Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին կետի 24)-րդ ենթակետով, համաձայն ՀՀ Քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի 2-րդ կետի, ՀՀ կառավարության` 18.05.2006թ. «Ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման կարգը հաստատելու մասին» թիվ 912-Ն որոշման 34-36 կետերի պահանջների, հաշվի առնելով քաղ․ Անահիտ Բուդաղի Վարագյանյանի դիմումը՝ Սևան համայնք, ք․ Սևան, Հրազդան փողոց թիվ 42 / 103 հասցեում կառուցված 32․3 քմ մակերեսով ավտոտնակը, ծածկը և զբաղեցրած 32․3 քմ մակերեսով հողատարածքն ուղղակի գործարքով իրեն վաճառելու մասին, նկատի ունենալով, որ ավտոտնակը, ծածկը և զբաղեցրած հողատարածքը ՀՀ Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողատեսք չեն հանդիսանում, որոշում եմ.
1. Սևան համայնք, ք․ Սևան, Հրազդան փողոց թիվ 42 / 103 հասցեում գտնվող, Սևանի համայնքի ղեկավարի` 15․01․2024թ․ թիվ 111-Ա որոշմամբ օրինական և համայնքային սեփականություն ճանաչված 32․3քմ մակերեսով ավտոտնակը՝ 1քմ՝ 1673դրամ, 2․70քմ մակերեսով ծածկը՝ 1քմ՝ 3346 դրամ, զբաղեցրած 32․3 քմ մակերեսով հողատարածքը՝ 1քմ՝ 2887․5դրամ, ուղղակի գործարքի միջոցով վաճառել ՀՀ կառավարության` 18.05.2006թ. թիվ 912-Ն որոշման 34-րդ կետով սահմանված գնման նախապատվությունը ստանալուց հետո` 15 աշխատանքային օրվա ընթացքում համապատասխան դիմում ներկայացրած Անահիտ Բուդաղի Վարագյանին։
2. Քաղ․ Անահիտ Բուդաղի Վարագյանի հետ կնքել առուվաճառքի պայմանագիր և սահմանել, որ առուվաճառքի հետ կապված ծախսերն իրականացվում են գնորդի հաշվին:
3. Սույն որոշմամբ ծագող սեփականության իրավունքը ենթակա է պետական գրանցման:
4. Սույն որոշումն ուժի մեջ է՝ պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։