Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին կետի 24)-րդ ենթակետով, ՀՀ Հողային օրենսգրքի 86-րդ հոդվածի 2-րդ կետով, «Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքի 143 հոդվածով, ՀՀ կառավարության` 29.12.2005թ. թիվ 2387-Ն որոշմամբ` որոշում եմ.
1. Համաձայն ներկայացվող հատակագծի` կառուցապատման իրավունքով Անդրանիկ Սարգսյանին պատկանող, ք. Սևան, Խաղաղության փողոց թիվ 4 / 1-3 հասցեում գտնվող 31.35քմ մակերեսով հողատարածքը ճանաչել համայնքային սեփականություն և կատարել պետական գրանցում` տրամադրելով ք. Սևան, Խաղաղության փողոց թիվ 4 / 39 հասցե:
2. Ք. Սևան, Խաղաղության փողոց թիվ 4 / 39 հասցեում գտնվող 31.35քմ մակերեսով հողատարածքի գործառնական նշանակությունը համապատասխանեցնել Սևան քաղաքի լրամշակված գլխավոր հատակագծին:
3. Սույն որոշումն ուժի մեջ է` ստորագրման պահից: