17.09.25
ՀՐԱՎԵՐ ՀԱՆՐԱՅԻՆ ԼՍՄԱՆ
|
Համաձայն «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» օրենքի և ՀՀ կառավարության 28.12.2023 թիվ 2343-Ն որոշման հավելվածի` ս/թ հոկտեմբերի 17-ին՝ ժամը 12։00-ին, ՀՀ Գեղարքունիքի մարզի Սևան համայնքի Գագարին բնակավայրի վարչական ղեկավարի նստավայրում (հասցե՝ գ. Գագարին, Երիտասարդական 10) տեղի կունենա «Արմստոյ» ՍՊԸ-ի կողմից ՀՀ Գեղարքունիքի մարզ, Սևան համայնք, Գագարին բնակավայր, Պիոներների փողոց թիվ 1 հասցեում «ՀՀ Գեղարքունիքի մարզի Գագարինի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի շենքի շինարարական աշխատանքների վերաբերյալ առաջին հանրային լսումը: Ակնկալում ենք ազդակիր Գագարին բնակավայրի, հարակից բնակավայրերի, շահագրգիռ հանրության, կազմակերպությունների, մասնագետների ...
Մանրամասն |
|
17.09.25
Մեկնարկել է Սևան համայնքի ավագանու 8-րդ նստաշրջանը
|
Սեպտեմբերի 17-ին մեկնարկեց Սևան համայնքի ավագանու 8-րդ նստաշրջանի 1-ին նիստը: Սևան համայնքի ղեկավար Սարգիս Մուրադյանը ներկայացրեց ընթացիկ տարում համայնքում իրականացվող կապիտալ և ընթացիկ ծրագրերը, աշխատանքները, գրանցված հաջողությունները: Սևանի համայնքապետարանի աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական, եկամուտների հաշվառման և հավաքագրման բաժնի պետի ժամանակավոր պաշտոնակատար Մարիանա Ռաֆայելյանը ներկայացրեց Սևան համայնքի 2025թվականի բյուջեի 1-ին կիսամյակի վերաբերյալ հաղորդագրությունը: Համաձայն ներկայացված հաղորդագրության՝ Սևան համայնքի 2025թվականի բյուջեի առաջին կիսամյակի եկամուտների /վարչական և ֆոնդային բյուջեները միասին/ պլանը կատարվել է 76.3 %-ով /պլան` 1653102.5 դրամ, փաստացի ՝ 1260517.1 դրամ/, թերակատարումը ...
Մանրամասն |
|
16.09.25
Սևան քաղաքի Շիրազ փողոցում մեկնարկել է հիմնանորոգումը
|
2025 թվականին իրականացվող «Սևան համայնքի փողոցների հիմնանորոգում» սուբվենցիոն ծրագրի 2-րդ փուլի շրջանակներում մեկնարկել են Սևան քաղաքի Շիրազ փողոցի հիմնանորոգման աշխատանքները: Այս օրերին փողոցում իրականացվում են հողային աշխատանքներ, որին կհաջորդեն ճանապարհային պատվածքի, ուղիների և մուտքերի, մայթերի կառուցումը, դիտահորերի կափարիչների և եզրաքարերի վերատեղադրումը, տեղային լուծումներով ջրահեռացման համակարգի կառուցումը և այլ շինաշխատանքներ: Շիրազ փողոցի հիմնանորոգումն ընդգրկում է 9995քմ տարածք: Ծրագրի պայմանագրային արժեքը 180193680 դրամ է՝ համայնք – պետություն 50-ական տոկոս համաֆինանսավորմամբ: Շինարարական աշխատանքներն իրականացվում են «Ճան-Շին» ՍՊԸ կապալառու կազմակերպության ...
Մանրամասն |
|
16.09.25
Վերջնաժամկետը՝ նոյեմբերի 1
|
Հիշեցնում ենք, որ 2024 թվականի հաշվետու տարվա համար մինչև 2025 թվականի նոյեմբերի 1-ը եկամտային հարկի տարեկան հաշվարկ-հայտարարագիր պետք է ներկայացնեն ինչպես նախորդ տարվա՝ 2023 թվականի հաշվետու տարվա համար հայտարարագիր ներկայացնողները, այնպես էլ Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ հանդիսացող Հայաստանի Հանրապետության քաղաքացիների նոր խմբեր․ 2024 թվականի ընթացքում վարձու աշխատող համարված ՀՀ քաղաքացիները։ 2024 թվականի ընթացքում քաղաքացիաիրավական պայմանագրերի շրջանակում հարկվող եկամուտ ստացած ՀՀ քաղաքացիները։ 2024 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ՝ «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքով սահմանված պետական և համայնքային ծառայողները, հանրային պաշտոններ զբաղեցնող ՀՀ քաղաքացիները։ 2023 թվականի ...
Մանրամասն |
|
15.09.25
ՀՐԱՎԵՐ ՀԱՆՐԱՅԻՆ ԼՍՄԱՆ
|
Համաձայն «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» օրենքի և ՀՀ կառավարության 28.12.2023 թիվ 2343-Ն որոշման հավելվածի` ս/թ հոկտեմբերի 14-ին՝ ժամը 12։00-ին, ՀՀ Գեղարքունիքի մարզի Սևան համայնքի Լճաշեն բնակավայրի վարչական ղեկավարի նստավայրում (հասցե՝ գ․ Լճաշեն, 2-րդ փողոց, շենք 24) տեղի կունենա «ԳՈԳ-ԱՐՍ» ՍՊԸ-ի կողմից փորձաքննության ներկայացված «Գեղարքունիքի մարզի Լճաշենի բազալտների հանքավայրի հարավ-արևմտյան տեղամասի երկրաբանահետախուզական աշխատանքների» նախատեսվող գործունեության վերաբերյալ 1-ին հանրային լսումը: Ակնկալում ենք ազդակիր Լճաշեն բնակավայրի, հարակից բնակավայրերի, շահագրգիռ հանրության, կազմակերպությունների, մասնագետների ակտիվ մասնակցությունը:
|
|
15.09.25
ՀՐԱՎԵՐ ՀԱՆՐԱՅԻՆ ԼՍՄԱՆ
|
Համաձայն «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» օրենքի և ՀՀ կառավարության 28.12.2023 թիվ 2343-Ն որոշման հավելվածի` ս/թ սեպտեմբերի 30-ին՝ ժամը 10։30-ին, ՀՀ Գեղարքունիքի մարզի Սևան համայնքի Լճաշեն բնակավայրի վարչական ղեկավարի նստավայրում (հասցե՝ գ․ Լճաշեն, 2-րդ փողոց, շենք 24) տեղի կունենա «Ռեմլուքս» ՍՊԸ-ի կողմից ներկայացված «Գեղարքունիքի մարզի Սևան համայնքի Լճաշեն բնակավայրի Պլտինի 5/1 հասցեում հանդիսությունների սրահի կառուցման շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվության վերաբերյալ 2-րդ հանրային լսումը: Փաստաթղթերին կարող եք ծանոթանալ ՀՀ շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքում (http://env.am): Ակնկալում ենք ազդակիր ...
Մանրամասն |
|
15.09.25
Հոկտեմբերի 18-ին տեղի կուեննա Պոպոքի փառատոն
|
2025 թվականի հոկտեմբերի 18-ին Վայոց ձորի մարզի Հերհեր գյուղում տեղի կունենա 3-րդ «Պոպոքի փառատոնը», որը նպատակ ունի խթանել տեղական արտադրանքի և գյուղատնտեսական մշակույթի ճանաչումը, աջակցել համայնքների զարգացմանը, ինչպես նաև ստեղծել համագործակցության և վաճառքի նոր հնարավորություններ։ Փառատոնը ներառելու է - տեղական արտադրողների և ձեռագործության վարպետների ցուցահանդես-վաճառք, - գաստրո և զբոսաշրջային նախաձեռնությունների ներկայացում, - երաժշտական ու մշակութային ծրագրեր։ Փառատոնի կազմակերպիչները հրավիրում են մասնակցելու արտադրանքով, ծառայություններով կամ նախաձեռնություններով։ Լրացուցիչ հարցերի դեպքում կարող եք գրել էլ․ փոստին՝ aregakardar@gmail.com, կամ զանգահարել +374 55 901 500 հեռախոսահամարով:
|
|
15.09.25
Սևանցի մարզիկները՝ «ՀՀ վարչապետի գավաթ» խճուղային հեծանվավազքի մրցաշարի 1-ին մրցանակակիրներ
|
«ՀՀ վարչապետի գավաթ» խճուղային հեծանվավազքի սիրողական մրցաշարի եզրափակիչ փուլը երկրորդ տարին անցկացվեց Գեղարքունիքի մարզում՝ Սևանա լճի թերակղզուց դեպի Շողակաթ բնակավայր գտնվող 40 կմ ճանապարհահատվածում: Մրցաշարի նախնական փուլերին այս տարի մասնակցել է 940 դպրոցի 4214 աշակերտ: Այն անցկացվում է 2 տարիքային խմբերով. մասնակցում են ՀՀ հանրակրթական ուսումնական հաստատությունների 7-9-րդ և 10-12-րդ դասարանների աշակերտներից կազմված հավաքական թիմերը: 7-9-րդ դասարանների պայքարում առաջին տեղն է զբաղեցրել Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքի Մեսրոպ Մաշտոցի անվան առաջին հիմնական դպրոցը, երկրորդ տեղում Կոտայքի մարզի Ակունքի միջնակարգ դպրոցն է: Եռյակը եզրափակում է Տավուշի մարզի Սևքար գյուղի միջնակարգ դպրոցը: ...
Մանրամասն |
|
1 2 3 4 5 6 7 8 9 10 ... |