Այսօր: Կիրակի, 26 Հոկտեմբերի 2025թ.
Սևանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 29
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Որոշում N 2210-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի ՍԵՎԱՆ համայնք
ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք. ՍԵՎԱՆ, 0261-2-43-23, 0261-4-00-00, sevan.gegharkunik@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

22 հոկտեմբերի 2025 թվականի N 2210-Ա

ԲՆԱԿԵԼԻ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՍԵՓԱԿԱՆ ԳՈՒՅՔ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24)-րդ կետով, 10.06.2008. ՀՕ-117-Ն օրենքի 1-ին հոդվածով, ՀՀ Հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ կետերով, ՀՀ կառավարության 29.12.2005թ. թիվ 2387-Ն որոշմամբ, ՀՀ կառավարության՝ 18.05.2006թ.թիվ 912-Ն որոշման, «Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքի143 հոդվածով, հիմք ընդունելով քաղ․ Բաբկեն Ավագյանի դիմումը` ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագրի Բաբկեն Ավագյանին պատկանող, Ծովագյուղ համայնքի հողային բարեփոխումների սեփականաշնորհման տեղական հանձնաժողովի՝ 14․07․1992թ․ N 3 նիստի որոշմամբ՝ Բաբկեն, Ներսես, Հասմիկ և Արմինե Ավագյաններին անհատական բնակելի տան կառուցման համար հատկացված 2620քմ մակերեսով հողատարածքում մինչև 2001թ. մայիսի 15-ը կառուցված բնակելի նշանակության շինությունները սեփական գույք ճանաչելու մասին, նկատի ունենալով, որ դրանք չեն գտնվում ՀՀ Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի վրա, որոնց պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը կամ վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը, կառուցված չեն ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում կամ կառուցված չեն քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով և չեն առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք, որոշում եմ.

1․Ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագրի՝ Բաբկեն Ավագյանին պատկանող, Ծովագյուղ համայնքի հողային բարեփոխումների սեփականաշնորհման տեղական հանձնաժողովի՝ 14․07․1992թ․ N3 նիստի որոշմամբ՝ Գեղարքունիքի մարզի Ծովագյուղ գյուղում՝ Արմինե Ժիրայրի Ավագյանին / ծնված` 27․11․1980թ./, Հասմիկ Ժիրայրի Ավագյանին / ծնված` 05․01․1984թ./, Ներսես Ժիրայրի Ավագյանին / ծնված` 06․02․1982թ./, Բաբկեն Ժիրայրի Ավագյանին / ծնված 27․11․1987թ./, անհատական բնակելի տան կառուցման համար հատկացված 2620քմ մակերեսով հողատարածքին կից գտնվող 1․3քմ մակերեսով հողատարածքը ճանաչել Բաբկեն, Ներսես, Հասմիկ և Արմինե Ավագյանների սեփական գույքը։
2․ Բաբկեն, Ներսես, Հասմիկ և Արմինե Ավագյաններին պատկանող 2621․3քմ մակերեսով հողատարածքում 1979թ․ կառուցված 18․5 քմ մակերեսով նկուղը /ներքին մակերեսը՝ 10․60քմ/, 195․9քմ մակերեսով բնակելի տունը /ներքին մակերեսը՝ 149․1քմ/, 86․7քմ մակերեսով հացատունը /ներքին մակերեսը՝ 67․9քմ/, 160․8քմ մակերեսով անասնաշենքը /ներքին մակերեսը՝ 112․2քմ/, 29․4քմ մակերեսով ավտոտնակը /ներքին մակերեսը՝ 25․9քմ/, 
 14․30քմ մակերեսով բաց-պատշգամբը, 1981թ․ կառուցված 90․0քմ մակերեսով խոհանոցները /ներքին մակերեսը՝ 65․8քմ/, 13․3քմ մակերեսով կաթսայատունը /ներքին մակերեսը՝ 11․3քմ/,  ճանաչել Բաբկեն, Ներսես, Հասմիկ և Արմինե Ավագյանների սեփական գույքը՝ տրամադրելով Սևան համայնք, գ. Ծովագյուղ, 12-րդ փողոց թիվ 1 բնակելի տուն հասցե:
3․  Բաբկեն, Ներսես, Հասմիկ և Արմինե Ավագյաններին պատկանող, Սևան համայնք, գ. Ծովագյուղ, 12-րդ փողոց, 1-ին թիվ 1 հասցեում գտնվող 2621․3քմ մակերեսով հողատարածքում 2012թ․ կառուցված 11․0քմ մակերեսով խորդանոցը /ներքին մակերեսը՝ 9․1քմ/ ճանաչել ինքնակամ։
4 ․Սույն որոշումն ուժի մեջ է մտնում օրենքով սահմանված կարգով պատշաճ իրազեկելու օրվան հաջորդող օրվանից։


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՍԱՐԳԻՍ ՄՈՒՐԱԴՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք. Սևան, Նաիրյան 164
0261-2-43-23, 0261-4-00-00
sevan.gegharkunik@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10028784@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՍԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner