Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24)-րդ կետով, ՀՀ կառավարության` 29.12.2005թ. թիվ 2387-Ն որոշմամբ և հիմք ընդունելով քաղ. Համլետ Սահակյանի դիմումը՝ ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագրի իրեն պատկանող, Գեղարքունիքի մարզ, գյուղ Ծովագյուղ հասցեում գտնվող անշարժ գույքի /կադաստրային ծածկագիր՝ 05-049-0023-0020/համար նոր հասցե տրամադրելու մասին, որոշում եմ.
1 Գեղարքունիքի մարզ, գյուղ Ծովագյուղ հասցեում գտնվող անշարժ գույքի համար տրամադրել Սևան համայնք, գյուղ Ծովագյուղ, 9-րդ փողոց թիվ 2 բնակելի տուն հասցե։
2 Սույն որոշումը հիմք է պետական գրանցում ստանալու համար:
3 Սույն որոշումն ուժի մեջ է մտնում օրենքով սահմանված կարգով պատշաճ իրազեկելու օրվան հաջորդող օրվանից։