Այսօր: Երեքշաբթի, 22 Հոկտեմբերի 2019թ.
Սևանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 473
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ


ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
16.10.19 Իրողություն կդառնա ևս մեկ ճանապարհաշինական ծրագիր
Սևան համայնքի համար տասնամյակներ շարունակ խնդրահարույց է եղել Գոմաձոր և Ցամաքաբերդ թաղամասերի գլխավոր ճանապարհը, որը շուրջ 5.8կմ է: Տևական ժամանակ չենթարկվելով հիմնանորոգման` այն լիովին դարձել է անանցանելի, որը, իրավամբ, թաղամասերի բնակիչների համար օրակարգային թիվ մեկ խնդիրն է: Գրեթե ամբողջովին քայքայված, երթևեկի համար խիստ անհարմարություններ ստեղծած ճանապարհի հիմնանորոգման վերաբերյալ համայնքի կողմից ներկայացված գրություններն էլ տարբեր գերատեսչություններ փոքր թիվ չեն կազմում, սակայն կենսական այս հարցի լուծման առաջին լուրջ քայլն արվեց նախորդ տարի, երբ Գեղարքունիքի մարզում էր գտնվում ՀՀ կապի, տրանսպորտի և ՏՏ զարգացման նախարար Հակոբ Արշակյանը: Դիտարկելով Մ-4-Սևան-Ախթամար համալիր-Մ-4 ավտոճանապարհի ... Մանրամասն
15.10.19 Սևան-Պրահա-Վինոր համագործակցություն, որն ամրապնդվեց Հուշագրի ստորագրմամբ
Սևան - Պրահա-Վինոր ապակենտրոնացված համագործակցությունն արդեն բոլորել է 3 տարին, որի գաղափարի հեղինակը և կազմակերպիչը «Ատլանտիս Դեվոլոպմենթ» ընկերության նախագահ, սևանցի Արամ Մարությանն է: Գնահատելով հայրենի քաղաքի զարգացման և համագործակցային հեռանկարները` նա Պրահա-Վինոր շրջանի, որն ունի նաև առանձին համայնքի կարգավիճակ, ղեկավարությանը առաջարկել էր այցելել Սևան:Դեռևս 2016թ-ին Սևանում ստորագրվեց երկկողմ համագործակցության Համաձայնագիրը: Այն ժամանակ էլ քաղաքի 2-րդ և 3-րդ միկոթաղամասերի միջնամասում գտնվող տարածքում, որը երկար տարիներ հարակից շենքերի բնակիչների կողմից վերածվել էր մեծ ու փոքր բանջարանոցների և «աչքի էր ընկնում» իր անհրապույր տեսքով, հայտնվեց ցուցանակ` «Պրահա-Վինոր ... Մանրամասն
15.10.19 Մարզական ևս մեկ հաղթանակ
Մեկը մյուսին են հաջորդում մարզական առաջնություններն ու մրցելույթները, որոնց ակտիվորեն են մասնակցում սևանցի մարզիկները: Օրերս էլ` հոկտեմբերի 10-14-ը, Արցախի Հանրապետությունում տեղի ունեցավ ծանրամարտի 2-րդ բաց առաջնությունը, որին մասնակցում էին Հայաստանի գրեթե բոլոր քաղաքներից ընդգրկված շուրջ 150 մարզիկ` հավաքական թիմով ներկայացնելով Հայաստանի Հանրապետությունը:Սևանի Ն. Դագարյանի անվան մարզադպրոցի ծանրամարտի մարզիչ Գառնիկ Աբրահամյանի փոխանցմամբ` Սևանի մարզադպրոցը ևս մասնակցում էր առաջնությանը: Մարզադպրոցի 7 ծանրամարտիկ ներկայացնում էին Սևան քաղաքը և մեր հանրապետությունը: Արդեն ամփոփվել են արդյունքները, հայտնի են լավագույնները: 38կգ քաշային կարգում, 88կգ երկամարտի արդյունքով 3-րդ մրցանակային տեղն ... Մանրամասն
14.10.19 Ուսանելի և արդյունավետ դասընթաց
Օրերս Սևան համայնքում` թիվ 3 «Հեքիաթ» մանկապարտեզի դահլիճում, անցկացվեց Պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչների համար բնապահպանական ոլորտում վերապատրաստման դասընթաց, որն իրականացվում է «Գլոբալ բնապահպանական օգուտների ստեղծում շահագրգիռ կողմերի էկոլոգիական կրթության և իրազեկության բարձրացման միջոցով» /ՄԱԶԾ-ԳԷՀ/ ծրագրի շրջանակներում: Երկօրյա դասընթացներին մասնակցում էին Սևանի համայնքապետարանի, ՀՈԱԿ-ների, հանրակրթական դպրոցների աշխատակիցներն ու ներկայացուցիչները: Ընտրված թեմաները` «Գլոբալ բնապահպանական մարտահրավերներ և հնարավորություններ», «Հայաստանի բնապահպանական մարտահրավերներ և հնարավորություններ», «էներգաարդյունավետություն», ... Մանրամասն
11.10.19 Ռեկորդը սահմանված է
Հոկտեմբերի 11-ի արևոտ օրը Սևանի երկաթգծի կայարանի` Հրազդան փողոցին հարող տարածք էր բերել բազմաթիվ սևանցիներին, քաղաքի հյուրերին, մարզաշխարհի ներկայացուցիչներին: Ինչպես և հայտարարվել էր նախապես, Ն. Դագարյանի անվան մարզադպրոցի մարզիկ և մարզիչ, աշխարհի կրկնակի չեմպիոն, Դյուցազնագրքի կրկնակի ռեկորդակիր, միջազգային կարգի սպորտի վարպետ, մեր համաքաղաքացի Վարազդատ Հակոբյանը պատրաստվում էր սահմանելու նոր ռեկորդ: Վարազդատը փորձելու էր միջնամատով քաշել 23 տոննա կշիռ ունեցող գնացքը: Ռեկորդի սահմանմանը մասնակցում էին Սևան համայնքի ղեկավար Սարգիս Մուրադյանը, Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը, «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ «Սևան»-ի տեղամասի պետ Արտյոմ Սարգսյանը, Դյուցազնագրքի ասոցիացիայի ... Մանրամասն
11.10.19 Իրազեկում
Ամերիկյան խորհուրդների կազմակերպությունը 2019թ-ից շարունակում է իրականացնել պետական կառավարման և հանրային քաղաքականության մշակման գործընթացում ընդգրկված մարմինների աշխատակիցների մասնագիտական կատարելագործմանը և փոխանակմանը ուղղված (Professional Fellows Program / PFP) ծրագիրը: Ծրագիրը հնարավորություն է ընձեռում պետական կառավարման և հանրային քաղաքականության մշակման գործընթացում ընդգրկված մարմինների աշխատակիցներին մեկնել ԱՄՆ` ուսումնասիրելու ամերիկյան օրենսդրական հաստատությունների և կառույցների փորձը: Ամերիկյան խորհուրդները հոկտեմբերի 17-ին` ժամը 18:30-ին, տեղեկատվական հանդիպում է կազմակերպում ծրագրի դիմելու գործընթացի և իրականացման փուլերի վերաբերյալ: Հանդիպման մանրամասների վերաբերյալ տեղեկություններ ... Մանրամասն
11.10.19 Իրազեկում

Ս/թ հոկտեմբերի 17-ին` ժամը 14:00-ին, Գեղարքունիքի մարզպետարանի շենքում կազմակերպվելու է կլոր սեղան Հայաստանի Զարգացման և Ներդրումների կորպորացիայի կողմից:
Կլոր սեղանին մասնակցելու համար հրավիրվում են մարզի արտադրություն, արտահանում իրականացնող, գյուղատնտեսությամբ զբաղվող, տուրիզմի ոլորտում գործունեություն ծավալող տնտեսվարողներ, ինչպես նաև գյուղատնտեսական տեխնիկայի լիզիգով ձեռք բերմամբ հետաքրքրված ֆերմերներ:
Կլոր սեղանի ընթացքում կորպորացիայի աշխատակիցները ներկայացնելու են ֆինանսական աջակցության գործիքակազմը և ֆինանսավորմամբ հետաքրքրված անձանց հետ քննարկելու են հնարավոր ֆինանսավորման տարբերակները:
Մուտքն ազատ է:

10.10.19 Սևանում ավելանում են բարեկարգման հասցեները
Գեղարքունիքի մարզպետարանում անցկացվեց Զբաղվածության աջակցության մարզային հանձնաժողովի հերթական նիստը, որը վարում էր մարզպետի տեղակալ, զբաղվածության աջակցության Գեղարքունիքի մարզային հանձնաժողովի նախագահ Նարեկ Գրիգորյանը: Հանձնաժողովի կողմից նախ` քննարկվեց Սևանում իրականացված «Սևան քաղաքի Գործարանային փողոցի թիվ 2 բազմաբնակարան շենքի արեւմտյան հասցեում գտնվող անցուղու նորոգում եւ բարեկարգում» ծրագիրը: Օգոստոս ամսին ավարտվել են Սևանի կենտրոնական տարածքներից մեկում` Գործարանային փողոցի թիվ 2 շենքի արևմտյան հասցեում գտնվող անցուղու բարեկարգման աշխատանքները: Ծրագիրն իրականացվել է «Վարձատրվող հասարակական աշխատանքների կազմակերպման միջոցով գործազուրկների ժամանակավոր զբաղվածության ապահովում» ... Մանրամասն
1 2 3 4 5 6 7 8 9 10 ...


Բոլորը
Սևան համայնքի ավագանու նիստեր
Սևան համայնքի ավագանու նիստ` 01.10.2019
Սևան համայնքի ավագանու նիստ` 30.07.2019
Սևան համայնքի ավագանու արտահերթ նիստ` 12.06.2019թ
Սևան համայնքի ավագանու նիստ` 15.05.2019
Սևան համայնքի ավագանու նիստ` 12.03.2019
Սևան համայնքի ավագանու նիստ` 18.01.2019
Սևան համայնքի ավագանու նիստ` 25.12.2018
Սևան համայնքի ավագանու նիստ` 05.11.2018
Սևան համայնքի ավագանու նիստ` 05.09.2018
Սևան համայնքի ավագանու նիստ` 09.07.2018
Սևան համայնքի ավագանու նիստ` 11.05.2018
Սևանում ֆրանկոֆոնիայի օրեր են: Ատելիե-թեմատիկ քննա
Համապետական շաբաթօրյակ Սևանում
Համայնքի ավագանու` 05.03.2018թ. թիվ 2 նիստ
Սևան համայնքի ղեկավարն ընդունել է ազատամարտիկների
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք. Սևան, Նաիրյան 164

0261-2-43-23, 0261-4-00-00

sevanhamaynq@mail.ru

Պաշտոնական էլ. փոստ` 10028784@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2019 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՍԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2.031
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner