Այսօր: Շաբաթ, 12 Հուլիսի 2025թ.
Սևանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 65
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՐՑՈՒՄ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
11.07.25 Տեղեկատվական հանդիպում Սևան քաղաքում
Հուլիսի 11–ին Սևանի բիզնես կենտրոնում տեղի ունեցավ խնամատարության իրազեկման տեղեկատվական հանդիպում ոլորտի մասնագետների, խնամատար ընտանիքների, խնամատարությամբ հետաքարքրված անձանց հետ։ Հայ օգնության ֆոնդի երեխաների կենտրոնի տնօրեն, Հայաստանի սոցիալական աշխատողների ասոցիացիայի նախագահ Միրա Անտոնյանը, Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի առողջապահության և սոցիալան ոլորտի հարցերի վարչության գլխավոր մասնագետ Մամիկոն Գալոյանը և ՅՈՒՆԻՍԵՖ–ի հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչները ներկայացրին ՀՀ–ում նախատեսվող խնմատարության օրենսդրական փոփոխությունները, գործող օրենսդրական կարգավորումները՝ ով կարող է դառնալ խնամատար ծնող, որոնք են խնամատար ընտանիքի տեսակները, ինչ պայմանների պետք է բավարարի ... Մանրամասն
11.07.25 Նոր ու թարմ շնչառություն Սևանի երաժշտական կյանքում
Հաշված օրեր են մնացել Սևանի Վ. Սարգսյանի անվան երաժշտական դպրոցի նոր կառուցված շենքի պաշտոնական բացման արարողությանը: Նոր կառուցված շենքն իր ֆիզիկական հնարավորություններով և հարմարավետությամբ, կահավորմամբ, երաժշտական գործիքների հագեցվածությամբ նոր շունչ ու թարմություն է բերելու Սևանի մշակութային կյանքում՝ սևանցիների տասնամյակների երազանքը դարձնելով իրականություն:Երաժշտական դպրոցի նոր շենքի կառուցման ծրագիրը իրողություն է դարձել Սևան համայնքի ղեկավար Սարգիս Մուրադյանի և «Հայաստան» համահայկական հիմնադրամի արդյունավետ համագործակցության շնորհիվ: Երկու տարվա շինարարական աշխատանքների արդյունքում վեր է հառնում դպրոցի երկհարկանի շենքը, որն ունի համերգային դահլիճ, կահավորված և հարմարավետ 23 ... Մանրամասն
11.07.25 «Լավ լուրեր» շարքից

2025թվականի հուլիսի 5-6-ը Վրաստանի Մարտվիլի քաղաքում անցկացվեց K-1 վակ -1ֆ միջազգային մրցաշարը։
Այս մրցաշարին մասնակցում էին K-1 ազգային ֆեդերացիայի և Սևանի Ն․Դագարյանի անվան մանկապատանեկան մարզադպրոցի մարզիկները։
Ռազմիկ Շուշանյանը անցկացրել է երկու մենամարտ և դարձել մրցաշարի չեմպիոն:
Ալբերտ Գրիգորյանն անցկացրել է մեկ մենամարտ և դարձել մրցաշարի չեմպիոն:
Լևոն Խաչատրյանը և Նարեկ Խուդաբաշյանը ևս անցկացրել են մեկական մենամարտ՝ գրանցելով չեմպիոնություն:
Մարզիչ Էդգար Ղարիբյանի սաներն այս անգամ էլ լավագույնս են ներկայացրել մեր համայնքն ու հանրապետությունը:
Շնորհավորում ենք մեր մարզիկներին և մարզչին արժանի մասնակցության և հաղթանակների համար։

11.07.25 Սևանը պատրաստվում է տեսակավորել թափոնները
Շուտով մեր քաղաքում կմեկնարկի կոշտ կենցաղային թափոնների տեսակավորման նոր համակարգը, որի նապատակն է բարելավել աղբահանությունը և ձևավորել նոր մշակույթ։ Հուլիսի 26-ին՝ բոլորին սիրով հրավիրում ենք Սևանի տեսակավորման նոր համակարգի պաշտոնական մեկնարկին, որի ընթացքում - սովորելու ենք ճիշտ տեսակավորել, - ստանալու ենք տեղեկատվական նյութեր, - խաղալու ենք էկո-խաղեր ու շահելու նվերներ։ - Հանդիպման վայրը՝ Սևանի Ս. Զաքարյանի անվան մշակույթի պալատի հարակից տարածք (Սարգիս Սևանեցու փ․ 4ա) - Նոր ծառայությունը հասանելի կլինի Սևան քաղաքի ամբողջ բնակչությանը՝ շուրջ 1,680 եվրոպական արտադրության թափոնամանների և տեսակավորված հավաքի նոր աղբատարի միջոցով։ - Ծրագիրն իրականացվում է Շվեդիայի կողմից ֆինանսավորվող «Հայաստանում ... Մանրամասն
10.07.25 Բացվեց Սևանի ուկրաինական մշակութային կենտրոնի «Արվեստի կերամիկա» խմբակը
Հայկական Կարմիր Խաչի և Միջազգային Ֆեդերացիայի կողմից՝ Ուկրաինայի դեսպանատան նախաձեռնությամբ, Սևանի Տարաս Շևչենկոյի անվան ուկրաինական մշակույթի կենտրոնի երեխաների վարպետության դասերի համար ձեռք են բերվել կավագործական սարքավորումներ և նյութեր երեխաների վարպետության դասերի համար։ Նախօրեին բացվեց Սևանի ուկրաինական մշակութային կենտրոնի «Արվեստի կերամիկա» խմբակը: Բացման առթիվ Սևանի Տարաս Շևչենկոյի անվան ուկրաինական մշակույթի կենտրոն էին այցելել ՀՀ–ում Ուկրաինայի գործերի ժամանակավոր հավատարմատար Վալերի Լոբաչը դեսպանատան աշխատակիցներ, ««Ուկրաինա» Հայաստանի ուկրաինացիների ֆեդերացիա» ՀԿ ներկայացուցիչներ, Հայկական Կարմիր Խաչի կամավորական և երիտասարդական բաժնի ղեկավար ... Մանրամասն
09.07.25 ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Դիլիջանի նոր թունելի կառուցման աշխատանքների իրականացման վերաբերյալ հանրային քննարկում Ս/թ հուլիսի 16-ին՝ ժամը 11:00-ին, Սեմյոնովկա բնակավայրի վարչական ղեկավարի գրասենյակում (Հայաստան, Գեղարքունիքի մարզ, Սեմյոնովկա գյուղ, 1-ին փողոց, 64 շենք) կկայանա հանրային քննարկում՝ Դիլիջանի նոր թունելի կառուցման աշխատանքների բնապահպանական և սոցիալական հարցերի վերաբերյալ։ Ծրագրի նկարագրությանը կարող եք ծանոթանալ sevancity.am կայքէջում։ Ծրագրի պատվիրատու՝ «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամ Ծրագրի խորհրդատու՝ BERNARD Gruppe ZT GmbH (lead member) (Austria) and Actes Bernard GmbH (Austria) in association with Transproject Institute CJSC (sub-consultant) (Armenia) and MC Mobility Consultants GmbH ... Մանրամասն
09.07.25 Հետհաշվարկը տրված է
Շուտով Սևան քաղաքում կմեկնարկի կոշտ կենցաղային թափոնների տեսակավորման նոր համակարգը, որի նպատակն է՝ բարելավել աղբահանությունը և ձևավորել նոր մշակույթ թափոնների կառավարման համակարգում։ Սիրով հրավիրում ենք բոլորին միանալու պաշտոնական բացման միջոցառմանը, որը կկայան հուլիսի 26-ին՝ ժամը 11:00-ին Հանդիպման վայրը՝ Սևանի Ս. Զաքարյանի անվան մշակույթի պալատի հարակի հրապարակ (Սարգիս Սևանեցու փ․ 4ա): - Նոր ծառայությունը հասանելի կլինի Սևան քաղաքի ամբողջ բնակչությանը՝ շուրջ 1,680 եվրոպական արտադրության թափոնամանների և տեսակավորված հավաքի նոր աղբատարի միջոցով։ - Ծրագիրն իրականացվում է Շվեդիայի կողմից ֆինանսավորվող «Հայաստանում թափոնների կառավարման քաղաքականություն» ծրագրի շրջանակում՝ ՀԱՀ Յակոբեան ... Մանրամասն
09.07.25 Ուշադրություն

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս/թ. հուլիսի 09-ին՝ ժամը 10.00-ից, մինչև հուլիսի 10-ը՝ ժամը 10.00-ն, կդադարեցվի Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքի, Գագարին, Վարսեր, Ծաղկունք բնակավայրերի ջրամատակարարումը:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

1 2 3 4 5 6 7 8 9 10 ...


Բոլորը
Սևան համայնքի ավագանու նիստեր
Սևան համայնքի ավագանու նիստ` 12․02․2025
Սոցիալական աշխատողի առաքելության վերաբերյալ
Մանկապարտեզներում երեխաների առցանց հերթագրում
Սևան համայնքի ավագանու նիստ` 14.12.2022
   2:29 / 17:15   Սևան համայնքի ավագանու նիստ` 14.
Սևան համայնքի ավագանու նիստ` 11.01.2022
Սևան խոշորացված համայնքի ավագանու նիստ` 24.12.2021
Տեղեկատվական հոլովակ
Սևան համայնքի ավագանու նիստ` 10.03.2021
Ինչպես դիմել համայնքապետարան
Սևան համայնքի ավագանու նիստ` 14.07.2020թ.
Սևան համայնքի ավագանու նիստ` 14.05.2020թ.
Սևան համայնքի ավագանու նիստ` 16.03.2020
Սևան համայնքի ավագանու նիստ` 02.12.2019
Սևան համայնքի ավագանու նիստ` 01.10.2019
Սևան համայնքի ավագանու նիստ` 30.07.2019
Սևան համայնքի ավագանու արտահերթ նիստ` 12.06.2019թ
Սևան համայնքի ավագանու նիստ` 15.05.2019
Սևան համայնքի ավագանու նիստ` 12.03.2019
Սևան համայնքի ավագանու նիստ` 18.01.2019
Սևան համայնքի ավագանու նիստ` 25.12.2018
Սևան համայնքի ավագանու նիստ` 05.11.2018
Սևան համայնքի ավագանու նիստ` 05.09.2018
Սևան համայնքի ավագանու նիստ` 09.07.2018
Սևան համայնքի ավագանու նիստ` 11.05.2018
Սևանում ֆրանկոֆոնիայի օրեր են: Ատելիե-թեմատիկ քննա
Համապետական շաբաթօրյակ Սևանում
Համայնքի ավագանու` 05.03.2018թ. թիվ 2 նիստ
Սևան համայնքի ղեկավարն ընդունել է ազատամարտիկների
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք. Սևան, Նաիրյան 164
0261-2-43-23, 0261-4-00-00
sevan.gegharkunik@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10028784@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՍԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner