Այսօր: Շաբաթ, 4 Մայիսի 2024թ.
Սևանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 4
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Ավագանու որոշման նախագիծ N 35
 
Դիտել Ավագանու որոշումը

ՆԱԽԱԳԻԾ 35


Զեկ. ՍԱՐԳԻՍ ՄՈՒՐԱԴՅԱՆ

ՀՀ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԸ «ՀՀ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԹԻՎ 3 «ՀԵՔԻԱԹ» ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶ» ՀՈԱԿ-ԻՆ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասինե ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին կետի 21-րդ կետի պահանջներով, հիմք ընդունելով «ՀՀ Գեղարքունիքի մարզի Սևան համայնքի թիվ 3 «Հեքիաթ» մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի լիցենզավորման գործընթացի կազմակերպումը, հաշվի առնելով Սևան համայքի ղեկավարի առաջարկությունը՝ ՀՀ Գեղարքունիքի մարզի Սևան համայնքի համայնքային սեփականություն հանդիսացող անշարժ գույքը «ՀՀ Գեղարքունիքի մարզի Սևան համայնքի թիվ 3 «Հեքիաթ» մանկապարտեզ» ՀՈԱԿ-ին անհատույց օգտագործման իրավունքով տրամադրելու մասին`

1. ՀՀ Գեղարքունիքի մարզի Սևան համայնքի համայնքային սեփականություն հանդիսացող, ք. Սևան, Սայաթ-Նովա փողոց թիվ 8 / 2-2 հասցեում գտնվող, 923.42քմ մակերեսով անշարժ գույքը /նպատակային նշանակությունը՝ հասարակական, օգտագործման նպատակը՝ մանկապարտեզ/ և 0.4158 հա մակերեսով հողամասն անժամկետ, անհատույց օգտագործման իրավունքով տրամադրել փաստացի օգտագործողին՝ «ՀՀ Գեղարքունիքի մարզի Սևան համայնքի թիվ 3 «Հեքիաթ» մանկապարտեզ» ՀՈԱԿ-ին։
2. Սույն որոշումը ենթակա է պետական գրանցման:
3. Սույն որոշումն ուժի մեջ է` պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՍԱՐԳԻՍ ՄՈՒՐԱԴՅԱՆ


Նախագիծ կազմող ՍԱՐԳԻՍ ՄՈՒՐԱԴՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք. Սևան, Նաիրյան 164
0261-2-43-23, 0261-4-00-00
sevan.gegharkunik@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10028784@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՍԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 209
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner