Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 45-րդ հոդվածի 1-ին կետի 2-րդ ենթակետի, ՀՀ կառավարության` 19.07.2007թ. թիվ 843-Ն որոշման, Սևան համայնքի ավագանու` 18.01.2019թ. թիվ 4 -Ն որոշման 1-ին կետով սահմանված թիվ 1 հավելվածի 9 -րդ կետի և հիմք ընդունելով «Վահագն Գրուպ» ՍՊԸ-ի կողմից ներկայացված հայտը` որոշում եմ.
1. «Վահագն Գրուպ» ՍՊԸ -ին / գործունեությունը` ք. Սևան, Սայաթ Նովա փողոց թիվ 9 / 23 հասցե / տրամադրել 2019թվականի 3-րդ և 4-րդ եռամսյակների համար`
1.1 ոգելից խմիչքների արտադրանքի վաճառքի թույլտվություն;
1.2 ծխախոտի արտադրանքի վաճառքի թույլտվություն:
2. «Վահագն Գրուպ» ՍՊԸ-ին`
2.1 Սևան համայնքի բյուջեի 900165101354 հաշվեհամարին վճարել ոգելից և ալկոհոլային խմիչքների վաճառքի թույլտվության յուրաքանչյուր եռամսյակի համար տեղական տուրք` 25.100դրամ :
2.2 Սևան համայնքի բյուջեի 900165101339 հաշվեհամարին վճարել ծխախոտի արտադրանքի վաճառքի թույլտվության յուրաքանչյուր եռամսյակի համար տեղական տուրք` 25.100 դրամ տեղական տուրք, :
3. Սույն որոշումն ուժի մեջ է`« Վահագն Գրուպ» ՍՊԸ -ին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: