Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24)-րդ կետով, ՀՀ Հողային օրենսգրքի 48, 481, 60 և 80-րդ հոդվածներով, հիմք ընդունելով 13.10.2025թ. կայացած մրցույթի արդյունքների վերաբերյալ Սևան համայնքի տարածքում կառուցապատման իրավունքով հողատարածքների տրամադրման մրցութային հանձնաժողովի կողմից կազմված արձանագրությունները՝ որոշում եմ.
1. Գեղարքունիքի մարզ, Սևան համայնք, ք․Սևան, Խաղաղության փողոց թիվ 8 / 39 հասցեում գտնվող 0․02466 հա մակերեսով, բնակավայրերի՝ նպատակային նշանակության, ընդհանուր՝ օգտագործման գործառնական նշանակության հողատարածքի 148․6 քմ մակերեսը՝ կանաչապատման, 98քմ մակերեսը՝ տաղավարի տեղադրման նպատակով , 15 տարի կառուցապատման իրավունքով, 41730 դրամ տարեկան վճարով տրամադրել մրցույթում հաղթող ճանաչված Զինա Իսաբեկի Դավթյանին՝ համաձայն մրցույթի արդյունքների:
2. Զինա Իսաբեկի Դավթյանի հետ կնքել կառուցապատման իրավունքի պայմանագիր:
3. Սույն որոշմամբ ձեռք բերված տարածքի կառուցապատման իրավունքը ենթակա է պետական գրանցման:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում օրենքով սահմանված կարգով պատշաճ իրազեկելու օրվան հաջորդող օրվանից։