Այսօր: Հինգշաբթի, 23 Հունվարի 2020թ.
Սևանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 963
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
22.01.20 2020թ. կհիմնանորոգվի Գոմաձոր - ֊Ցամաքաբերդ ճանապարհահատվածը
Սևան համայնքի համար տասնամյակներ շարունակ խնդրահարույց է եղել Գոմաձոր և Ցամաքաբերդ թաղամասերի գլխավոր ճանապարհը, որը շուրջ 5.8կմ է: Տևական ժամանակ չենթարկվելով հիմնանորոգման` այն լիովին դարձել է անանցանելի, որը, իրավամբ, թաղամասերի բնակիչների համար օրակարգային թիվ մեկ խնդիրն է: Գրեթե ամբողջովին քայքայված, երթևեկի համար խիստ անհարմարություններ ստեղծած ճանապարհի հիմնանորոգման վերաբերյալ համայնքի կողմից ներկայացված գրություններն էլ տարբեր գերատեսչություններ փոքր թիվ չեն կազմում, սակայն կենսական այս հարցի լուծման առաջին լուրջ քայլն արվեց 2018թ., երբ Գեղարքունիքի մարզում էր գտնվում այն ժամանակ ՀՀ կապի, տրանսպորտի և ՏՏ զարգացման նախարար Հակոբ Արշակյանը: Դիտարկելով Մ-4-Սևան-Ախթամար համալիր-Մ-4 ավտոճանապարհի ... Մանրամասն
22.01.20 Շրջայց-դաս` Սևանի համայնքապետարանում
Գեղագիտության ազգային կենտրոնի Սևանի մ/ճ-ի սաների հերթական շրջայց-դասի հասցեն Սևանի համայնքապետարանն էր, որտեղ նրանք անցկացրին մի քանի ժամ: Երեխաները նախ` ծանոթացան համայնքապետարանի գործունեությանը, այցելեցին բոլոր բաժիններ, որտեղ նրանց տրվեց որոշակի տեղեկատվություն: Ծանոթությանը հաջորդեց ստեղծագործական աշխատանքը. յուրաքանչյուրն ընտրեց այն սենյակը, որտեղ պետք է աշխատեր: Ժամեր անց փոքրիկ նկարիչները ներկայացան իրենց գունավոր և սև ու սպիտակ աշխատանքներով, համայնքապետարանի վերաբերյալ իրենց նկարչական պատկերացումներով: Ինչպես նշեց նկարչության դասատու Գոհար Մնացականյանը, նրանք մեկ օր խախտեցին համայնքապետարանի լուրջ ու մեծական կյանքը` այն լցնելով երեխաների դրական էներգիայոով: Երեխաները ցանկություն հայտնեցին ... Մանրամասն
17.01.20 Աշխատանքային խորհրդակցություն համայնքապետարանում
Նախօրեին Սևանի համայնքապետարանում տեղի ունեցավ աշխատանքային խորհրդակցություն-քննարկում, որին մասնակցում էին աշխատակազմի կրթության, մշակույթի, սպորտի և երիտասարդության հարցերի բաժնի պետ Անահիտ Հովհաննիսյանը, նախադպրոցական կրթության համակարգող Սվետլանա Ներսիսյանը, աշխատակազմի գլխավոր մասնագետ-գնումների համակարգող Արտակ Ավետիսյանը, նախադպրոցական ուսումնական հաստատությունների տնօրենները: Խորհրդակցությունը վարում էր համայնքի ղեկավարի խորհրդական Պապ Պետրոսյանը: Խորհրդակցությունը նախորդում էր ՆՈՒՀ-երին սննդի հատկացման պլանի կազմման գործընթացին: Վերլուծելով նախորդ տարվա տվյալները` մանկապարտեզի տնօրենները ներկայացրին սննդի որակի, չափաբաժինների, կալորիականության, սննդի տրման պարբերականությանն առնչվող մի ... Մանրամասն
17.01.20 Սևան համայնքի ավագանու նիստում. 2020թ. բյուջեի հաստատումից մինչև տարեկան աշխատանքային պլանի քննարկում
Սևան համայնքի ավագանու այս տարվա անդրանիկ նիստում ներառված օրակարգային հարցերին անդրադառնալուց առաջ Սևան համայնքի ղեկավար Սարգիս Մուրադյանն անդրադարձ կատարեց անցած տարվա ընթացքում կատարված աշխատանքներին, շնորհակալություն հայտնեց համայնքի ավագանուն և համայնքապետարանի աշխատակազմին` նպատակասլաց և արդյունավետ գործունեության համար: Օրակարգային առաջին հարցը վերաբերում էր 2020 թվականի տեղական տուրքերի, վճարների տեսակները և դրույքաչափերը հաստատելու մասին հարցին: Զեկուցողը` ֆինանսատնտեսագիտական բաժնի պետ Էդիկ Ղազարյանը, ներկայացրեց սահմանված տեղական տուրքերը, դրանց դրույքաչափերը, միաժամանակ նշեց, որ համայնքի տարածքում բոլոր տուրքերի և վճարների համար սահմանվում են միասնական դրույքաչափեր: Օրակարգային հաջորդ ... Մանրամասն
15.01.20 Զբոսաշրջային հոսքեր. ինչ է փաստում վիճակագրությունը
Զբոսաշրջային հերթական տարին էլ այլևս պատմություն է, որն ամփոփվում է վիճակագրությամբ, վերլուծություններով, դիտարկումներով: Վիճակագրությունն էլ փաստում է, որ 2019թ-ի հունիս-նոյեմբեր ամիսներին Սևանի թերակղզու ավտոկայանատեղիի տարածք է այցելած զբոսաշրջիկների թիվը եղել է 158.612: Սևանի զբոսաշրջային տեղեկատվական գրասենյակի պատասխանատու Դավիթ Թորոսյանը, ով արդեն 5-րդ տարին է, ինչ ամռան և աշնան ամիսներին Սևանի թերակղզու տարածքում` «Bari Galust» վերտառությամբ գրասենյակի միջոցով կազմակերպում է տեղեկատվական աշխատանքները, նշում է. «Քաղաքում գտնվող տեղեկատվական գրասենյակին զուգահեռ գործող շարժական գրասենյակը առավել մոտ և հասանելի է զբոսաշրջիկներին, ովքեր, ժամանելով այս տարածաշրջան, հաճախ ... Մանրամասն
14.01.20 2019թ-ը` մի քանի տողով

2019թ.-ին Սևան համայնքում աղբահանություն իրականացնելու նպատակով իրավաբանական, ֆիզիկական անձանց, ԱՁ-երի հետ կնքվել է 367 պայմանագիր:
Համայնքում ֆիզիկական անձանցից աղբահանության վարձավճարների հավաքագրումը կազմել է 2223.7 հազ. դրամ /84%/, իրավաբանական անձանցից և ԱՁ-ներից` 9394.2 հազ. դրամ /78.3%/:
Տարվա ընթացքում վարձավճարների հավաքագրումից մուտքագրվել է 32631.5 հազ. դրամ:
Հիշեցնենք, որ Սևան համայնքում աղբահանությունն իրականացվում է «Սևան համայնքի կոմունալ սպասարկում և բարեկարգում» ՀՈԱԿ-ի միջոցով:

10.01.20 ՀՐԱՎԵՐ ՀԱՆՐԱՅԻՆ ՔՆՆԱՐԿՄԱՆ

Սևանի համայնքապետարանը, «Սևան» հիմնադրամը և «Սևան երիտասարդական ակումբ» ՀԿ-ն հրավիրում են հանրային քննարկման, որը տեղի կունենա Սևանի բիզնես կենտրոնում սույն թվականի հունվարի 17-ին` ժամը 17:00-ին:
Հանրային քննարկման առանցքում Սևան քաղաքում դեռ չբացահայտված և կամ արդեն հայտնի զբոսաշրջային գրավչություն ունեցող բոլոր վայրերի` ներառյալ սննդի կետերի, սրճարանների, հյուրատների և այլ կառույցների բացահայտման ու քաղաքային նոր երթուղիների ստեղծման գործում լավագույն գաղափարներ ընտրելու օրակարգն է:
Հանրային քննարկմանն են հրավիրվում համայնքում գործող շահագրգիռ կազմակերպությունները և անձինք:
Ակնկալում ենք ակտիվ մասնակցություն և արդյունավետ քննարկում:

10.01.20 ՔԿԱԳ Սևանի տարածքային բաժնում ամփոփվել է 2019թ-ը. ծնունդների թիվն ավելացել է
Ամփոփվում են 2019թ-ի արդյունքները, ի մի են բերվում վիճակագրական տվյալները: Համաձայն ՔԿԱԳ Սևանի տարածքային բաժնի պետ Գուրգեն Իգնաթևոսյանի կողմից ներկայացված հաշվետվության` 2019թ-ին տարածքային բաժնում կատարվել է ծննդյան ակտի 496 գրանցում: 496 նորածիններից 269-ը տղա է, 226-ը` աղջիկ: 2018թ-ին այդ թիվը եղել է 454` 229 տղա, 225 աղջիկ հարաբերակցությամբ:Տեղեկացնենք, որ ժողովրդագրական իրավիճակի բարելավման նպատակով այս տարվա հուլիսի 1-ից բարձրացվել են երեխայի ծննդյան միանվագ և մինչև 2 տարեկան երեխայի խնամքի նպաստների չափերը։ Այս մասին որոշումներն ընդունվել են Կառավարության երեկվա նիստում: Նախկինում գործող իրավակարգավորումների համաձայն՝ երեխայի ծննդյան միանվագ նպաստի չափերը տարբերակված էին, մասնավորապես` ... Մանրամասն
1 2 3 4 5 6 7 8 9 10 ...


Բոլորը
Սևան համայնքի ավագանու նիստեր
Սևան համայնքի ավագանու նիստ` 02.12.2019
Սևան համայնքի ավագանու նիստ` 01.10.2019
Սևան համայնքի ավագանու նիստ` 30.07.2019
Սևան համայնքի ավագանու արտահերթ նիստ` 12.06.2019թ
Սևան համայնքի ավագանու նիստ` 15.05.2019
Սևան համայնքի ավագանու նիստ` 12.03.2019
Սևան համայնքի ավագանու նիստ` 18.01.2019
Սևան համայնքի ավագանու նիստ` 25.12.2018
Սևան համայնքի ավագանու նիստ` 05.11.2018
Սևան համայնքի ավագանու նիստ` 05.09.2018
Սևան համայնքի ավագանու նիստ` 09.07.2018
Սևան համայնքի ավագանու նիստ` 11.05.2018
Սևանում ֆրանկոֆոնիայի օրեր են: Ատելիե-թեմատիկ քննա
Համապետական շաբաթօրյակ Սևանում
Համայնքի ավագանու` 05.03.2018թ. թիվ 2 նիստ
Սևան համայնքի ղեկավարն ընդունել է ազատամարտիկների
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք. Սևան, Նաիրյան 164

0261-2-43-23, 0261-4-00-00

sevanhamaynq@mail.ru

Պաշտոնական էլ. փոստ` 10028784@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2020 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՍԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2.031
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner