Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24)-րդ կետով, ՀՀ Հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին կետի 4-րդ ենթակետով, ՀՀ Հողային օրենսգրքի 48-րդ հոդվածի 3-րդ կետով, ՀՀ կառավարության՝ 12․04․2001թ․ N 286 որոշման 43-րդ կետով և հիմք ընդունելով քաղ. Վարդան Մկրտչյանի դիմումը` վարձակալության իրավունքով իրեն պատկանող, Սևան համայնք, գյուղ Ծովագյուղ հասցեում գտնվող և փաստացի օգտագործվող 1․94551հա մակերեսով հողատարածքն ուղղակի վաճառքի կարգով իրեն օտարելու մասին, նկատի ունենալով, որ հողատարածքը չի հանդիսանում ՀՀ Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված հողատարածք, որոշում եմ.
1. Սևան համայնք, գյուղ Ծովագյուղ հասցեում գտնվող, վարձակալության իրավունքով Վարդան Մկրտչյանին պատկանող, նրա կողմից փաստացի օգտագործվող, գյուղատնտեսական՝ նպատակային նշանակության, վարելահող՝ գործառնական նշանակության 1․94551հա մակերեսով հողատարածքը/կադաստրային ծածկագիր՝ 05-049-0105-0002/ ուղղակի վաճառքի կարգով օտարել Վարդան Արշակի Մկրտչյանին՝ հողի կադաստրային արժեքը /1քմ՝ 10․75 դրամ/ վճարելու պայմանով:
2. Սույն որոշումը ենթակա է հողի պետական գրանցման հողի կադաստրային արժեքը մուծելուց հետո:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում օրենքով սահմանված կարգով պատշաճ իրազեկելու օրվան հաջորդող օրվանից։