Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, ՀՀ կառավարության` 27.04.2006թ. «ՀՀ կառավարության` 2001թ. ապրիլի 12-ի թիվ 286-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» թիվ 844-Ն որոշման 1-ին կետի 6-րդ ենթակետով, հիմք ընդունելով քաղ․ Տիգրան Թորոսյանի օրինական ներկայացուցիչ Շահեն Թորոսյանի դիմումը` սեփականության իրավունքով Տիգրան Թորոսյանին պատկանող, Սևան համայնք, ք․ Սևան, Պ․ Սևակի փողոց թիվ 1 / 2 հասցեում գտնվող 0․055հա մակերեսով հողատարածքը / վկայական` 31102022-05-0021/ ընդլայնելու մասին, հաշվի առնելով, որ նշված հողատարածքը չի հանդիսանում ՀՀ Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված հողատարածք, որոշում եմ.
1. Սևան համայնք, ք․ Սևան, Պ․Սևակի փողոց թիվ 1 / 2 հասցեում գտնվող 0․055հա մակերեսով հողատարածքն ընդլայնելու նպատակով Սևան համայնք, ք․ Սևան, Պ․ Սևակի փողոց թիվ 1 / 3 հասցեում գտնվող 0․00948հա մակերեսով հողատարածքը /վկայական` 24102025-05-0101/ ուղղակի վաճառքի կարգով, հողի կադաստրային արժեքը՝ յուրաքանչյուր 1քմ՝ 1877․5դրամ վճարելու պայմանով օտարել Տիգրան Շահենի Թորոսյանին ։
2. Սույն որոշումը ենթակա է պետական գրանցման հողի կադաստրային արժեքը մուծելուց հետո:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում օրենքով սահմանված կարգով պատշաճ իրազեկելու օրվան հաջորդող օրվանից։