Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24)-րդ կետով, ՀՀ կառավարության` 29.12.2005թ. թիվ 2387-Ն որոշմամբ, ՀՀ կառավարության՝ 29․04․2021թ․ N 698-Ն որոշմամբ, հաշվի առնելով, որ Սևան համայնքի հերթապահ էլ. քարտեզում առկա են անճշտություններ, որի հետևանքով անհրաժեշտություն է առաջացել փոփոխել՝ սեփականության իրավունքով քաղ. Համլետ Սիրեկանյանին պատկանող, ք․ Սևան, Հրազդան փողոց, թիվ 34ա հասցեում գտնվող անշարժ գույքի /վկայական՝ 2394298, տրված՝ 11.11.2008թ․/ գծային չափերը և երկրաչափական պատկերը, հիմք ընդունելով որակավորում ունեցող անձի կողմից կատարված չափագրությունների արդյունքները՝ որոշում եմ.
1. Ուղղել և հաստատել՝ ք․ Սևան, Հրազդան փողոց, թիվ 34ա հասցեում գտնվող անշարժ գույքի /վկայական՝ 2394298, տրված՝ 11.11.2008թ․/ գծային չափերը և երկրաչափական պատկերը:
2․ Ք․ Սևան, Հրազդան փողոց թիվ 34ա հասցեում գտնվող անշարժ գույքի համար տրամադրել Սևան համայնք, ք․ Սևան, Հրազդան փողոց թիվ 43 / 1 բնակելի տուն հասցե:
3. Սույն որոշումը հիմք է պետական գրանցում ստանալու համար:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում օրենքով սահմանված կարգով պատշաճ իրազեկելու հաջորդող օրվանից։