Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, ՀՀ կառավարության` 27.04.2006թ. «ՀՀ կառավարության` 2001թ. ապրիլի 12-ի թիվ 286-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» թիվ 844-Ն որոշման 1-ին կետի 6-րդ ենթակետով, հիմք ընդունելով Հասմիկ Կարապետյանի դիմումը` սեփականության իրավունքով իրեն պատկանող, Սևան համայնք, ք․ Սևան, Նաիրյան փողոց թիվ 21 / 1 հասցեում գտնվող 0․08հա մակերեսով հողատարածքը / վկայական` 29082025-05-0033/ ընդլայնելու մասին, հաշվի առնելով, որ նշված հողատարածքը չի հանդիսանում ՀՀ Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված հողատարածք, որոշում եմ.
1. Սևան համայնք, ք․ Սևան, Նաիրյան փողոց թիվ 21 / 1 հասցեում գտնվող 0․08հա մակերեսով հողատարածքն ընդլայնելու նպատակով Սևան համայնք, ք․ Սևան, Նաիրյան փողոց թիվ 21 / 1 հասցեում գտնվող 0․0226հա մակերեսովհողատարածքը /վկայական` 14082025-05-0048/ ուղղակի վաճառքի կարգով, հողի կադաստրային արժեքը՝ յուրաքանչյուր 1քմ՝ 4441․8դրամ վճարելու պայմանով օտարել Հասմիկ Դերենիկի Կարապետյանին ։
2. Սույն որոշումը ենթակա է պետական գրանցման հողի կադաստրային արժեքը մուծելուց հետո:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում օրենքով սահմանված կարգով պատշաճ իրազեկելու օրվան հաջորդող օրվանից։