Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24)-րդ կետով, ՀՀ Հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ կետով, ՀՀ կառավարության 29.12.2005թ. թիվ 2387-Ն որոշմամբ և հիմք ընդունելով քաղ․ Գարիկ Մուրադյանի դիմումը՝ ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագրի իրեն պատկանող, ք․ Սևան, Գեղամա փողոց թիվ 3 հասցեում գտնվող, անհատական բնակելի տան կառուցման համար հատկացված 540․0քմ մակերեսով հողատարածքում մինչև 2001թ. մայիսի 15-ը կառուցված բնակելի նշանակության շինությունները սեփական գույք ճանաչելու մասին, նկատի ունենալով, որ դրանք չեն գտնվում ՀՀ Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի վրա, որոնց պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը կամ վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը, կառուցված չեն ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում կամ կառուցված չեն քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով և չեն առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք, որոշում եմ.
1․ Ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագրի Գարիկ Հայրիկի Մուրադյանին /ծնված՝ 25․05․1966թ․/ պատկանող, ք․ Սևան, Գեղամա փողոց թիվ 3 հասցեում գտնվող, անհատական բնակելի տան կառուցման համար հատկացված 540․0քմ մակերեսով հողատարածքին կից՝ 95․2քմ մակերեսով հողատարածքը ճանաչել Գարիկ Մուրադյանի սեփական գույքը։
2․ Սեփականության իրավունքով Գարիկ Մուրադյանին պատկանող 635․2քմ մակերեսով հողատարածքում 1955-1970թթ․ կառուցված նկուղը /ներքին մակերեսը՝ 28․96քմ/, 131․94քմ մակերեսով բնակելի տունը՝ /ներքին մակերեսը՝ 91․08քմ/, 1971թ․ կառուցված 9․97քմ մակերեսով կաթսայատունը /ներքին մակերեսը՝ 8․26քմ/, 1955թ․կառուցված 20․61քմ մակերեսով անասնագոմը /ներքին մակերեսը՝ 13․53քմ/, 1970թ․կառուցված 8․11քմ մակերեսով խորդանոցը /ներքին մակերեսը՝ 6․94քմ/, 1955թ․կառուցված 54․82քմ մակերեսով խոհանոցը /ներքին մակերեսը՝ 37․67քմ/, 1970թ․կառուցված 2․44քմ մակերեսով հարթակը և 1971թ․ կառուցված 67քմ մակերեսով պարիսպները ճանաչել օրինական՝ տրամադրելով Սևան համայնք, ք. Սևան Գեղամա փողոց թիվ 3 բնակելի տուն հասցե:
3․Սույն որոշումն ուժի մեջ է մտնում օրենքով սահմանված կարգով պատշաճ իրազեկելու օրվան հաջորդող օրվանից։