Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին կետի 24)-րդ ենթակետով, ՀՀ Քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի 4-րդ կետով, ՀՀ կառավարության` 29.12.2005թ. N 2387-Ն, 18.05.2006թ. N 731-Ն որոշումներով, ՀՀ կառավարության`18.05.2006թ. թիվ 912-Ն որոշման 3-րդ, 33-րդ կետերով, «Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքի 143 հոդվածով, հիմք ընդունելով քաղ․ Գագիկ Եղիազարյանի դիմումը՝ ք. Սևան, գ․ Գագարին, Թումանյան փողոց թիվ 2 շենքի հարավային հատվածում՝ ավտոտնակների շարքում, ինքնակամ կառուցված 29․10քմ մակերեսով ավտոտնակն օրինականացնելու մասին, ինչպես նաև հաշվի առնելով, որ շինությունը կառուցված է համայնքային սեփականություն հանդիսացող հողատարածքի վրա, որի նկատմամբ ՀՀ Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված սահմանափակումներ չկան, որ կառույցի պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը կամ վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը, կառուցված չէ ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում կամ կառուցված չէ քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով և չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք, որոշում եմ․
1. Գագիկ Սամվելի Եղիազարյանի կողմից՝ ք. Սևան, գ․ Գագարին Թումանյան փողոց թիվ 2 շենքի հարավային հատվածում՝ համայնքային սեփականություն հանդիսացող հողատարածքի վրա ինքնակամ կառուցված 29․10քմ մակերեսով ավտոտնակը /ներքին մակերեսը՝ 24․87քմ/, 29․10քմ մակերեսով հողատարածքը ճանաչել համայնքային սեփականություն, հողամասի գործառնական նշանակությունը համարել փոփոխված՝ բնակավայրի ընդհանուրից` բնակավայրի բնակելի կառուցապատման:
2. Գագիկ Եղիազարյանի կողմից ինքնակամ կառուցված 29․10քմ մակերեսով ավտոտնակը ճանաչել օրինական /հաշվառման տեղեկանք՝ 2023DBPBJJ/՝ տրամադրելով Սևան համայնք, գ. Գագարին, Կոմիտասի փողոց թիվ 1 / 5 ավտոտնակ հասցե:
3. Նկատի ունենալով, որ թույլ է տրվել ինքնակամություն, ուստի ինքնակամ կառույցի օրինականացման ծախսերն իրականացվում են ինքնակամ կառույցն իրականացնողի միջոցներով, պետական գրանցման, այդ թվում՝ համայնքային սեփականության ճանաչման և գրանցման ծախսերն իրականացվում են համաձայն Սևան համայնքի ղեկավարի՝ 03․01․2024թ․ N 2-Ա որոշման 1-ին կետի:
4. Սույն որոշումը ենթակա է պետական գրանցման համայնքային սեփականության ճանաչման և գրանցման ծախսերի ամբողջ գումարը քաղաքացու կողմից Սևան համայնքի բյուջե վերականգնելուց հետո:
5. Սույն որոշումն ուժի մեջ է՝ պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։