Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին կետի 24)-րդ ենթակետով, համաձայն ՀՀ Քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի 2-րդ կետի, ՀՀ կառավարության` 18.05.2006թ. «Ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման կարգը հաստատելու մասին» թիվ 912-Ն որոշման 34-36 կետերի պահանջների, հաշվի առնելով քաղ. Վարդգես Առաքլյանի դիմումը` ք. Սևան, Գրիբոյեդով փողոց թիվ 3 / 126 հասցեում կառուցված 32.78քմ մակերեսով ավտոտնակը և զբաղեցրած 32.78քմ մակերեսով հողատարածքն ուղղակի գործարքով իրեն վաճառելու մասին, ինչպես նար նկատի ունենալով, որ ավտոտնակի զբաղեցրած հողատարածքը ՀՀ Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողատեսք չի հանդիսանում, որոշում եմ.
1. Ք. Սևան, Գրիբոյեդով փողոց թիվ 3 / 126 հասցեում գտնվող, Սևան համայնքի ղեկավարի` 22.02.2019թ. թիվ 98-Ա որոշմամբ օրինական և համայնքային սեփականություն ճանաչված, 11.03.2019թ. պետական գրանցում ստացած 32.78քմ մակերեսով ավտոտնակը և զբաղեցրած 32.78քմ մակերեսով հողատարածքը / ավտոտնակը` 32.78x1300=42614դրամ և հողատարածքը` 32.78x1242=40712.76դրամ / ուղղակի գործարքի միջոցով վաճառել ՀՀ կառավարության` 18.05.2006թ. թիվ 912-Ն որոշման 34 կետով սահմանված գնման նախապատվությունը ստանալուց հետո` 15 աշխատանքային օրվա ընթացքում համապատասխան դիմում ներկայացրած ՀՀ Գեղարքունիքի մարզ, գ. Լճաշեն, 9-րդ փողոց, 1-ին փակուղի թիվ 3 տան բնակիչ Վարդգես Առաքելյանին:
2. Քաղ. Վարդգես Առաքելյանի հետ կնքել առուվաճառքի պայմանագիր և սահմանել, որ առուվաճառքի հետ կապված ծախսերն իրականացվում են գնորդի հաշվին:
3. Սույն որոշմամբ ծագող սեփականության իրավունքը ենթակա է պետական գրանցման:
4. Սույն որոշումն ուժի մեջ է` Վարդգես Առաքելյանին սույն որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: