Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18- րդ հոդվածի 1-ին կետի 5-րդ ենթակետի, «Բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքի 33-րդ հոդվածի պահանջներով՝ 
Սևան համայնքի 2019թվականի բյուջեում կատարել հետևյալ փոփոխությունները` 
ԾԱԽՍԵՐ
 1. Սուբսիդիա «Սևան համայնքի կոմունալ սպասարկում և բարեկարգում» ՀՈԱԿ /բաժին 05, խումբ 1, դաս 1, հոդված 4511/՝ ավելացնել 3000.0 հազ. դրամ, հաստատել տարեկան 3000.0 հազ. դրամ` ընթացիկ պարտքերի մարման և ծառերի էտման նպատակով: 
2. Նախադպրոցական կրթություն /բաժին 09, խումբ 1, դաս 1, հոդված 4511/, որից` 
2.1 Սուբսիդիա «Սևանի թիվ 3 «Հեքիաթ» մանկապարտեզ» ՀՈԱԿ` պակասեցնել 1500.0 հազ. դրամ, հաստատել տարեկան 41500 հազ. դրամ: 
3. Արտադպրոցական կրթություն /բաժին 09, խումբ 5, դաս 1, հոդված 4511/, որից` 
3.1.Սուբսիդիա «Սևանի արվեստի դպրոց» ՀՈԱԿ, պակասեցնել 1500.0 հազ. դրամ, հաստատել տարեկան 16000 հազ. դրամ: 
4. Հաստատել Սևան համայնքի բյուջեի ճշտված թիվ 2-3 հատվածները: 
5. Սույն որոշումն ուժի մեջ է` հրապարակմանը հաջորդող օրվանից: