Ղեկավարվելով ՀՀ Ընտանեկան օրենսգրքի 47-րդ, 48-րդ հոդվածներով, հիմք ընդունելով Սևան համայնքի ղեկավարի՝ 2024 թվականի սեպտեմբերի 4-ի թիվ 1942-Ա որոշումը, ք. Սևան, Նալբանդյան փողոց թիվ 27 շենք, 13 բնակարանի բնակիչ Ամալյա Երամի Ստեփանյանի դիմումը՝ սեփականության իրավունքով՝ 2/3-րդ բաժնեմասով իրեն, 1/6-րդ բաժնեմասով որդուն՝ Էդգար Էդվարդի Հարությունյանին /ծնված՝ 11.03.1997թ./ պատկանող բնակարանը /վկայական՝ 31012013-05-0122/ վաճառելու մասին, հաշվի առնելով այն, որ դիմումատուն Էդգար Հարությունյանի խնամակալն է և ձեռք է բերել նոր բնակարան Սևան քաղաքում, ինչպես նաև Սևանի համայնքապետարանի խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովի կողմից կատարված ուսումնասիրության արդյունքները՝ որոշում եմ.
1. Թույլատրել քաղաքացի Ամալա Ստեփանյանին՝ վաճառելու իր խնամարկյալ Էդգար Հարությունյանին սեփականության իրավունքով՝ 1/6-րդ բաժնեմասով պատկանող, ք. Սևան, Նալբանդյան փողոց թիվ 27 շենք, 13 հասցեում գտնվող անշարժ գույքը:
2. Քաղաքացի Ամալյա Ստեփանյանին՝ որդուն ապահովել բնակարանով, հոգալ նրա ապրուստը, պաշտպանել իրավունքներն ու շահերը:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում օրենքով սահմանված կարգով պատշաճ իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: