02.07.25
Մեկնարկել է Սևան համայնքի Ծովագյուղ բնակավայրի փողոցների ասֆալտապատումը
|
2025 թվականի համար հաստատված «Սևան համայնքի Գագարին բնակավայրի Գայի փողոցի, Վարսեր բնակավայրի 3-րդ փողոցի, Դդմաշեն բնակավայրի 3-րդ, 6-րդ, 8-րդ 9-րդ փողոցների, Ծովագյուղ բնակավայրի՝ 1-ին փողոցի 1-ին նրբ․, 1-ին փողոցի 2-րդ նրբ., 2-րդ փողոցի մի մաս, 4-րդ փողոցի 1-ին փկղ․, 11-րդ փողոցի, 17-րդ փողոցի, 18-րդ փողոցի 1-ին նրբ․, 20-րդ փողոցի 1-ին փկղ․, 24-րդ փողոցի 1-ին, 2-րդ, 3-րդ, 4-րդ նրբանցքներ, գերեզմանների հարակից տարածքի, Աստվածընկալի տարածքի և 1-ին թաղամասի ասֆալտապատման աշխատանքներ» սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում մեկնարկել են Ծովագյուղ բնակավայրի փողոցների և նրբանցքների հիմնանորոգման աշխատանքները: Ծրագրի՝ Ծովագյուղ բնակավայրի ներբնակավայրային փողոցների և ճանապարհների հիմնանորոգման ...
Մանրամասն |
|
02.07.25
Վթարային ջրանջատում Սևան քաղաքում
|
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, հուլիսի 2-ին՝ 10:00-20:00-ն, կդադարեցվի ք.Սևան Երևանյան խճ., Խ.Աբովյանի, 5-մկրթ., լճափի հարևանությամբ, Լճափնյա Թաղ., Չարենցի, Մհեր Մկրտչյան, Գր.Լուսավորչի, Ք.Քըրքորյան փողոցների, Սայաթ-Նովա 22-26 զույգ համարի շենքերի, Նաիրյան 1 նրբ. 8, 10 շենքերի ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
|
|
01.07.25
ՔԿԱԳ. Ամփոփելով 2-րդ եռամսյակը
|
Սևանի համայնքապետարանի ՔԿԱԳ տարածքային սպասարկման կենտրոնում ամփոփվել են 2025 թվականի հունիս ամսվա և 2-րդ եռամսյակի տվյալները: Համաձայն ստացված ամփոփագրերի` այս տարվա հունիս ամսին Սևանի համայնքապետարանի ՔԿԱԳ Սևանի տարածքային սպասարկման կենտրոնում գրանցվել է 13 ծնունդ՝ 9 տղա և 4 աղջիկ: Սևանի բժշկական կենտրոնից տրամադրված տվյալների համաձայն՝ կենտրոնում գրանցվել է 16 ծնունդ՝ 9 աղջիկ, 7 տղա: Ծնունդների ընդհանուր թիվը 29-ն է՝ 13 աղջիկ, 16 տղա հարաբերակցությամբ: Հունիս ամսին Սևան քաղաքում գրանցվել է 6 ծնունդ, Լճաշեն բնակավայրում՝ 2, Դդմաշեն բնակավայրում՝ 1, Ծովագյուղ բնակավայրում՝ 10, Զովաբեր բնակավայրում` 3, Գեղամավան բնակավայրում` 1, Գագարին բնակավայրում` 2, Նորաշեն բնակավայրում` 1, Վասեր բնակավայրում` ...
Մանրամասն |
|
01.07.25
Ուշադրություն
|
ՀՀ արդարադատության նախարարությունը տեղեկացնում է, որ 2025 թվականի հուլիսի 1-ից «Հաշտարարության մասին» օրենքը գործում է նոր փոփոխություններով։ Մասնավորապես՝ 2022 թվականին ընդունված՝ «Հաշտարարության մասին» օրենքի փոփոխություններով որոշ ընտանեկան գործեր (ամուսնալուծության, երեխայի բնակության վայրի որոշման, ալիմենտի (ապրուստավճարի) բռնագանձման, ամուսինների ընդհանուր սեփականությունը համարվող գույքի բաժանման, երեխայի հետ շփմանը, դաստիարակությանն ու կրթությանը վերաբերող հարցերով ծնողական իրավունքների իրականացման, երեխայի տեսակցության կարգ սահմանելու, ամուսնական պայմանագրի փոփոխման կամ լուծման վերաբերյալ) նախքան դատարան դիմելը ենթակա կլինեն հաշտարարության: Նախատեսվող փոփոխությունների ...
Մանրամասն |
|
01.07.25
Ամփոփելով 2025-ի 2-րդ եռամսյակը և 1-ին կիսամյակը
|
Սևան համայնքի ղեկավարն իր լիազորությունների շրջանակներում տրամադրում է համապատասխան թույլտվություններ, որոնց թվային պատկերը 2025 թվականի երկրորդ եռամսյակում այսպիսին է`Քաղաքաշինության բնագավառ 1. շինարարության թույլտվության տրամադրում - 672. ճարտարապետահատակագծային առաջադրանքի կամ նախագծման թույլտվության տրամադրում - 43 3. ավարտական ակտ /շահագործման թույլտվության/ տրամադրում - 12 ընդհանուր – 122Առևտրի և ծառայությունների բնագավառ 1. ոգելից և ալկոհոլային խմիչքների կամ օրենքով սահմանված սահմանափակումներին համապատասխան ծխախոտային արտադրատեսակների կամ ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների կամ ծխախոտային արտադրատեսակների թույլտվություն – 28 2. ոգելից և ալկոհոլային խմիչքների վաճառքի ...
Մանրամասն |
|
01.07.25
Հուլիսի 1-ից Սևանա լճում մեկնարկում է լողափնյա հանգստի սեզոնը
|
ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունից հայտնում են, որ «Սևան» ազգային պարկի տարածքում գտնվող 5 հանրային լողափերում պաշտոնապես մեկնարկում է լողափնյա սեզոնը։ -Հանրային լողափերում մուտքն անվճար է։ Հանրային լողափերում գործում են հետևյալ անվճար ծառայությունները՝ -խաղահրապարակ -հանդերձարաններ -շվաքարաններ -ցնցուղարաններ -Հաշմանդամություն ունեցող անձանց համար յուրաքանչյուր լողափում հասանելի կլինի առնվազն մեկ հատուկ ռեզինե անվասայլակ, որը թույլ կտա շարժվել ինչպես ավազի, այնպես էլ ջրի մակերեսով։ Լողափերում կգործեն՝ -ջրափրկարարական ծառայություն -բուժկետեր -հասարակական կարգի վերահսկողություն, որը կիրականացնեն Էկոպարեկային և Ջրային պարեկային ծառայությունները։ Խնդրում ենք պահպանել մաքրություն, խնամել ...
Մանրամասն |
|
30.06.25
Նստարաններ՝ քաղաքի տարբեր թաղամասերում և հասարակական վայրերում
|
Նախօրեին Սևան քաղաքի տարբեր հատվածներում և փողոցներում տեղադրվել են նստարաններ՝ «Սևան» նշմամբ, որոնք ոչ միայն թարմություն են հաղորդել շրջապատին, այլ նաև անհրաժեշտություն են և սպասված նախաձեռնություն: Իրենց ազատ ժամանցը դրսում նախընտրողների համար քայլելն ու ժամանակ առ ժամանակ հանգիստ առնելը դառնում է առավել քան հասանելի, իսկ քաղաքը ստանում է նոր շունչ: Սևան քաղաքի տարբեր բակային հատվածներում և հանրային վայրերում Սևանի համայնքապետարանի կողմից տեղադրվել է 15 նստարան, հին նստարաններն էլ տեղափոխվել են վերանորոգման: Շուտով վերանորոգված նստարանները ևս կտեղադրվեն այն վայրերում, որտեղ մարդկանց երթևեկը ավելի շատ է և կա անհրաժեշտություն: Աշխատանքներն իրականացվում են «Սևան համայնքի ...
Մանրամասն |
|
30.06.25
«Լավ լուրեր» շարքից
|
Ամառը ոչ միայն հանգստի, այլ նաև մարզական առաջնությունների ժամանակաշրջան է: Հերթական առաջնությունն էլ անցկացվել է հունիսի 22-27-ը Երևան քաղաքում: ՀՀ կրտսեր տարիքի պատանիների բռնցքամարտի առաջնությանը Սևան համայնքի Ն. Դագարյանի անվան մանկապատանեկան մարզադպրոցի սան Կարինե Դալլաքյանը (50 կգ քաշային կարգ) ոչ միայն մասնակցեց առաջնությանը, այլ նաև իր կամային և ֆիզիկական որակների շնորհիվ դարձավ 1-ին մրցանակակիր: Մարզիչ Հովիկ Վարդանյանի սանի համար սա հերթական հաղթանակն էր, որը նպատակասլաց աշխատանքի և մարզումների արդյունքն է։
|
|
1 2 3 4 5 6 7 8 9 10 ... |