Քաղաքացի Գայանե Ռուբիկի Բադալյանին / հաշվառված` ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք. Սևան, Սայաթ-նովա 18/ 1 3 հասցեում, ՀՀՎՀ M0062918 / սեփականության իրավունքով պատկանող ՄԲՑ մակնիշի, 78 LM 777պետհամարանիշի ավտոմեքենան «Գույքահարկի մասին» ՀՀ օրենքի համաձայն` գույքահարկով հարկվող օբյեկտ է: «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի «բ» ենթակետի հիմքով Սևանի համայնքապետարանի աշխատակազմում 20.06.2017թ.հարուցվել է վարչական վարույթ` ժամանակին չվճարված գույքահարկի գումարի գանձման հարցի քննության նպատակով: Սևանի համայնքապետարանի աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական բաժնի տեղեկանքի համաձայն` 01.01.2017թ. դրությամբ վճարման ենթակա գույքահարկի ժամկետանց ընդհանուր գումարը կազմում է 349426 ՀՀ դրամ, ապառք` 239000 ՀՀ դրամ, տույժ`110426 ՀՀ դրամ: Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ Սահմանադրությամբ, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի, «Գույքահարկի մասին» ՀՀ օրենքի 2-րդ, 3-րդ, «Հարկերի մասին» ՀՀ օրենքի 29.1-ին, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 53-րդ, 58-60-րդ հոդվածներով՝ որոշում եմ.
1. Քաղաքացի Գայանե Ռուբիկի Բադալյանից հօգուտ Սևան համայնքի բյուջե գանձել 349426 ՀՀ դրամ, որից ապառք` 239000 ՀՀ դրամ, տույժ` 110426 ՀՀ դրամ:
2. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Սևան համայնքի ղեկավարին՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկու ամսվա ընթացքում կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ երկամսյա ժամկետում:
3. Սույն որոշման պահանջները չկատարելու դեպքում «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 88-րդ հոդվածով սահմանված կարգով այն ենթակա է հարկադիր կատարման անբողոքարկելի դառնալուց հետո եռամսյա ժամկետում:
4. Գումարը ենթակա է վճարման Սևան համայնքի 900165101024 գույքահարկի հաշվեհամարին:
5. Սույն որոշման կատարման պատասխանատվությունը վերապահել աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական բաժնին:
6. Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն իրականացնում է Սևան համայնքի ղեկավարը:
7. Սույն որոշումն ուժի մեջ է` որոշումը ստորագրությամբ ստանալու օրվանից: