցիչների և մասնակցային բյուջետավորման գործընթացի կազմակերպման նպատակով ստեղծված հանձնաժողովի անդամները համայնքի բնակավայրերում կազմակերպելու են իրազեկման հանդիպումներ, ներկայացվելու են մասնակցային բյուջետավորման փուլերը, գործընթացին առնչվող մի շարք հարցեր: ... Մանրամասն
11.11.25 Հայտարարություն

Հանրապետությունում կաթի մթերման գործընթացի կարգավորման նպատակով ՀՀ Էկոնոմիկայի նախարարությունում կայացած քննարկման արդյունքում «Դուստր Մարիաննա» ՍՊԸ-ի տնօրենը պատրաստակամություն է հայտնել 3,6 տոկոս բազիսային յուղայնությամբ 1 լիտր կաթը ձեռնարկության տարածքում մթերել 185 դրամով, մթերման կետերում՝ 160-170 դրամով:
Կաթի մթերման ծավալների առումով սահմանափակումներ չկան:
Ավելին՝ «Դուստր Մարիաննա» ՍՊԸ-ի տնօրենը կաթի մթերման նոր կետեր հիմնելու նպատակով հանձնառու է իրականացնել լրացուցիչ ներդրումներ այն բնակավայրերում, որտեղ հնարավոր է մթերման նպատակով օրական հավաքել 1 տոննա կաթ:
Հարգելի տնտեսվարողներ
Շտապեք օգտվել ընձեռված լավագույն հնարավորությունից:

11.11.25 Իրազեկում

Եվս մեկ անգամ հիշեցնում ենք, որ ՀՀ Գեղարքունիքի մարզի Սևանի համայնքապետարանի քաղաքացիների սպասարկման գրասենյակում և համայնքի բոլոր բնակավայրերում՝ վարչական ղեկավարների նստավայրերում, տեղադրված են POS տերմինալներ:
POS տերմինալների միջոցով վճարումներ կատարելը հարմարավետ է, խնայում է ժամանակը և ռեսուրսները:
Հարգելի քաղաքացիներ
Դուք կարող եք վճարումները կատարել տեղում՝ օգտվելով անկանխիկ վճարման հնարավորությունից և կիրառվող համեմատաբար ցածր միջնորդավճարից:

1 2 3 4 5 6 7 8 9 10 ...


Բոլորը
Սևան համայնքի ավագանու նիստեր
Սևան համայնքի ավագանու նիստ` 12․02․2025
Սոցիալական աշխատողի առաքելության վերաբերյալ
Մանկապարտեզներում երեխաների առցանց հերթագրում
Սևան համայնքի ավագանու նիստ` 14.12.2022
   2:29 / 17:15   Սևան համայնքի ավագանու նիստ` 14.
Սևան համայնքի ավագանու նիստ` 11.01.2022
Սևան խոշորացված համայնքի ավագանու նիստ` 24.12.2021
Տեղեկատվական հոլովակ
Սևան համայնքի ավագանու նիստ` 10.03.2021
Ինչպես դիմել համայնքապետարան
Սևան համայնքի ավագանու նիստ` 14.07.2020թ.
Սևան համայնքի ավագանու նիստ` 14.05.2020թ.
Սևան համայնքի ավագանու նիստ` 16.03.2020
Սևան համայնքի ավագանու նիստ` 02.12.2019
Սևան համայնքի ավագանու նիստ` 01.10.2019
Սևան համայնքի ավագանու նիստ` 30.07.2019
Սևան համայնքի ավագանու արտահերթ նիստ` 12.06.2019թ
Սևան համայնքի ավագանու նիստ` 15.05.2019
Սևան համայնքի ավագանու նիստ` 12.03.2019
Սևան համայնքի ավագանու նիստ` 18.01.2019
Սևան համայնքի ավագանու նիստ` 25.12.2018
Սևան համայնքի ավագանու նիստ` 05.11.2018
Սևան համայնքի ավագանու նիստ` 05.09.2018
Սևան համայնքի ավագանու նիստ` 09.07.2018
Սևան համայնքի ավագանու նիստ` 11.05.2018
Սևանում ֆրանկոֆոնիայի օրեր են: Ատելիե-թեմատիկ քննա
Համապետական շաբաթօրյակ Սևանում
Համայնքի ավագանու` 05.03.2018թ. թիվ 2 նիստ
Սևան համայնքի ղեկավարն ընդունել է ազատամարտիկների
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք. Սևան, Նաիրյան 164
0261-2-43-23, 0261-4-00-00
sevan.gegharkunik@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10028784@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՍԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner