Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24)-րդ կետով, 10․06․2008 ՀՕ-117-Ն օրենքի 1-ին հոդվածով, ՀՀ կառավարության 29.12.2005թ․ թիվ 2387-Ն որոշմամբ, ՀՀ կառավարության` 18.05.2006թ. թիվ 912-Ն որոշմամբ, հիմք ընդունելով քաղ. Իրինա Բադալյանի դիմումը`ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագրի իրեն պատկանող, Գեղարքունիքի մարզ, ք․Սևան, Մյասնիկյան փողոց թիվ 52 հասցեում գտնվող, անհատական բնակելի տան կառուցման համար հատկացված 800քմ մակերեսով հողատարածքում մինչև 2001թ. մայիսի 15-ը կառուցված բնակելի նշանակության շինությունները սեփական գույք ճանաչելու մասին, ինչպես նաև նկատի ունենալով, որ դրանք չեն գտնվում ՀՀ Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի վրա, որոնց պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը կամ վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը, կառուցված չեն ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում կամ կառուցված չեն քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով և չեն առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք, որոշում եմ.
1. Ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագրի՝ Իրինա Երվանդի Բադալյանին /ծնված՝ 28․02․1950թ․/ պատկանող, Գեղարքունիքի մարզ, ք․ Սևան, Մյասնիկյան փողոց թիվ 52 հասցեում գտնվող և փաստացի օգտագործվող 625․6քմ մակերեսով հողատարածքում 1959թ․ կառուցված 76․62քմ մակերեսով բնակելի տունը /ներքին մակերեսը՝ 41․58քմ/, 1960թ․ կառուցված 16․77քմ մակերեսով խորդանոցը /ներքին մակերեսը՝ 14․86քմ/ ճանաչել Իրինա Երվանդի Բադալյանի սեփական գույքը՝ տրամադրելով Սևան համայնք, ք․ Սևան, Մյասնիկյան փողոց թիվ 52 բնակելի տուն հասցե:
2. Իրինա Երվանդի Բադալյանին պատկանող, Գեղարքունիքի մարզ, ք․ Սևան, Մյասնիկյան փողոց թիվ 52 հասցեում գտնվող 625․6քմ մակերեսով հողատարածքում 2012-2020թթ․կառուցված 20․01քմ մակերեսով բնակելի տունը /ներքին մակերեսը՝ 15․18քմ/ ճանաչել ինքնակամ։
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում օրենքով սահմանված կարգով պատշաճ իրազեկելու օրվան հաջորդող օրվանից։