Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության՝ 2015 թվականի մարտի 19-ի N 596-Ն որոշման, Սևան համայնքի ավագանու՝ 19.11.2024թ. N146-Ն որոշման 2-րդ կետի և հաշվի առնելով քաղ. Ռուբեն Մանուկյանի դիմումը՝ որոշում եմ.
1. Ձևակերպել կառուցապատող Ռուբեն Մանուկյանի կողմից իրականացված՝ Սևան համայնք, ք․ Սևան, Ս․ Սևանեցու փողոց, 21 շենք, 1 հասցեում գտնվող բնակարանին կից կառուցված կցակառույցի շահագործման թույլտվությունը:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում օրենքով սահմանված կարգով պատշաճ իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: