Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, ՀՀ կառավարության` 27.04.2006թ. «ՀՀ կառավարության` 2001թ. ապրիլի 12-ի թիվ 286-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» թիվ 844-Ն որոշման 1-ին կետի 6-րդ ենթակետով, հիմք ընդունելով քաղ. Սամվել Սարգսյանի դիմումը` սեփականության իրավունքով իրեն պատկանող, Գեղարքունիքի մարզ, Սևան համայնք, ք․ Սևան, Նաիրյան փողոց թիվ 1 / 15 հասցեում գտնվող անշարժ գույքի / վկայական`N 02082019-05-0022/ զբաղեցրած 0․00368հա մակերեսով տարածքն ընդլայնելու մասին, հաշվի առնելով, որ նշված հողատարածքը չի հանդիսանում ՀՀ Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված հողատարածք, որոշում եմ.
1․ Գեղարքունիքի մարզ, Սևան համայնք, ք․ Սևան, Նաիրյան փողոց թիվ 1 / 15 հասցեում գտնվող 0․00368հա մակերեսով հողատարածքն ընդլայնելու նպատակով, Գեղարքունիքի մարզ, Սևան համայնք, ք․ Սևան, Նաիրյան փողոց թիվ 1 / 16 հասցեում գտնվող 0․00099հա մակերեսով /վկայական` 29102025-05-0024/ հողատարածքն ուղղակի վաճառքի կարգով՝ հողի կադաստրային արժեքը՝ յուրաքանչյուր 1քմ՝ 4441․8դրամ, վճարելու պայմանով օտարել Սամվել Հարազատի Սարգսյանին։
2․ Սույն որոշումը ենթակա է պետական գրանցման հողի կադաստրային արժեքը մուծելուց հետո :
3․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում օրենքով սահմանված կարգով պատշաճ իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: