Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18- րդ հոդվածի 1-ին կետի 5-րդ ենթակետի, «Բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքի 33-րդ հոդվածի պահանջներով՝
Համայնքի 2019թվականի բյուջեում կատարել հետևյալ փոփոխությունները`
ԵԿԱՄՈՒՏՆԵՐ
1.Համայնքի վարչական տարածքում գտնվող ինքնակամ կառույցների օրինականացման վճար՝ ավելացնել 5000.0 հազ. դրամ, հաստատել տարեկան 7000.0 հազ. դրամ:
ԾԱԽՍԵՐ
1.Համայնքի ղեկավարի աշխատակազմի պահպանման ծախսեր / բաժին 01, խումբ 1, դաս 1/, որից`
1.1. հոդված 4111 /աշխատավարձ/, պակասեցնել 2000.0 հազ. դրամ, հաստատել տարեկան 72688.0 հազար դրամ:
1.2. հոդված 4222 /արտասահմանյան գործուղումներ/, պակասեցնել 500.0 հազ. դրամ, հաստատել տարեկան 500.0 հազար դրամ:
1.3. հոդված 4264 /տրանսպորտային ծախսեր/, պակասեցնել 1600.0 հազ. դրամ, հաստատել տարեկան 1585.0 հազար դրամ: 2. Սուբսիդիայի հատկացում «Սևանի կոմունալ սպասարկում և բարեկարգում» ՀՈԱԿ-ին` ֆրեզերված ասվալտ-բետոնյա ծածկույթի տեղափոխման, տեղադրման նպատակով /բաժին 05, խումբ1, դաս 1, հոդված 4511/, ավելացնել 7100.0 հազ. դրամ, հաստատել տարեկան 20000.0հազ. դրամ:
3. Բնակարանային տնտեսության գծով վերելակների պահպանման, ընթացիկ նորոգման գծով ծախսեր /բաժին 06, խումբ1, դաս 1, հոդված 4252/, ավելացնել 1000.0 հազ. դրամ, հաստատել տարեկան 2000.0հազ. դրամ:
4.Մշակույթի ծախսեր, որից`
4.1.Սուբսիդիա «Գրադարանների կենտրոնացված համակարգ» ՀՈԱԿ / բաժին 08, խումբ 2, դաս 1, հոդված 4511/՝ պակասեցնել 1000.0 հազ. դրամ, հաստատել տարեկան 8000 հազ. դրամ:
5. Նախադպրոցական կրթություն /բաժին 09, խումբ 1, դաս 1, հոդված 4511 , որից
5.1 Սուբսիդիա թիվ 4 «Գալիք» մ/մ» ՀՈԱԿ, պակասեցնել 1000.0 հազ. դրամ, հաստատել տարեկան 35000 հազ. դրամ.
6. Արտադպրոցական կրթություն /բաժին 09, խումբ 5, դաս 1, հոդված 4511/, որից
6.1. Սուբսիդիա «Արվեստի դպրոց» ՀՈԱԿ, պակասեցնել 2000.0 հազ. դրամ, հաստատել տարեկան 14000 հազ. դրամ:
7. Հաստատել համայնքի բյուջեի ճշտված թիվ 2-3 հատվածները:
8. Սույն որոշումն ուժի մեջ է` հրապարակմանը հաջորդող օրվանից: