Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները`որոշում եմ.
1․Սևան համայնքի ղեկավարի` 19․06.2024թ. «Բնակելի նշանակության շինությունները սեփական գույք ճանաչելու մասին» N 1378-Ա որոշման 3-րդ և 4-րդ կետերում կատարել հետևյալ փոփոխությունը՝
1․ որոշումից հանել 3-րդ կետը;
2․ «Սևան համայնք, ք․ Սևան, Կոմիսարների փողոց թիվ 28 հասցեում գտնվող 720քմ մակերեսով հողատարածքին կից՝ 852․3քմ մակերեսով հողատարածքը ճանաչել համայնքային սեփականություն, տրամադրել Սևան համայնք, ք․ Սևան, Կոմիսարների փողոց թիվ 28 / 1 հողամաս հասցե, ուղղակի վաճառքի կարգով, հողի կադաստրայի արժեքի 30% վճարելու պայմանով օտարել Մարիամ Ավետիսյանին / հողատարածք՝ 1քմ՝ 563․25 դրամ/» բառերի փոխարեն կարդալ «Սևան համայնք, ք․ Սևան ,Կոմիսարների փողոց թիվ 28 հասցեում գտնվող 720քմ մակերեսով հողատարածքին կից գտնվող 835․8քմ մակերեսով հողատարածքը ճանաչել համայնքային սեփականություն, տրամադրել Սևան համայնք, ք․ Սևան, Կոմիսարների փողոց թիվ 28 / 1 պարիսպ հասցե, ուղղակի վաճառքի կարգով, հողի կադաստրային արժեքի 30% վճարելու պայմանով /հողատարածք՝ 1քմ՝563․25 դրամ/ օտարել Մարիամ Ավետիսի Ավետիսյանին»։
2․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից։