Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին կետի 24)-րդ ենթակետով, ՀՀ կառավարության` 29.12.2005թ. թիվ 2387-Ն որոշմամբ և հիմք ընդունելով «Սևանի ապակեմեկուսիչ» ԲԲ-ընկերության տնօրեն Էդուարդ Սահակյանի դիմումը՝ սեփականության իրավունքով ԲԲԸ-ին պատկանող, ք․ Սևան, Գործարանային փողոց թիվ 5 հասցեում գտնվող անշարժ գույքը /վկայական՝ 0144240, տրված՝ 17․08․1999թ․/ առանձնացնելու և առանձնացված անշարժ գույքերի համար նոր հասցեներ տրամադրելու մասին, որոշում եմ.
1․ Ք․ Սևան, Գործարանային փողոց թիվ 5 հասցեում գտնվող 14․41935հա մակերեսով անշարժ գույքը, համաձայն ներկայացվող հատակագծերի, բաժանել 2 միավոր գույքի և տրամադրել հասցեներ`
1) առաջին միավոր՝ 14․39813հա մակերեսով անշարժ գույքի համար տրամադրել Սևան համայնք, ք․ Սևան, Գործարանային փողոց թիվ 5 գործարան հասցե;
2) երկրորդ միավոր՝ 0․0212․2հա մակերեսով անշարժ գույքի համար տրամադրել Սևան համայնք, ք․ Սևան, Գործարանային փողոց թիվ 5 / 1 խանութ հասցե։
2․ Սույն որոշումը հիմք է պետական գրանցում ստանալու համար:
3․ Սույն որոշումն ուժի մեջ է՝ պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։