Այսօր: Ուրբաթ, 3 Հոկտեմբերի 2025թ.
Սևանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 118
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՐՑՈՒՄ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
02.10.25 Իրազեկում
2025թ. հոկտեմբերի 15-16-ը Դուբայում անցկացվելու է 4-րդ ամենամյա մոդուլային շինարարության և հավաքովի կառուցման գագաթնաժողովը (4th Annual Modular Construction & Prefabrication Summit): Այն կազմակերպվում է Trueventus մասնավոր ընկերության կողմից՝ առանց տեղական իշխանությունների ներգրավվածության: Միջոցառման շրջանակներում ոլորտի առաջատարները ներկայացնելու են մոդուլային շինարարության նորագույն տեխնոլոգիաներն ու հմտությունները: Մասնակիցները հնարավորություն կունենան. - ծանոթանալ որոշումների կայացման ռազմավարությունների ինտեգրմանն ավելի անխափան շինարարական գործընթացին, - ուսումնասիրել մոդուլային շինարարության նորագույն մեթոդները,- բացահայտել շինությունների տեղակայման ժամկետների կրճատման ձևերը, - ծանոթանալ ... Մանրամասն
02.10.25 ՔԿԱԳ. Ամփոփելով 3-րդ եռամսյակը
Սևանի համայնքապետարանի ՔԿԱԳ տարածքային սպասարկման կենտրոնում ամփոփվել են 2025 թվականի 3-րդ եռամսյակի տվյալները: ՔԿԱԳ Սևան սպասարկման կենտրոնի կողմից այս տարվա հուլիս-սեպտեմբեր ամիսների ընթացքում իրականացված աշխատանքների վիճակագրությունն այսպիսին է` - ծննդյան ակտային գրանցման դիմում` 43 (հուլիս-սեպտեմբեր ամիսներին Սևանի բժշկական կենտրոնում գրանցվել է 46 ծնունդ) - ամուսնության ակտային գրանցման դիմում` 41 - ամուսնալուծության ակտային գրանցման դիմում` 14 - հայրության ճանաչման ակտային գրանցման դիմում` 22 - անվան փոխման ակտային գրանցման դիմում` 3 - մահվան ակտային գրանցման դիմում` 72 - քաղաքացիական կացության ակտային գրանցման մեջ ուղղում, լրացում կամ փոփոխություն կատարելու դիմում` 74 - քաղաքացիական կացության ... Մանրամասն
02.10.25 Համատիրությունից մինչև համայնքապետարան
«Համատիրության մասին» ՀՀ օրենքն ամրագրում է. «Շինության բոլոր սեփականատերերը պարտավոր են կատարել պարտադիր նորմերի կատարմանն ուղղված համապատասխան վճարումներ, կամ իրենց ուժերով ու միջոցներով իրականացնել այդ նորմերի պահանջները»: Համատիրության գործունեության հիմնական նպատակն էլ շենքի բնակիչների ընդհանուր սեփականութան կառավարելը, պահպանելը, նորոգելն ու սպասարկելն է: Ընդհանուր սեփականությունը ներառում է շենքը կրող կառուցվածքները, առաստաղները, նկուղը, ձեղնահարկը, տանիքը, մուտքը, աստիճանավանդակը, վերելակը և այլն: Այս ամենին զուգահեռ սեփականատերերն իրենց ջանքերով պետք է լուծեն բնակելի շենքերին առնչվող բոլոր խնդիրները: Ներկայումս Սևան համայնքի բազմաբնակարան շենքերը կառավարվում են ... Մանրամասն
01.10.25 ՔԿԱԳ. ամփոփելով սեպտեմբեր ամիսը
Սևանի համայնքապետարանի ՔԿԱԳ Սևանի տարածքային սպասարկման կենտրոնում ամփոփվել է 2025թվականի աշնան առաջին ամսվա վիճակագրությունը:ՔԿԱԳ Սևանի սպասարկման կենտրոնի պատասխանատու Գուրգեն Իգնաթևոսյանի և «Սևանի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի կողմից ներկայացված հաշվետվության համաձայն՝ այս տարվա սեպտեմբեր ամսին կատարվել է ծննդյան ակտի 33 գրանցում, որից 13-ը՝ Սևան քաղաքում, Գեղամավան բնակավայրում` 4, Լճաշեն բնակավայրում՝ 4, Ծովագյուղ բնակավայրում՝ 4, Դդմաշեն բնակավայրում՝ 3, Վարսեր բնակավայրում՝ 1, Գագարին բնակավայրում` 2, Զովաբեր բնակավայրում` 1, Ծաղկունք բնակավայրում` 1 ծնունդ: Գրանցված նորածիններից 9-ը աղջիկ է, 24-ը՝ տղա։2025թվականի սեպտեմբեր ամսին գրանցված մահերի թիվը 23 է:Սեպտեմբեր ամսվա ընթացքում ... Մանրամասն
01.10.25 Ամփոփելով 2025-ի 3-րդ եռամսյակը
Սևան համայնքի ղեկավարն իր լիազորությունների շրջանակներում տրամադրում է համապատասխան թույլտվություններ, որոնց թվային պատկերը 2025 թվականի երրորդ եռամսյակում այսպիսին է`Քաղաքաշինության բնագավառ1. շինարարության թույլտվության տրամադրում - 85 2. ճարտարապետահատակագծային առաջադրանքի կամ նախագծման թույլտվության տրամադրում - 53 3. ավարտական ակտ /շահագործման թույլտվության/ տրամադրում – 19 ընդհանուր – 157Առևտրի և ծառայությունների բնագավառ1. ոգելից և ալկոհոլային խմիչքների կամ օրենքով սահմանված սահմանափակումներին համապատասխան ծխախոտային արտադրատեսակների կամ ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների կամ ծխախոտային արտադրատեսակների թույլտվություն – 16 2. ոգելից և ալկոհոլային խմիչքների վաճառքի ... Մանրամասն
01.10.25 Հոկտեմբերի 4-ին տեղի կունենա համաբակային շաբաթօրյակ

2025 թվականի հուլիսի 26-ից Սևան քաղաքում ներդրվել է թափոնների տեսակավորման նոր համակարգ, որի շրջանակներում քաղաքի թաղամասերում, փողոցներում, առանձնատներում տեղադրվել են տեսակավորման թափոնամաններ:

Սիրելի համաքաղաքացիներ,

հոկտեմբերի 4-ին հավաքվենք ու մեր բակերը մաքրենք թափոններից, տեսակավորենք ու շարունակենք մեր նոր համակարգը մաքուր բակերով։

Ունենք նոր թափոնամաններ, նոր մշակույթ, հետևաբար նոր ու մաքուր Սևան։

01.10.25 Տարեցների միջազգային օրվա առթիվ

Լճաշեն բնակավայրում է ապրում Սևան համայնքի ամենատարեց բնակիչը՝ Գեղեցիկ Գարեգինի Թադևոսյանը, որ 2025 թվականի դեկտեմբերի 25-ին կբոլորի 100-ամյակը:

Հոկտեմբերի 1-ին՝ Տարեցների միջազգային օրվա առթիվ, Գեղեցիկ տատիի այցելեցին Լճաշեն բնակավայրի վարչական ղեկավար Վահան Մարգարյանը, աշխատակից Դավիթ Հովհաննիսյանը և Սևան համայնքի սոցիալական աշխատող Նաիրա Սարգսյանը:

Մեկ դարն ուսած Գեղեցիկ տատին ուղղված շնորհավորանքներն ու բարեմաղթանքները, խոսքն ու զրույցն ուղեկցվեցին ծաղիկներով և օրվա համար պատրաստված նվերներով, իսկ վերջում, որպես այցի ամփոփում՝ հյուրընկալվածները լուսանկարվեցին օրվա հերոսի հետ:

Գեղեցիկ Թադևոսյանին մաղթում ենք առողջություն, բարեկեցիկ ծերություն և արևշատություն:

01.10.25 ՍԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ՍԱՐԳԻՍ ՄՈՒՐԱԴՅԱՆԻ ՈՒՂԵՐՁԸ ՏԱՐԵՑՆԵՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐՎԱ ԱՌԹԻՎ
Հարգարժան մեծահասակներ, մեծագույն ակնածանքի արժանի տատիկներ ու պապիկներՋերմորեն շնորհավորում եմ ձեզ Տարեցների միջազգային օրվա առթիվ:Հայ մարդն ավանդաբար առանձնահատուկ վերաբերմունք է ունեցել և ունի իր ընտանիքի մեծի, իր կողքին ապրող ավագ սերնդի մարդկանց նկատմամբ, որոնք իրենց ընտանիքների ամուր սյուներն են ու սերունդների համերաշխության արժեքների կրողը:Ու այսօրն էլ պատեհ առիթ է՝ արտահայտելու մեր սերը մեր կողքին ապրող տարեցների նկատմամբ, որոնք արժանի են պատշաճ ուշադրության, հոգատար վերաբերմունքի և անսահման սիրո:Մեծահասակների կյանքը բարեկեցիկ, խաղաղ և ապահով դարձնելու համար կարևորվում են այն բոլոր ծրագրերը, որոնց առանցքում առողջապահական, սոցիալական խնդիրներն են:Այս ծրագրերի իրականացումը պետք է լինի հասցեական ... Մանրամասն
1 2 3 4 5 6 7 8 9 10 ...


Բոլորը
Սևան համայնքի ավագանու նիստեր
Սևան համայնքի ավագանու նիստ` 12․02․2025
Սոցիալական աշխատողի առաքելության վերաբերյալ
Մանկապարտեզներում երեխաների առցանց հերթագրում
Սևան համայնքի ավագանու նիստ` 14.12.2022
   2:29 / 17:15   Սևան համայնքի ավագանու նիստ` 14.
Սևան համայնքի ավագանու նիստ` 11.01.2022
Սևան խոշորացված համայնքի ավագանու նիստ` 24.12.2021
Տեղեկատվական հոլովակ
Սևան համայնքի ավագանու նիստ` 10.03.2021
Ինչպես դիմել համայնքապետարան
Սևան համայնքի ավագանու նիստ` 14.07.2020թ.
Սևան համայնքի ավագանու նիստ` 14.05.2020թ.
Սևան համայնքի ավագանու նիստ` 16.03.2020
Սևան համայնքի ավագանու նիստ` 02.12.2019
Սևան համայնքի ավագանու նիստ` 01.10.2019
Սևան համայնքի ավագանու նիստ` 30.07.2019
Սևան համայնքի ավագանու արտահերթ նիստ` 12.06.2019թ
Սևան համայնքի ավագանու նիստ` 15.05.2019
Սևան համայնքի ավագանու նիստ` 12.03.2019
Սևան համայնքի ավագանու նիստ` 18.01.2019
Սևան համայնքի ավագանու նիստ` 25.12.2018
Սևան համայնքի ավագանու նիստ` 05.11.2018
Սևան համայնքի ավագանու նիստ` 05.09.2018
Սևան համայնքի ավագանու նիստ` 09.07.2018
Սևան համայնքի ավագանու նիստ` 11.05.2018
Սևանում ֆրանկոֆոնիայի օրեր են: Ատելիե-թեմատիկ քննա
Համապետական շաբաթօրյակ Սևանում
Համայնքի ավագանու` 05.03.2018թ. թիվ 2 նիստ
Սևան համայնքի ղեկավարն ընդունել է ազատամարտիկների
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք. Սևան, Նաիրյան 164
0261-2-43-23, 0261-4-00-00
sevan.gegharkunik@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10028784@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՍԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner