|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ Սևան ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
|
Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Սևան համայնք ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք. Սևան, 0261-2-43-23, 0261-4-00-00, sevan.gegharkunik@mta.gov.am |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
14 մարտի 2019 թվականի N 145-Ա |
ՎԱՐՉԱԿԱՆ ՏՈՒՅԺ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 169.16-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջներով, այն է՝ առանց թույլտվության բացօթյա առևտուր կազմակերպելը առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ սահմանված նվազագույն աշխատավարձի տասհինգապատիկից քսանապատիկի չափով, հիմք ընդունելով ՀՀ Ոստիկանության Գեղարքունիքի ՄՎ Սևանի բաժնի կողմից կազմված 21.02.2019թ. արձանագրությունն այն մասին, որ Դավիթ Սերյոժայի Առաքելյանը /հաշվառված` ք. Սևան, Շահումյան փողոց թիվ 33 / 41 հասցեում/ առանց համապատասխան թույլտվության իրականացրել է բացօթյա առևտուր՝ որոշում եմ. 1. Դավիթ Սերյոժայի Առաքելյանի նկատմամբ նշանակել տուգանք նվազագույն աշխատավարձի տասհինգապատիկի՝ 15000 դրամի չափով: 2. Տուգանքը 15-օրյա ժամկետում անհրաժեշտ է վճարել համայնքի բյուջեի 900165101123 հաշվեհամարին / ՀՀ ՖՆ ԳՎ/: 3. Նշանակված տուգանքը ժամանակին չվճարելու դեպքում այն ենթակա է գանձման օրենքով սահմանված կարգով: 4. Սույն որոշումն ուժի մեջ է` հրապարակմանը հաջորդող օրվանից: |
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ՍԱՐԳԻՍ ՄՈՒՐԱԴՅԱՆ
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|