Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին կետի 24)-րդ ենթակետով, համաձայն ՀՀ Քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի 2-րդ կետի, ՀՀ կառավարության` 18.05.2006թ. «Ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման կարգը հաստատելու մասին» թիվ 912-Ն որոշման 34-36 կետերի պահանջների, հաշվի առնելով քաղ. Խաչիկ Մհերյանի դիմումը` ք. Սևան, Նաիրյան փողոց թիվ 4 / 48 հասցեում կառուցված 28.69քմ մակերեսով ավտոտնակը, 28.69քմ մակերեսով հողատարածքն ուղղակի գործարքով իրեն վաճառելու մասին, ինչպես նաև նկատի ունենալով, որ ավտոտնակի զբաղեցրած հողատարածքը ՀՀ Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողատեսք չի հանդիսանում, որոշում եմ.
1. Ք. Սևան, Նաիրյան փողոց թիվ 4 / 48 հասցեում գտնվող, Սևան համայնքի ղեկավարի` 09.12.2019թ. թիվ 884-Ա որոշմամբ օրինական և համայնքային սեփականություն ճանաչված, 14.02.2020թ. պետական գրանցում ստացած 28.69քմ մակերեսով ավտոտնակը, 28.69քմ մակերեսով հողատարածքը / ավտոտնակը՝ 28.69x1300=37297դրամ, հողատարածքը` 28.69x1242=35632.98դրամ / ուղղակի գործարքի միջոցով վաճառել ՀՀ կառավարության` 18.05.2006թ. թիվ 912-Ն որոշման 34-րդ կետով սահմանված գնման նախապատվությունը ստանալուց հետո` 15 աշխատանքային օրվա ընթացքում համապատասխան դիմում ներկայացրած ք. Սևան, Շահումյան փողոց թիվ 18 / 16 բնակարանի բնակիչ Խաչիկ Մհերյանին:
2. Քաղ. Խաչիկ Մհերյանի հետ կնքել առուվաճառքի պայմանագիր և սահմանել, որ առուվաճառքի հետ կապված ծախսերն իրականացվում են գնորդի հաշվին:
3. Սույն որոշմամբ ծագող սեփականության իրավունքը ենթակա է պետական գրանցման:
4. Սույն որոշումն ուժի մեջ է` Խաչիկ Մհերյանին սույն որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: