Այսօր: Երկուշաբթի, 19 Օգոստոսի 2019թ.
Սևանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 437
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ


ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
19.08.19 Սևանի բիզնես կենտրոնը` նոր հեռանկարների հարթակ
2017թ-ին Սևան համայնքը միացել է «Համայնքի ղեկավարներ` հանուն տնտեսական զարգացման» ծրագրին: Ծրագիրն իրականացվում է 6 երկրներում` Հայաստան, Վրաստան, Ուկրաինա, Բելառուս, Մոլդովա, Ադրբեջան: Շահառուները այս 6 երկրների տեղական ինքնակառավարման մարմիններն են, որոնք ավելի ակտիվ դերակատարում պետք է ստանձնեն տեղական տնտեսական զարգացման գործում` նպաստելով բիզնես միջավայրի բարելավմանը, համագործակցելով մասնավոր հատվածի, հասարակական կազմակերպությունների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ: Ծրագրին անդամակցելուց հետո Սևան համայնքը մասնակցեց «Համայնքի ղեկավարներ` հանուն տնտեսական զարգացման պիլոտային նախագծեր» դրամաշնորհային մրցույթին: Եվրոպական հանձնաժողովի կողմից հրապարակված ... Մանրամասն
16.08.19 Հաստատվել են երաժշտական, արվեստի, գեղարվեստի և պարարվեստի դպրոցների 2019-2020 ուսումնական տարվա օրինակելի ուսումնական պլանները
Մոտենում է հերթական ուսումնական տարին, և Սևան համայնում իրենց դռները կբացեն արտադպրոցական ուսումնական հաստատությունները: Ի թիվս արտադպրոցական մի շարք հիմնարկների, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանի հրամանով հաստատվել են նաև երաժշտական, արվեստի դպրոցների 2019-2020 ուսումնական տարվա օրինակելի ուսումնական պլանները: Համայնքի Վ. Սարգսյանի անվան երաժշտական և Հովհ. Այվազովսկու անվան արվեստի դպրոցները կառաջնորդվեն հաստատված օրինակելի ուսումնական պլաններով: Համաձայն դրանց` 1. Հայաստանի Հանրապետության երաժշտական, արվեստի, գեղարվեստի և պարարվեստի դպրոցներում (այսուհետ` դպրոց) ուսումնական տարին սկսվում է սեպտեմբերի 1-ից: Ուսումնական տարվա տևողությունը սահմանվում է 34-40 ... Մանրամասն
15.08.19 Գագարինի մանկապարտեզը հյուրընկալել էր իր փոքրիկ բարերարներին
Դեռևս ամիսներ առաջ Սևան համայնքի Գագարին գյուղի մանկապարտեզի խմբասենյակները կահավորվեցին բարերարների կողմից ուղարկված նվերներով, որոնք գույն ու տրամադրություն հաղորդեցին փոքրիկներին: «Հայ դպրոց» հիմնադրամը, որ գործում է ԱՄՆ-ում, Սևանի տարածաշրջանի մանկապարտեզների և կրթական հաստատությունների համար դարձել է ցանկալի, ավելին` տնօրեն Մոնիկա Տեր-Գրիգորյանի և փոխտնօրեն Մարալ Անջարգուլյանի բարեսիրական գործունեությունը նպաստում է, որպեսզի երեխաների միջավայրը լինի հարմարավետ և ներկայանալի: Ամեն ինչ սկսվեց տարիներ առաջ երբ Սևան քաղաքում Խաղաղության կորպուսի կամավորի միջոցով «Սևան» թերթի գլխավոր խմբագիր Պապ Հայրապետյանը ծանոթացավ «Հայ դպրոց» հիմնադրամի պատասխանատուների ... Մանրամասն
14.08.19 Զբոսաշրջիկներին կրկին դիմավորում է «Բարի գալուստ»-ը
Սևանի թերկաղզու տարածքում` ավտոկայանատեղիի հարևանությամբ, արդեն 5 տարի ամռան ամիսներին տեղակայվում է զբոսաշրջային տեղեկատվական շարժական գրասենյակը, որը մոտ է զբոսաշրջային հոսքերին և առավել արդյունավետ գործունեություն է իրականացնում: «Bari Galust» ցուցանակը կրող գրասենյակը սպասարկում է տեղեկատվության կարիք ունեցող բազմազգ զբոսաշրջիկներին: Տեղեկատվական շարժական գրասենյակ ունենալու գաղափարն առաջացել է դեռևս տարիներ առաջ, երբ ֆրանսիական Աֆրատ կազմակերպության կատարված ուսումնասիրությունների արդյունքում պարզվեց, որ շատ դեպքերում Սևանի տարածաշրջանի այցելած զբոսաշրջիկները շրջանցում են Սևան քաղաքը, նախընտրում են այցելել թերակղզի` չնայած քաղաքում գործում է տեղեկատվական գրասենյակ: Փաստորեն, ... Մանրամասն
12.08.19 Երկրորդ շնչառություն Սևանի Չարենց փողոցին
Նախորդ և այս տարին Սևան քաղաքի Չարենց փողոցի համար բեկումնային էր: Քաղաքի համար կարևորագույն նշանակություն ունեցող, մի քանի փողոցների հանգույց Չարենց, որը տասնամյակներ շարունակ գտնվում էր խիստ անմխիթար վիճակում, դարձել էր անանցանելի, վտանգավոր ավտոմեքենաների ու մարդկանց տեղաշարժի ու երթևեկի համար: Իհարկե, ժամանակ առ ժամանակ հիշյալ փողոցում իրականացվում էին մասնակի վերանորոգման աշխատանքներ, սակայն դրանք կարճաժամկետ էին, և խնդիրը լուծում չէր ստանում: Նախորդ տարին Չարենց փողոցի համար իրադարձային էր: Փողոցի 9225քմ հատվածն ասֆալտապատվեց երկու փուլով` համայնքային բյուջեի միջոցներով և համայնքին տնտեսական ենթակառուցվածքի զարգացմանն ուղղված սուբվենցիոն «Սևան քաղաքի Չարենց փողոցի հիմնանորոգում և ... Մանրամասն
12.08.19 ՍԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ՍԱՐԳԻՍ ՄՈՒՐԱԴՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ-ՈՒՂԵՐՁԸ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐՎԱ ԱՌԹԻՎ
Սիրելի երիտասարդներ Այսօր աշխարհը նշում է Երիտասարդության միջազգային օրը, որը միաժամանակ կենսասիրության, նպատակասլացության, առաջադեմ գաղափարների խորհրդանիշն է: Երիտասարդությունը յուրաքանչյուր երկրի շարժիչ ուժն է, նրա այսօրն ու վաղը:Դուք ուսանող եք և մասնագետ, նորարար և գիտնական, մտավորական ու հասարակական, քաղաքական գործիչ, դուք երկրի լիիրավ տերերն եք: Ձեզանից շատերն էլ այսօր կանգնած են սահմանին, իրենց պարտքն են կատարում հայրենիքի հանդեպ` ապահովելով մեր երկրի և նրա քաղաքացիների անվտանգությունն ու խաղաղությունը: Սևան համայնքի սիրելի երիտասարդներ, Ձեր աշխատանքի, ձեռքբերումների, հաջողությունների, ստեղծարար մտքի, նորարարական ձեռնարկների շնորհիվ Սևանը դարձել է ներկայանալի, քիչ չեն նրանք, ովքեր տարբեր ... Մանրամասն
09.08.19 Սևանի պատվիրակությունը վերադարձավ Արցախից

Այս օրերին ընթանում են Համահայկական 7-րդ խաղերը, որոնց մեկնարկը տրվեց Արցախի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտում` բացման հանդիսավոր արարողությամբ: Համահայկական 7-րդ խաղերի բացմանը մասնակցելու նպատակով Արցախ էր մեկնել նաև Սևանի պատվիրակությունը` համայնքի ղեկավար Սարգիս Մուրադյանի գլխավորությամբ:
Նախօրեին Սևանի պատվիրակությունը բարձր տրամադրությամբ և հարուստ տպավորություններով վերադարձել է Արցախից:
Սևանի Ն. Դագարյանի անվան մարզադպրոցի սաները Երևանում կմասնակցեն սեղանի թենիսի մրցաշարին: Հիշեցնենք, որ Համահայկական 7-րդ խաղերը մեկնարկել են օգոստոսի 5-ին և կշարունակվեն մինչև օգոստոսի 17-ը:
Խաղերի փակման հանդիսավոր արարողությունը տեղի կունենա Երևանի Ազատության հրապարակում:

08.08.19 Տասներկու օր Սևանը կշնչի հնդկական տրամադրությամբ
Սևանի օգոստոսյան տասներկու օրերը հագեցած են լինելու հնդկական տրամադրությամբ: Սևանի համայնքապետարանի և «Մինի Ինդիա» ՍՊԸ-ի համագործակցության արդյունքում Ս. Զաքարյանի անվան մշակույթի պալատի նախասրահում կազմակերպվել է հնդկական ապրանքների ցուցահանդես-տոնավաճառ: Ցուցահանդես-տոնավաճառի բացման արարողությունը տեղի ունեցավ այսօր, որին մասնակցում էին նաև Սևան համայնքապետարանի ներկայացուցիչները: Տոնավաճառում ներկայացված են բազմաբնույթ ապրանքներ, որոնք հնդկական մշակույթի, կենցաղավարության մի մասնիկն են: Հնդկաստանից մի պատառիկ` տարբեր ապրանքների տեսքով` հագուստ, արծաթեղեն, բիժուտերիա, համեմունքներ, սնունդ, կոսմետիկա, խնամքի պարագաներ, առտնին առարկաներ, մի քանի օր շարունակ կներկայանան տոնավաճառ ... Մանրամասն
1 2 3 4 5 6 7 8 9 10 ...


Բոլորը
Սևան համայնքի ավագանու նիստեր
Սևան համայնքի ավագանու նիստ` 30.07.2019
Սևան համայնքի ավագանու արտահերթ նիստ` 12.06.2019թ
Սևան համայնքի ավագանու նիստ` 15.05.2019
Սևան համայնքի ավագանու նիստ` 12.03.2019
Սևան համայնքի ավագանու նիստ` 18.01.2019
Սևան համայնքի ավագանու նիստ` 25.12.2018
Սևան համայնքի ավագանու նիստ` 05.11.2018
Սևան համայնքի ավագանու նիստ` 05.09.2018
Սևան համայնքի ավագանու նիստ` 09.07.2018
Սևան համայնքի ավագանու նիստ` 11.05.2018
Սևանում ֆրանկոֆոնիայի օրեր են: Ատելիե-թեմատիկ քննա
Համապետական շաբաթօրյակ Սևանում
Համայնքի ավագանու` 05.03.2018թ. թիվ 2 նիստ
Սևան համայնքի ղեկավարն ընդունել է ազատամարտիկների
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք. Սևան, Նաիրյան 164

0261-2-43-23, 0261-4-00-00

sevanhamaynq@mail.ru

Պաշտոնական էլ. փոստ` 10028784@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2019 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՍԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2.031
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner