Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24)-րդ կետով, ՀՀ Հողային օրենսգրքի 48, 481, 60 և 80-րդ հոդվածներով, հիմք ընդունելով 13.10.2025թ. կայացած մրցույթի արդյունքների վերաբերյալ Սևան համայնքի տարածքում կառուցապատման իրավունքով հողատարածքների տրամադրման մրցութային հանձնաժողովի կողմից կազմված արձանագրությունները՝ որոշում եմ.
1. Գեղարքունիքի մարզ, Սևան համայնք, ք․ Սևան,Գործարանային փողոց թիվ 4 / 49 հասցեում գտնվող 0․02466 հա մակերեսով, բնակավայրերի՝ նպատակային նշանակության, ընդհանուր օգտագործման՝ գործառնական նշանակության հողատարածքի 30․7 քմ մակերեսը՝ կանաչապատման, 21 քմ մակերեսը՝ տաղավարի տեղադրման նպատակով, 15 տարի կառուցապատման իրավունքով, 14135 դրամ տարեկան վճարով տրամադրել մրցույթում հաղթող ճանաչված Անահիտ Սպարտակի Մարտիրոսյանին՝ համաձայն մրցույթի արդյունքների:
2. Անահիտ Սպարտակի Մարտիրոսյանի հետ կնքել կառուցապատման իրավունքի պայմանագիր:
3. Սույն որոշմամբ ձեռք բերված տարածքի կառուցապատման իրավունքը ենթակա է պետական գրանցման:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում օրենքով սահմանված կարգով պատշաճ իրազեկելու օրվան հաջորդող օրվանից։