Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24)-րդ կետով, ՀՀ Հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ կետով և հիմք ընդունելով քաղ․ Նվեր Բեգլարյանի դիմումը՝ Դդմաշեն գյուղի սեփականաշնորհման հանձնաժողովի՝ 20․04․1992թ․ N 12 որոշման համաձայն՝ անհատական բնակելի տան կառուցման համար հատկացված 0․22հա մակերեսով հաղատարածքից ավել օգտագործվող 0․11793հա մակերեսով հողատարածքի նկատմամբ սեփականության իրավունք ճանաչելու մասին՝ որոշում եմ.
1. Դդմաշեն գյուղի սեփականաշնորհման հանձնաժողովի՝ 20․04․1992թ․ N12 որոշման համաձայն՝ անհատական բնակելի տան կառուցման համար հատկացված 0․22հա մակերեոսով հողատարածքից ավել օգտագործվող, ՀՀ Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածին չհամապատասխանող 0․11793հա մակերեսով հողատարածքի նկատմամբ ճանաչել Ռոզա Խոսրոֆի Բեգլարյան /ծնված՝ 07․05․1930թ․/, Տիգրան Ավետիսի Բեգլարյան /ծնված՝ 26․05․1966թ․/, Անահիտ Լյուդվիգի Հովհաննիսյան /ծնված՝ 03․07․1971թ․/, Վիգեն Տիգրանի Բեգլարյան /ծնված՝ 28․08․1990թ․/ և Նվեր Տիգրանի Բեգլարյան /ծնված՝ 26․05․1992թ․/ սեփականության իրավունքը։
2. Գեղարքունիքի մարզ, գ․ Դդմաշեն հասցեում գտնվող հողատարածքի համար տրամադրել Սևան համայնք, գ․ Դդմաշեն, 1-ին փողոց, 2-րդ փակուղի թիվ 1 / 1 հողամաս հասցե։
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում օրենքով սահմանված կարգով պատշաճ իրազեկելու օրվան հաջորդող օրվանից։