Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության՝ 2015 թվականի մարտի 19-ի N 596-Ն որոշման և հիմք ընդունելով «ԼԻԼԵՅՔ» ՍՊԸ-ի / տնօրեն՝ Նարինե Հարությունյան/ դիմումը՝ որոշում եմ.
1. «ԼԻԼԵՅՔ» ՍՊԸ-ին / տնօրեն՝ Նարինե Հարությունյան/ տրամադրել շինարարության թույլտվություն Սևան համայնք, ք․ Սևան, Հանգստի գոտու 2-րդ փողոց թիվ 5 / 2, Սևան համայնք, ք․ Սևան, Հանգստի գոտու 2-րդ փողոց թիվ 5 / 3, Սևան համայնք, ք․ Սևան, Հանգստի գոտու 2-րդ փողոց թիվ 5 / 4 և Սևան համայնք, ք․ Սևան, Հանգստի գոտու 2-րդ փողոց թիվ 5 / 5 հասցեներում գտնվող արտաքին ջրամատակարարման համակարգի կառուցման համար։
2. «ԼԻԼԵՅՔ» ՍՊԸ-Ն / տնօրեն՝ Նարինե Հարությունյան/ շինարարական աշխատանքներն սկսելուց առնվազն երեք օր առաջ պարտավոր է Սևանի համայնքապետարանին և Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնին ներկայացնել N 2-5 ձևի տեղեկանք:
3. «ԼԻԼԵՅՔ» ՍՊԸ-Ն / տնօրեն՝ Նարինե Հարությունյան/ պարտավոր են շինարարական աշխատանքներն ավարտելուց հետո` բայց ոչ ուշ, քան շինարարության թույլտվության ժամկետը լրանալուց 30 օր առաջ, դիմել Սևան համայնքի ղեկավարին` ավարտված շինարարության շահագործումը փաստագրելու համար, հակառակ դեպքում` կենթարկվի վարչական պատասխանատվության օրենքով սահմանված կարգով:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում օրենքով սահմանված կարգով պատշաճ իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: