14.10.25
Իրազեկում
|
Տեղեկացնում ենք, որ ՀՀ ՊՆ զինծառայողների սոցիալական պաշտպանության վարչության պետը և ՊՆ աշխատակազմի ներկայացուցիչները ս/թ հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13:00-ին, Սևանի բիզնես կենտրոնում հանդիպելու են Սևան համայնքի զոհված զինծառայողների ընտանիքների անդամներին և զինհաշմանդամներին: Հանդիպման ընթացքում քննարկվելու են սոցիալական և հարակից ոլորտներին առնչվող հարցեր, պարզաբանվելու են քաղաքացիներին հուզող ոլորտային մի շարք խնդիրներ:
|
|
14.10.25
Սևան համայնքի ավագանու հերթական նիստում
|
Հոկտեմբերի 14-ին կայացավ Սևան համայնքի ավագանու 8-րդ նստաշրջանի 2-րդ նիստը: Սևան համայնքի ղեկավար Սարգիս Մուրադյանը ներկայացրեց ընթացիկ տարում համայնքում իրականացվող կապիտալ և ընթացիկ ծրագրերն ու աշխատանքները, միաժամանակ անդրադարձ կատարեց համայնքի 2025 թվականի բյուջեի 9 ամսվա կատարողականին՝ նշելով, որ համայնքային եկամուտների հավաքագրումը պայմանավորված է բնակիչների, տնտեսվարողներին՝ համայնքի նկատմամբ ունեցած հարկային պարտավորությունների կատարմամբ, ու տեսանելի ցուցանիշներ գրանցելու համար շատ կարևոր է ժամանակին կատարել վճարումները: Օրակարգային հարցերը հաստատելուց հետո Սևանի համայնքապետարանի աշխատակազմի բաժինների պատասխանատուները ներկայացրին քննարկման դրված հարցերը: Սևան համայնքի 2025 թվականի բյուջեի ...
Մանրամասն |
|
14.10.25
Ուշադրություն
|
Հայտնում ենք, որ վերջին շրջանում պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության գոտիներում հաճախացել են ապօրինի գործունեության դեպքերը, իրականացվում են ինքնակամ շինությունները, որոնք խաթարում են պատմության և մշակութային հուշարձանների ամբողջականությունը և նախնական տեսքը: Խնդրում ենք հուշարձանների տարածքում ցանկացած շինարարություն իրականացնելիս տեղեկացնել համայնքապետարանին և համաձանեցնել ՀՀ ԿԳՄՍ նախարարության հետ:
|
|
13.10.25
«Հարեհաս»-ը հասավ Սևան համայնքի Վարսեր բնակավայր
|
«Դէկավվա» բարեգործական հիմնադրամի «Հարեհաս» նոր կենտրոնը բացվեց Սևան համայնքի Վարսեր բնակավայրում։ Զովաբեր, Գեղամավան բնակավայրերին հաջորդեց Վարսերը, որտեղ մեկնարկելու է «Հարեհաս» կրթական ծրագիրը։ 3 կենտրոն, 50-ից ավել կանանց անվճար կրթություն և 8 բիզնես նախագծեր։ «Դէկավվա» բարեգործական հիմնադրամը հոկտեմբերի 10-ին ամփոփեց անցած ամիսներին կատարված աշխատանքը՝ ազդարարելով նոր ծրագրի մեկնարկը։ «Հարեհաս» նոր կենտրոնի բացմանը ներկա էին Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը, Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանը, Սևանի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար Արմենուհի Ղուկասյանը, համայնքապետարանի աշխատակիցներ, Զովաբերի, Գեղամավանի և Վարսերի շահառուներ ...
Մանրամասն |
|
10.10.25
Իրազեկում
|
ՀՀ կառավարության 2025 թվականի հոկտեմբերի 2-ի N 1399-Լ որոշմամբ կատարվել են փոփոխություններ և լրացումներ ՀՀ կառավարության 2023 թվականի հուլիսի 27-ի N 1284-Լ որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետությունում ջերմատնային տնտեսությունների զարգացման աջակցության ծրագրում»: Փոփոխություններին կարող եք ծանոթանալ https://www.e-gov.am/gov-decrees/item/45325/ հղումով: Ծրագրերի վերաբերյալ լրացուցիչ խորհրդատվություն կարելի է ստանալ՝ զանհգահարելով էկոնոմիկայի նախարարության 81-40 կարճ համարին (լրացուցիչ 2):
|
|
10.10.25
Իրազեկում
|
Սևան քաղաքի հարգելի բնակիչներ, Տեղեկացնում ենք, որ հոկտեմբերի 11-ին՝ ժամը 07:00-ից, - Սևան քաղաքի բազմաբնակարան և հասարակական նշանակության շենքերի տարածքներում, ինչպես նաև փողոցներում տեղադրված տեսակավորման թափոնամաններից թափոնների տեղափոխումն իրականացվելու է «Կոտայքի և Գեղարքունիքի ԿԿԹԿ» ՍՊԸ-ի կողմից։ - Առանձնատների հարգելի բնակիչներ, Խնդրում ենք նույն օրը տեսակավորման թափոնամանները բակային տարածքից տեղափոխել առանձնատան հարակից հատված, որպեսզի մեր թիմը կարողանա կազմակերպել տեսակավորված թափոնների պատշաճ տեղափոխումը։ - Եկե՛ք միասին պահենք Սևանը մաքուր, կանաչ և խնամված։ Շնորհակալ ենք ձեր համագործակցության և պատասխանատու վերաբերմունքի համար։ Հարգանքով՝ «Կոտայքի և Գեղարքունիքի ...
Մանրամասն |
|
10.10.25
ՀՐԱՎԵՐ ՀԱՆՐԱՅԻՆ ԼՍՄԱՆ
|
Համաձայն «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» օրենքի և ՀՀ կառավարության 28.12.2023 թիվ 2343-Ն որոշման հավելվածի` ս/թ հոկտեմբերի 31-ին՝ ժամը 15։00-ին, ՀՀ Գեղարքունիքի մարզի Սևանի համայնքապետարանում անցկացվելու է Սևան քաղաք Գայի փողոց 67 հասցեում բազմաբնակարան բնակելի համալիրի կառուցման աշխատանքների շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման վերաբերյալ 1-ին հանրային լսումը: Ակնկալում ենք ազդակիր Սևան քաղաքի, հարակից բնակավայրերի, շահագրգիռ հանրության, կազմակերպությունների, մասնագետների ակտիվ մասնակցությունը:
|
|
10.10.25
Իրազեկում
|
Ղարաբաղից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրի շրջանակում առցանց դիմումների ընդունման գործընթացը շարունակվում է։ Ծրագրի շրջանակում այս պահի դրությամբ հավաստագիր է ստացել 3020 ընտանիք, որից 1044-ն արդեն իրացրել է հավաստագիրը։ -Հիշեցնենք, որ միջոցառումն իրականացվում է աջակցության հետևյալ եղանակներից որևէ մեկի ձևով՝ • բնակարանի (կառուցվող շենքից բնակարան գնելու իրավունքի) կամ անհատական բնակելի տան ձեռքբերման հավաստագրի տրամադրում, • անհատական բնակելի տան կառուցման հավաստագրի տրամադրում, • գործող հիփոթեքային վարկի մարման աջակցություն։ -Ծրագրի շրջանակում աջակցությունը տրվում է ընտանիքի յուրաքանչյուր անդամի՝ 3-ից 5 մլն դրամի շրջանակում։ Դիմումներն ...
Մանրամասն |
|
1 2 3 4 5 6 7 8 9 10 ... |