Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24)-րդ կետով, ՀՀ կառավարության՝ 27.04.2006թ․ «ՀՀ կառավարության՝ 2001թ․ ապրիլի 12-ի թիվ 286-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» թիվ 844-Ն որոշման 1-ին կետի 6-րդ ենթակետով, ՀՀ կառավարության՝ 26.05.2016թ. N550-Ն որոշմամբ, հիմք ընդունելով քաղ. Կարո Մինասյանի դիմումը՝ սեփականության իրավունքով իրեն պատկանող, Գեղարքունիքի մարզ, Սևան համայնք, գ․ Ծաղկունք հասցեում գտնվող հողամասի /վկայական՝ 06102025-05-0030/ զբաղեցրած 0.903հա մակերեսով հողատարածքն ընդլայնելու մասին, հաշվի առնելով, որ նշված հողատարածքը չի հանդիսանում ՀՀ Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված հողատարածք՝ որոշում եմ.
1. Սեփականության իրավունքով Կարո Մաքսիմի Մինասյանին պատկանող, Գեղարքունիքի մարզ, Սևան համայնք, գ․ Ծաղկունք հասցեում գտնվող հողամասի զբաղեցրած 0.903հա մակերեսով հողատարածքն ընդլայնել 0.13271հա մակերեսով / վկայական՝ 16092025-05-0040/ և ուղղակի վաճառքի կարգով, հողի կադաստրային արժեքը՝ 133375ՀՀ դրամ, վճարելու պայմանով օտարել Կարո Մաքսիմի Մինասյանին։
2. Սույն որոշումը ենթակա է հողի պետական գրանցման հողի կադաստրային արժեքը մուծելուց հետո:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում օրենքով սահմանված կարգով պատշաճ իրազեկելու օրվան հաջորդող օրվանից։