21.10.25
Գյուղատնտեսության ոլորտի վերապատրաստումներ և աշխատարաններ
|
Գեղարքունիք–Իզեր ապակենտրոնացված համագործակցության շրջանակում Օվեռն-Ռոն-Ալպեր տարածաշրջանի Իզերի Գյուղատնտեսական պալատի փորձագետներ Վալերի Մորիե-Ժենուն և Թոմաս Հուվերը երկու օր իրականացրել են վերապատրաստումներ և աշխատարաններ Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի և համայնքապետարանների գյուղատնտեսության ոլորտի մասնագետների համար։ Վերապատրաստման դասընթացին ամսնակցել են նաև Սևանի համայնքապետարանի աշխատակազմի գյուղատնտեսության և բնապահպանության բաժնի գլխավոր մասնագետ Կարեն Ժամհարյանը և աշխատակազմի կրտսեր մասնագետ Կարեն Էլիզբարյանը: -Վերապատրաստումների հիմնական նպատակներն էին՝ -Գեղարքունիքի մարզի գյուղատնտեսական ոլորտի վերլուծություն՝ 1-2 պիլոտային ծրագրերի նույնականացման հեռանկարով. -Մարզի 5 համայնքների ...
Մանրամասն |
|
21.10.25
Հայտարարություն
|
ՀՀ կառավարության 9 հոկտեմբերի 2025 թվականի N 1441-Լ որոշմամբ հաստատվել է 2024 և 2025 թվականներին Հայաստանի Հանրապետության Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Լոռու, Շիրակի, Տավուշի և Սյունիքի մարզերում տեղացած կարկուտի հետևանքով հողօգտագործողներին պատճառված վնասների մասնակի փոխհատուցման տրամադրման կարգը (այսուհետ՝ Կարգ)։ Կարգին կարելի է ծանոթանալ հետևյալ հղումով https://www.e-gov.am/gov-decrees/item/45363/։ Կարգի վերաբերյալ լրացուցիչ խորհրդատվություն կարելի է ստանալ՝ զանգահարելով էկոնոմիկայի նախարարության կարճ համարին 81-40 (լրացուցիչ 2)։
|
|
21.10.25
Հայտարարություն
|
ՀՀ կառավարության 2025 թվականի հոկտեմբերի 9-ի N 1422-Լ որոշմամբ փոփոխություններ և լրացումներ են կատարվել (կցվում է) Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի փետրվարի 28-ի N 201-Լ որոշմամբ հաստատված «Գյուղատնտեսական հումքի մթերումների (գնումների) նպատակով տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագրի մեջ» (այսուհետ՝ Ծրագիր)։ Ծրագրի վերաբերյալ լրացուցիչ խորհրդատվություն կարելի է ստանալ՝ զանգահարելով էկոնոմիկայի նախարարության կարճ համարին 81-40 (լրացուցիչ 2)։
|
|
21.10.25
Հերթական հիմնանորոգված փողոցը Սևանում
|
Օրերս ավարտվել են Սևան քաղաքի Շիրազ փողոցի հիմնանորոգման աշխատանքները, որը ներառված է 2025 թվականին իրականացվող «Սևան համայնքի փողոցների հիմնանորոգում» սուբվենցիոն ծրագրի 2-րդ փուլի շրջանակներում: Իրականացվել են հողային աշխատանքներ, որին հաջորդել են ճանապարհային պատվածքի, ուղիների և մուտքերի, մայթերի կառուցումը, դիտահորերի կափարիչների և եզրաքարերի վերատեղադրումը, տեղային լուծումներով ջրահեռացման համակարգի կառուցումը և այլ շինաշխատանքներ: Շիրազ փողոցի հիմնանորոգումն ընդգրկում է 9995քմ տարածք: Ծրագրի պայմանագրային արժեքը 180193680 դրամ է՝ համայնք – պետություն 50-ական տոկոս համաֆինանսավորմամբ: Շինարարական աշխատանքներն իրականացվել են «Ճան-Շին» ՍՊԸ կապալառու կազմակերպության ...
Մանրամասն |
|
21.10.25
Փոփոխությունն սկսվում է քեզանից
|
Արդեն մի քանի շաբաթ Սևան քաղաքում մեկնարկել է թափոնների տեսակավորման նոր համակարգի ներդրման իրազեկման արշավը, որի շրջանակներում Սևանի համայնքապետարանի վարչական շենքի հարակից հրապարակում տեղի ունեցավ «Փոփոխությունը սկսվում է քեզանից» խորագրով համերգ։ Համերգի ընթացքում ելույթ ունեցան Սևանի պարային խմբերը, անհատ կատարողներ, որոնք ներկայացնում էին Սևան համայնքի տարբեր դպրոցներ: Համերգ միջոցառման ընթացքում հնչեցին նաև ուղերձներ դպրոցականների կողմից, որոնցում արտացոլված էր մեր շրջապատը մաքուր պահելու և թափոնները տեսակավորելու գաղափարը՝ ինչպես տեսակավորել թափոնները, մաքուր պահել մեր բակը, փողոցը, մեր համայնքը։ «Բաց Միկրոֆոն» հարթակում ելույթ ունեցան անհատ կատարողներ, իսկ վերջում ...
Մանրամասն |
|
20.10.25
ՀՐԱՎԵՐ ՀԱՆՐԱՅԻՆ ԼՍՄԱՆ
|
Համաձայն «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի (21.06.2014թ. Հ0-110-Ն, օրենքի 03.05.2023 խմբագրում ՀՕ 150), ինչպես նաև ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշմամբ սահմանված կարգի՝ ս/թ նոյեմբերի 19-ին՝ ժամը 12։00-ին, ՀՀ Գեղարքունիքի մարզի Սևան համայնքի Ծովագյուղ բնակավայրի վարչական ղեկավարի նստավայրում (հասցե` գ. Ծովագյուղ, 24 փողոց, 6-րդ նրբ., 78 շենք) տեղի կունենա «ԲԵՏՈՆ ՈՒԶԵԼ ԱՌԱՋԻՆ» ՍՊԸ-ի կողմից ներկայացվող Ծովագյուղ բնակավայրի վարչական տարածքում երկրաբանական ուսումնասիրության թույլտվություն ստանալու նպատակով շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվության վերաբերյալ առաջին հանրային լսումը: Ակնկալում ենք ազդակիր Ծովագյուղ ...
Մանրամասն |
|
20.10.25
Իրազեկում
|
ՀՀ կառավարության 2025 թվականի հոկտեմբերի 9-ի N 1447-Լ որոշմամբ՝ փոփոխություններ և լրացումներ են կատարվել Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի հունվարի 27–ի N 105–Լ որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետությունում գյուղատնտեսական տեխնիկայի լիզինգի աջակցություն» ծրագրում։ Փոփոխություններին կարելի է ծանոթանալ հետևյալ հղումով https://www.e-gov.am/gov-decrees/item/45365/։ Ծրագրի վերաբերյալ լրացուցիչ խորհրդատվություն կարելի է ստանալ՝ զանգահարելով էկոնոմիկայի նախարարության կարճ համարին 81-40 (լրացուցիչ 2)։
|
|
20.10.25
ՀՐԱՎԵՐ ՀԱՆՐԱՅԻՆ ԼՍՄԱՆ
|
Համաձայն «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի ՀՕ-150-Ն և ՀՀ կառավարության 2023 թվականի դեկտեմբերի 28-ի թիվ 2343-Ն որոշման հավելվածի` «Ն.Ա.ՊՐԱԴԱԿՇՆ» ՍՊԸ-ի նախաձեռնությամբ ս/թ հոկտեմբերի 31-ին՝ ժամը 12։00-ին, ՀՀ Գեղարքունիքի մարզի Սևան համայնքի Ծովագյուղ բնակավայրի վարչական ղեկավարի նստավայրում (հասցե` գ. Ծովագյուղ, 24 փողոց, 6-րդ նրբ., 78 շենք) տեղի կունենա Սևան համայնք, գ. Ծովագյուղ 24 հասցեում նախատեսվող հանգստյան գոտու կառուցման շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հաշվետվության վերաբերյալ հանրային 2-րդ քննարկումը: Ակնկալում ենք ազդակիր Ծովագյուղ բնակավայրի, հարակից բնակավայրերի, շահագրգիռ հանրության, կազմակերպությունների, ...
Մանրամասն |
|
1 2 3 4 5 6 7 8 9 10 ... |