|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ Սևան ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
|
Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Սևան համայնք ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք. Սևան, 0261-2-43-23, 0261-4-00-00, sevan.gegharkunik@mta.gov.am |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
20 մայիսի 2019 թվականի N 273-Ա |
ՀԱՄԱՅՆՔԻ 2019ԹՎԱԿԱՆԻ ԲՅՈՒՋԵԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ, ԾԱԽՍԵՐԻ ԵՌԱՄՍՅԱ ԲԱՇԽՄԱՆ ՀԱՄԱՄԱՍՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ՃՇՏՎԱԾ ՆԱԽԱՀԱՇԻՎՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
|
Ղեկավարվելով «Բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքի 33-րդ հոդվածի 1-ին կետի, Սևան համայնքի ավագանու` 15.05.2019թ. «Սևան համայնքի 2019թվականի բյուջեում փոփոխություն կատարելու թույլատվության մասին» թիվ 22-Ն որոշման պահանջներով՝ որոշում եմ. 1.Հաստատել համայնքի 2019թվականիի բյուջեի եկամուտների եռամսյա բաշխման ճշտված համամասնությունները՝ համաձայն հավելված 1-ի: 2. Հաստատել համայնքի 2019թվականի բյուջեի ծախսերի եռամսյա բաշխման ճշտված համամասնությունները՝ համաձայն հավելված 2-ի: 3. Հաստատել համայնքի 2019թվականի բյուջեի ծախսերի կատարման ճշտված համապատասխան նախահաշիվները: 4. Սույն որոշումն ուժի մեջ է` հրապարակմանը հաջորդող օրվանից: |
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ՍԱՐԳԻՍ ՄՈՒՐԱԴՅԱՆ
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|