Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին կետի 24)-րդ ենթակետով, ՀՀ կառավարության` 02.02.2002թ. թիվ 88 և 29.12.2005թ. 2387-Ն որոշումներով, հիմք ընդունելով ք. Սևան, Կարմիր բանակի փողոց թիվ 54 / 6 բնակարանի բնակիչ Սվետլանա Մաթևոսյանի դիմումը` սեփականության իրավունքով իրեն պատկանող, Սևան համայնք, ք․ Սևան, Շահումյան փողոց թիվ 37 / 44 հասցեում գտնվող բնակարանի գործառական նշանակությունը փոխելու մասին, ինչպես նաև նկատի ունենալով, որ բնակարանում չեն կատարվել կոնստրուկտիվ փոփոխություններ, չկա անհրաժեշտություն շինարարության թույլտվության տրամադրման, որոշում եմ.
1. Սևան համայնք, ք․ Սևան, Շահումյան փողոց թիվ 37 / 44 հասցեում գտնվող բնակարանի նպատակային նշանակությունը փոխել հասարակական նշանակության, գործառական նշանակությունը` առևտրի սրահ:
2. Սույն որոշումը հիմք է պետական գրանցում ստանալու համար:
3. Սույն որոշումն ուժի մեջ է՝ պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։