Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին կետի 24)-րդ ենթակետով, ՀՀ Քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի 4-րդ կետով, ՀՀ կառավարության` 18.05.2006թ. N 731-Ն որոշումով, 18.05.2006թ. թիվ 912-Ն որոշման 9-րդ, 10-րդ, 11-րդ 18-րդ կետերով, ՀՀ կառավարության՝ 29․12․2005թ․ թիվ 2387-Ն որոշմամբ և հիմք ընդունելով քաղ․ Նարինե Եսայանի դիմումը՝ համատեղ սեփականության իրավունքով Նարինե Եսայանին և Ավետիք Հարությունյանին պատկանող, Գեղարքունիքի մարզ, գյուղ Դդմաշեն, տնամերձ հասցեում գտնվող 0.116հա մակերեսով հողատարածքում սեփականատերերի կողմից ինքնակամ կատարված շինարարական աշխատանքներն օրինականացնելու մասին, նկատի ունենալով, որ շինությունների պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը կամ վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը, կառուցված չէ ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում կամ կառուցված չէ քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով և չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք, որոշում եմ.
1. Համատեղ սեփականության իրավունքով Նարինե Եսայանին և Ավետիք Հարությունյանին պատկանող, Գեղարքունիքի մարզ, գյուղ Դդմաշեն, տնամերձ հասցեում գտնվող և նրանց կողմից փաստացի օգտագործվող 0․116հա մակերեսով հողատարածքում սեփականատերերի կողմից 2010թ. ինքնակամ կառուցված 32․76քմ մակերեսով նկուղի /ներքին մակերեսը՝ 22․20քմ/, 163․31քմ մակերեսով երկհարկանի բնակելի տան /ներքին մակերեսը՝ 122․96քմ/, 8․6քմ մակերեսով պարիսպների կառուցման աշխատանքները ճանաչել օրինական /հաշվառման տեղեկանք 2023VQ2LSH/՝ տրամադրելով Սևան համայնք, գ․ Դդմաշեն, 3-րդ փողոց թիվ 24 բնակելի տուն հասցե՝ համայնքի բյուջե մուծելով յուրաքանչյուր օրինականացվող 1քմ բնակելի շինության համար՝ 874․0, 1քմ պարսպի համար՝ 524․4 դրամ։
2. Սույն որոշման ընդունման օրվանից սահմանված գումարը 60-օրյա ժամկետում չվճարելու դեպքում` սույն որոշումը համարվում է ուժը կորցրած:
3. Սույն որոշմամբ ծագող սեփականության իրավունքը ենթակա է պետական գրանցման:
4. Սույն որոշումն ուժի մեջ է՝ պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։