Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24)-րդ կետով, ՀՀ Հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ կետով, ՀՀ կառավարության 29.12.2005թ. թիվ 2387-Ն որոշմամբ, հիմք ընդունելով քաղ. Ծովինար Սարգսյանի դիմումը` ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագրի Ծովինար և Սարգիս Սարգսյաններին պատկանող, Ծովագյուղ համայնքի հողային բարեփոխումների և սեփականաշնորհման տեղական հանձնաժողովի՝ 14․04․1991թ․ N4 նիստի որոշմամբ՝ Ծովինար, Լուսինե, Լիաննա, Բարիս և Սարգիս Սարգսյաններին հատկացված 3․56հա մակերեսով հողատարածքը, որից՝ անհատական բնակելի տան կառուցման համար՝ 0.098հա մակերեսով հողատարածքում մինչև 2001թ. մայիսի 15-ը կառուցված բնակելի նշանակության շինությունները սեփական գույք ճանաչելու մասին, նկատի ունենալով, որ դրանք չեն գտնվում ՀՀ Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի վրա, որոնց պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը կամ վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը, կառուցված չեն ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում կամ կառուցված չեն քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով և չեն առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք, որոշում եմ.
1․Ծովագյուղ համայնքի հողային բարեփոխումների և սեփականաշնորհման տեղական հանձնաժողովի՝ 14․04․1991թ․ N 4 նիստի որոշմամբ Ծովագյուղ գյուղում անհատական բնակելի տան կառուցման համար Ծովինար Բեգլարի Սարգսյանին /ծնված`10․10․1961թ./, Լուսինե Ռաֆիկի Սարգսյանին /ծնված՝ 30․06․1981թ․/, Լիաննա Ռաֆիկի Սարգսյանին /ծնված՝ 26․02․1983թ․/, Բարիս Ռաֆիկի Սարգսյանին /20․03․1984թ․/, Սարգիս Ռաֆիկի Սարգսյանին /ծնված՝ 04․12․2025թ․/ հատկացված 3․56հա մակերեսով հողատարածքից ավել օգտագործվող 0․01293 հա և 0․596 հա մակերեսով հողատարածքների նկատմամբ ճանաչել Ծովինար, Լուսինե, Լիաննա, Բարիս, Սարգիս Սարգսյանների սեփական գույքը։
2․ Ծովինար, Լուսինե, Լիաննա, Բարիս, Սարգիս Սարգսյաններին պատկանող 0․11093հա մակերեսով հողատարածքում 1956-1960թ. կառուցված 162․94քմ մակերեսով բնակելի տունը՝ 1-ին հարկ /ներքին մակերեսը՝ 118․33քմ/, 170․17քմ մակերեսով բնակելի տունը՝ 2-րդ հարկ /ներքին մակերեսը՝ 123․94քմ/, 59․51քմ մակերեսով հացատունը /ներքին մակերեսը՝ 41․91քմ/, 116․85քմ մակերեսով անասնաշենքը /ներքին մակերեսը՝ 88․89քմ, 7,80քմ մակերեսով պարիսպը ճանաչել Ծովինար, Լուսինե, Լիաննա, Բարիս, Սարգիս Սարգսյանների սեփականության իրավունքը՝ տրամադրելով Սևան համայնք, գ. Ծովագյուղ, 19-րդ փողոց, 1-ին փակուղի թիվ 1 բնակելի տուն հասցե։
3․Ծովագյուղ համայնքի հողային բարեփոխումների և սեփականաշնորհման տեղական հանձնաժողովի՝ 14․04․1991թ․ N 4 նիստի որոշմամբ Ծովագյուղ համայնքում անհատական բնակելի տան կառուցման համար Ծովինար Բեգլարի Սարգսյանին /ծնված`10․10․1961թ./, Լուսինե Ռաֆիկի Սարգսյանին /ծնված 30․06․1981թ․/, Լիաննա Ռաֆիկի Սարգսյանին /ծնված՝ 26․02․1983թ․/, Բարիս Ռաֆիկի Սարգսյանին /20․03․1984թ․/, Սարգիս Ռաֆիկի Սարգսյանին/ծնված՝ 04․12․2025թ․/ հատկացված 0․59610հա մակերեսով հողատարածքի նկատմամբ ճանաչել Ծովինար, Լուսինե, Լիաննա, Բարիս և Սարգիս Սարգսյանների սեփական գույքը՝ տրամադրելով Սևան համայնք, գ․ Ծովագյուղ, 21-րդ փողոց թիվ 22 հողամաս հասցե։
4․Սույն որոշումն ուժի մեջ է մտնում օրենքով սահմանված կարգով պատշաճ իրազեկելու օրվան հաջորդող օրվանից։