18.07.25
Հյուրընկալություն Սևանի կենտրոնական գրադարանում
|
Սյսօր Սևան համայնքի Վ. Ստեփանյանի անվան ԳԿՀ կենտրոնական գրադարանի հյուրն էր Թումանյանի անվան թանգարանի տնօրեն Լուսինե Ղարախանյանը։ Հետաքրքիր զրույց ծավալվեց «Գրադարանները և թանգարանները ավելի գրավիչ դարձնելու համար ժամանակակից տեխնոլոգիաների կիրառումը» թեմայով։ Զրույցը համեմվեց Թումանյանի ընտանիքին վերաբերող բացառիկ ու արժեքավոր փաստագրական նյութերի դիտումով։ Շնորհակալություն տիկին Ղարախանյանին գրադարան հյուրընկալվելու համար։ https://www.facebook.com/share/p/1WHMJcNEAv/
|
|
18.07.25
«Հայաստանում թափոնների կառավարման քաղաքականություն» ծրագրի շրջանակներում Սևանի բիզնես կենտրոնում հուլիսի 18–ին անցկացվում է կենսաթափոնների կառավարմանն ուղղված համատեղ լուծումների մշակման աշխատաժողով
|
Մասնակցում են Սևանի բնակիչներ, ՏԻՄ ոլորտի, համայնքային կազմակերպությունների, հասարակական կառույցների ներկայացուցիչներ։Ներկա էին «Կոտայքի եւ Գեղարքունիքի կոշտ թափոնների կառավարում» ՍՊԸ տնօրեն Սերգեյ Համբարձումյանը, Սևանի համայնքպետարանի աշխատակազմի քարտուղար Արմենուհի Ղուկասյանը։Աշխատարանի բացման խոսքով հանդես եկավ Հայաստանի ամերիկյան համալսարանի Յակոբեան բնապահպանական կենտրոնի փորձագետ, դասախոս, ծրագրերի ղեկավար Հարություն Ալպետյանը։ Սկզբում անկացվեց քննարկում, թե ինչպիսին է կենսաթափոնների կառավարման ներկա իրավիճակը Սևանում։ Այնուհետև բաժանվելով խմբերի համատեղ մտածում են գաղափարներ Սևանում կենսաթափոնների կառավարման խնդիրները լուծելու համար, հետո խմբերից յուրաքանչյուրն ընտրում է մեկ ...
Մանրամասն |
|
18.07.25
Հետհաշվարկն սկսված է. մնաց 8 օր
|
Սևանը պատրաստվում է տեսակավորել թափոնները Հուլիսի 26-ին՝ ժամը 11:00-ին, բոլորին հրավիրում ենք Ս. Զաքարյանի անվան մշակույթի պալատի հարակից հրապարակ՝ միասին ազդարարելու Սևանի տեսակավորման նոր համակարգի պաշտոնական մեկնարկը: Գունավոր թափոնամանները պետք է օգտագործել ըստ նշանակության - Կապույտը՝ թղթի, պլաստիկի, մետաղի թափոնների համար - Կանաչը՝ ապակու համար - Ավելի քիչ թափոններ աղբավայրերում Հիշենք, որ տեսակավորումը մաքուր քաղաքի և պատասխանատու համայնքի հիմքն է: - Շվեդիայի կողմից ֆինանսավորվող «Հայաստանում թափոնների կառավարման քաղաքականություն» ծրագիրն իրականացնում է Acopian Center for the Environment-ը՝ ՀՀ շրջակա միջավայրի նախարարություն Ministry of Environment of Armenia և ՀՀ տարածքային ...
Մանրամասն |
|
17.07.25
Սպասված հյուրընկալություն Սևան համայնքի Դդմաշեն բնակավայրի մսուր-մանկապարտեզում
|
Նախօրեին Սևան համայնքի Դդմաշեն բնակավայրի մսուր-մանկապարտեզի անձնակազմը և սաները հյուրընկալել էին Focus on Children Now /Ֆոքըս օն չիլդրեն նաու, ինկ/ բարեգործական կազմակերպության հայաստանյան մասնաճյուղի ներկայացուցիչ Անահիտ Քալանթարյանին և բարերար, երջանկահիշատակ Վարազ Կարապետիանի դստերը՝ Անի Կարապետիանին, ամուսնու հետ: Դեռևս 2024 թվականի տարեվերջյանին Սևան համայնքի ավագանու հերթական որոշմամբ «Սևան համայնքի Դդմաշեն բնակավայրի մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի գործունեությունը կազմակերպելու համար ավելացվեց ևս մեկ խումբ: Նոր խմբի լիարժեք գործունեության համար չուշացավ նաև անհրաժեշտ աջակցությունը: Focus on Children Now /Ֆոքըս օն չիլդրեն նաու, ինկ/ հայաստանյան մասնաճյուղի աջակցությամբ և բարեգործական ...
Մանրամասն |
|
17.07.25
Մասնակցային բյուջետավորում - 2025
Ընթացքի մեջ է նախագծանախահաշվային առաջադրանքների մշակման փուլը
|
2025 թվականին Սևան համայնքում մեկնարկել և իրականացվում է մասնակցային բյուջետավորման գործընթացը, որը լավագույն հարթակ է՝ համայնքի բնակիչների կողմից բարձրաձայնելու համայնքում առկա խնդիրները և ներկայացնելու առաջարկ-նախագծեր դրանց լուծման համար։ Առաջարկ-նախագծերի ներկայացման փուլին հաջորդեց քվեարկության փուլը: Մեկ ամիս շարունակ Սևան համայնքի բնակիչները հնարավորություն ունեցան առցանց քվեարկելու իրենց նախընտրած ծրագրի օգտին: Քվեարկության արդյունքում ամենաշատ հավանումներն ստացան «Փոքրիկների երազանք» խաղահրապարակի կառուցում (Սևան բնակավայր) - 1365 հավանում Խաղային հրապարակ (Դդմաշեն բնակավայր) – 1364 հավանում ծրագրային առաջարկները Մասնակցային բյուջետավորման շրջանակներում ստեղծված հանձնախումբն ...
Մանրամասն |
|
16.07.25
«Լավ լուրեր» շարքից
|
Սևանի հեծանվային ակումբի մարզիկ Բաբկեն Սուքիասյանը, առավելագույն միավորներով հաղթահարելով նախընտրական փուլը, իրավունք է ստացել մասնակցելու Սերբիայի մայրաքաղաքում՝ Բելգրադում, կայանալիք հեծանվային մրցաշարին։ Մրցաշարի կազմակերպիչն է ՀՀ ավտոմոբիլային ֆեդերացիան։ Ճանապարհաերթևեկության մեր փոքրիկ դեսպաններին կմիանա Բաբկենը: Տեղեկացնենք, որ Հայաստանից մեկնելու են 10-12 տարեկան չորս հեծանվորդ՝ 2 տղա և 2 աղջիկ։ Սևանցի Բաբկեն Սուքիասյանի հետ Բելգրադ են Աբովյանի, Երևանի, Ագարակի ներկայացուցիչները:
|
|
16.07.25
Հիմնանորոգման հասցեներ
|
Սևան համայնքում ընթացքի մեջ են «Սևան համայնքի փողոցների հիմնանորոգման աշխատանքներ» սուբվենցիոն ծրագրի ճանապարհաշինական աշխատանքները, որոնք ներկայումս իրականացվում են Սևանի Գեղամա և Ռուսական փողոցներում: Զուգահեռ մեկնարկել են նաև Սևանի Աբովյան փողոցի հիմնանորոգման աշխատանքները։ «Սևան համայնքի փողոցների հիմնանորոգման աշխատանքներ» սուբվենցիոն ծրագրի առաջին փուլի՝ Սևան քաղաքի շուրջ մեկտասնյակ փողոցների հիմնանորոգումը մեկնարկել էր Իսահակյան, Կարմիր բանակի, Սպանդարյան, Օրբելի փողոցներից, որտեղ իրականացվել են շինարարական աշխատանքներ՝ ներառելով քանդման, հողային, ճանապարհային պատվածքի, ուղիների և մուտքերի, մայթերի հիմնանորոգում, դիտահորերի պատերի ամրացում, կափարիչների, եզրաքարերի, ...
Մանրամասն |
|
16.07.25
Հետհաշվարկը տրված է. մնաց 10 օր
|
Սևան քաղաքում հուլիսի 26-ից ներդրվելու է կոշտ կենցաղային թափոնների տեսակավորման համակարգ: Հուլիսի 26-ին՝ ժամը 11:00-ին, բոլորին հրավիրում ենք Ս. Զաքարյանի անվան մշակույթի պալատի հարակից հրապարակ՝ միասին ազդարարելու Սևանի տեսակավորման նոր համակարգի պաշտոնական մեկնարկը: Գունավոր թափոնամանները պետք է օգտագործել ըստ նշանակության - Կապույտը՝ թղթի, պլաստիկի, մետաղի թափոնների համար - Կանաչը՝ ապակու համար - Թափոնների տեսակավորումը հեշտ է Շվեդիայի կողմից ֆինանսավորվող «Հայաստանում թափոնների կառավարման քաղաքականություն» ծրագիրն իրականացնում է Acopian Center for the Environment-ը՝ ՀՀ շրջակա միջավայրի նախարարություն Ministry of Environment of Armenia և ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների ...
Մանրամասն |
|
1 2 3 4 5 6 7 8 9 10 ... |