Այսօր: Երկուշաբթի, 6 Հուլիսի 2020թ.
Սևանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 568
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
06.07.20 Սևանի տարածաշրջանում մեկնարկեց 2020-ի ամառային զորակոչը

Սևանի տարածաշրջանում 2020-ի ամառային զորակոչը մեկնարկեց խորհրդանշական ու տոնական Սահմանադրության օրը։
Պայմանավորված արտակարգ դրությամբ՝ այն չուղեկցվեց հանդիսավոր արարողակարգով, սակայն բարեմաղթանքների ու շնորհավորանքների պակաս չկար։
Միջոցառումն անցկացվեց պարետատան ցուցումներին համահունչ։
Սևանցի զորակոչիկներին նվերներ էր պատրաստել Սևան համայնքի ղեկավար Սարգիս Մուրադյանը։
Առջևում երկամյա ծառայության տարիներն են, իսկ ցանկություն-բարեմաղթանքն է՝ բարի ու արժանապատիվ, խաղաղ ու անփորձանք լինեի ծառայության յուրաքանչյուր օրը։

05.07.20 ՍԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ՍԱՐԳԻՍ ՄՈՒՐԱԴՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆ ՕՐՎԱ ԱՌԹԻՎ
Հարգելի համաքաղաքացիներ Շնորհավորում եմ բոլորիս Հայաստանի Հանրապետության գլխավոր օրենքի` Սահմանադրության օրվա մասին: Հավատարիմ մնալով ժողովրդավարական սկզբունքներին, հաշվի առնելով ազգային առանձնահատկությունները, աչքի առաջ ունենալով աշխարհի փորձը` 25 տարի առաջ անցկացված համաժողովրդական հանրաքվեի արդյունքներով կյանքի կոչվեց մեր երկրի մայր օրենքը, որը մեր պետականության ու ինքնիշխան պետության հենասյունն է: Կայացած պետության սկիզբն սկսվում է այստեղից և շարունակվում` որդեգրելով իրավական պետությանը բնորոշ բոլոր սկզբունքները և ուղենիշները: Մայր օրենքն ամենից առաջ յուրաքանչյուր քաղաքացու հիմնարար իրավունքներն ու ազատություններն ամրագրող փաստաթուղթ է, մարդակենտրոն հռչակագիր, որի կենսագործման համար պատասխանատու ... Մանրամասն
04.07.20 ՍԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ՍԱՐԳԻՍ ՄՈՒՐԱԴՅԱՆԻ ՈՒՂԵՐՁԸ ՆՈՐԱԿՈՉԻԿՆԵՐԻՆ
Սիրելի նորակոչիկներ Մեկնարկել է 2020թ. ամառային զորակոչը, և դուք պատիվ ունեք համալրելու Հայոց բանակի զինվորների, մեր զինված ուժերի շարքերը: Սևանի տարածաշրջանում զորահավաքի մեկնարկը տրվում է հուլիսի 5-ին: Ձեզ համար պարտքի ու պատասխանատվության ստանձնման, հպարտության անկրկնելի պահ է: Դուք դառնալու եք հայրենիքի զինվոր, ձեզ են վստահելու Հայաստանի ու Արցախ աշխարհի սահմանների պաշտպանությունն ու անվտանգությունը: Դուք դառնալու եք մեր հզոր բանակի մի մասնիկը` այն հզորացնելով ձեր ներկայությամբ, ձեր լավագույն ծառայությամբ: Ես ցանկանում եմ, որ ձեզանից յուրաքանչյուրը, զինվորագրվելով մեր զինված ուժերին, քաջ գիտակցի իր դերը ու ծառայի հայրենիքի տերն ու պաշտպանը լինելու սկզբունքով: Իհարկե, ձեզ սպասվում են նաև դժվարություններ, ... Մանրամասն
03.07.20 Իրազեկում
Վերջերս «Հարավ-Կովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի Սևանի գծային ուղեմասի երկաթուղու հարակից բնակավայրերում, ինչպես նաև այն բնակավայրերում, որոնք երկաթուղով բաժանված են, հաճախակի են դարձել մանր և խոշոր եղջերավոր անասունների վրաերթերի, ինչպես նաև դրանց պատճառով շարժակազմի վթարային արգելակման դեպքերը, որոնք հանգեցնում են գնացքների երթևեկության խաթարմանը, վնաս են հասցնում երակթուղային շարժակազմին, ինչպես նաև համայնքի բնակիչները կրում են նյութական վնասներ: Նման միջադեպերի հետևանքով երկաթուղային շարժակազմին կամ գծին վնաս հասցնելու դեպքում կատարվելու է հետաքննություն, անասնատերերը ենթարկվելու են պատասխանատվության` երկաթուղուն հասցված ողջ վնասի հատուցմամբ: Հարգելի համաքաղաքացիներ «Հարավ-Կովկասյան ... Մանրամասն
03.07.20 2020թ. առաջին կիսամյակ. ստացվել է, ուղարկվել
Ընթացիկ տարին էականորեն տարբերվում է նախորդներից: Կորոնավիրուսային համավարակը գարնան սկզբից հանրապետությունում թելադրեց իր կանոնները, իսկ մարտի 16-ից հայտարարված արտակարգ դրությունը` աշխատանքային նոր ռեժիմ ու պայմաններ: Սևանի համայնքապետարանը ևս անցել է աշխատանքային արտակարգ ռեժիմի, որն անդրադառնում է նաև ստացվող և ուղարկվող դիմումների, գրությունների բովանդակությանը, ստացման եղանակներին: Սևանի համայնքապետարանում ամփոփվել են ընթացիկ տարվա կիսամյակային արդյունքները: Համաձայն համայնքի ղեկավարի աշխատակազմի կողմից տրամադրված ամփոփագրերի` վեց ամիսների ընթացքում քաղաքացիների, բնակիչների կողմից համայնքի ղեկավարին է հասցեագրվել 571 դիմում, որոնք ներառում են տարբեր խնդիրներ, հարցեր և առաջարկներ` սոցիալականից ... Մանրամասն
02.07.20 ՔԿԱԳ Սևանի բաժինն ամփոփում է 2020-ի 1-ին կիսամյակը
2020-ն էականորեն տարբերվում է նախորդներից. կորոնավիրուսի նոր համավարակը, դրան հաջորդած արտակարգ դրությունը և իրադարձությունները շատ փոփոխություններ մտցրին մեր կյանք` թելադրելով իրենց պահանջները և անհրաժեշտ վարքականոններ: ՔԿԱԳ Սևանի բաժինն էլ կազմակերպեց իր աշխատանքները արտակարգ դրության պահանջներին համապատասխան` կիրառելով որոշակի սահմանափակումներ, սակայն դրանից չտուժեց աշխատանքը, գործարքները կատարվեցին ժամանակին, չգրանցվեցին ուշացումներ ու խախտումներ:Ինչպես նախորդ տարիներին, այս տարի էլ, անկախ մեզ պարտադրված համաճարակային իրավիճակին և սահմանափակումներին, կյանքը շարունակվեց ծնունդներով, գրանցվեցին ամուսնություններ, ինչպես նաև ամուսնալուծություններ և իհարկե, մահեր: ՔԿԱԳ Սևանի բաժնի պետ Գուրգեն ... Մանրամասն
01.07.20 Գագարինում իրականացվում են բարեկարգման աշխատանքներ
«Վարձատրվող հասարակական աշխատանքների կազմակերպման միջոցով գործազուրկների ժամանակավոր զբաղվածության ապահովում» ծրագրի շրջանակներում այս օրերին Գագարին գյուղում իրականացվում են բարեկարգման աշխատանքներ: Ծրագրային աշխատանքների հերթական հասցեն Գագարին գյուղի նորակառույց եկեղեցու շրջակայքն է, որը ներառում է բարեկարգման և ցանկապատման աշխատանքներ: Աշխատանքներին ներգրավված է 8 անձ: Մեկնարկը տրվել է հունիսի 20-ին, աշխատանքների ավարտ է նախատեսված հուլիսի 24-ը: Իրականացվող ծրագրի շնորհիվ նորակառույց եկեղեցու տարածքը կստանա նոր շունչ, ներկայանալի տեսք, որը միաժամանակ կդառնա հանգստի սպասված վայր: Միաժամանակ լուծվում է 8 անձի ժամանակավոր զբաղվածության խնդիրը, որը ներկա պայմաններում ունի կենսական ... Մանրամասն
30.06.20 ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

2020թ. ամառային զորակոչը Սևանի տարածաշրջանում մեկնարկելու է հուլիսի 5-ին:
Հարգելի համաքաղաքացիներ
Հորդորում և զգուշացնում ենք`
Ցուցաբերել զգոնություն, խստորեն հետևել հակահամաճարակային կանոններին, զինկոմիսարիատ ներկայանալ սակավաթիվ մարդկանցով, կրել դիմակ, պահպանել սոցիալական հեռավորություն:
Հարգելի ծնողներ և հարազատներ
Ձեր իսկ զավակների, նրանց ընկերների, մեր նորակոչիկների առողջության և անվտանգության համար անհրաժեշտ է անվերապահորեն պահպանել պարետատան ցուցումները` խուսափելով անցանկալի միջադեպերից և հետևանքներից:
Սիրելի նորակոչիկներ
Խնդրում ենք զինկոմիսարիատ ներկայանալ` պահպանելով անվտանգության բոլոր կանոնները:
Մաղթում ենք ձեզ խաղաղ ու անվտանգ ծառայություն, բարի վերադարձ:
Եղեք առողջ ու անփորձանք:

1 2 3 4 5 6 7 8 9 10 ...



Բոլորը
Ինչպես դիմել համայնքապետարան 2.3
Սևան համայնքի ավագանու նիստ` 14.05.2020թ.
Սևան համայնքի ավագանու նիստ` 16.03.2020
Սևան համայնքի ավագանու նիստ` 02.12.2019
Սևան համայնքի ավագանու նիստ` 01.10.2019
Սևան համայնքի ավագանու նիստ` 30.07.2019
Սևան համայնքի ավագանու արտահերթ նիստ` 12.06.2019թ
Սևան համայնքի ավագանու նիստ` 15.05.2019
Սևան համայնքի ավագանու նիստ` 12.03.2019
Սևան համայնքի ավագանու նիստ` 18.01.2019
Սևան համայնքի ավագանու նիստ` 25.12.2018
Սևան համայնքի ավագանու նիստ` 05.11.2018
Սևան համայնքի ավագանու նիստ` 05.09.2018
Սևան համայնքի ավագանու նիստ` 09.07.2018
Սևան համայնքի ավագանու նիստ` 11.05.2018
Սևանում ֆրանկոֆոնիայի օրեր են: Ատելիե-թեմատիկ քննա
Համապետական շաբաթօրյակ Սևանում
Համայնքի ավագանու` 05.03.2018թ. թիվ 2 նիստ
Սևան համայնքի ղեկավարն ընդունել է ազատամարտիկների
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք. Սևան, Նաիրյան 164

0261-2-43-23, 0261-4-00-00

sevanhamaynq@mail.ru

Պաշտոնական էլ. փոստ` 10028784@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2020 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՍԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2.031
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner