Այսօր: Կիրակի, 10 Նոյեմբերի 2024թ.
Սևանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 4
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Որոշում N 17-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ Սևան ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Սևան համայնք
ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք. Սևան, 0261-2-43-23, 0261-4-00-00, sevan.gegharkunik@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

17 հունվարի 2018 թվականի N 17-Ա

ՀՈՂԱՏԱՐԱԾՔԻ ԱՃՈՒՐԴ-ՎԱՃԱՌՔԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին կետի 24)-րդ ենթակետով, ՀՀ Հողային օրենսգրքի 70-րդ հոդվածով և հիմք ընդունելով 15.01.2017թ.-ին կայացած աճուրդ-վաճառքի արդյունքների վերաբերյալ կազմված արձանագրությունները` որոշում եմ.

1. Ք. Սևան, Ֆրանսիական փողոց թիվ 29 / 3 հասցեում հասարակական սպասարկման շինություն կառուցելու համար նախատեսված 98.98քմ մակերեսով հողատարածքը, ըստ աճուրդ-վաճառքի արդյունքների` 1քմ – 1275.81 դրամ, օտարել աճուրդում հաղթող ճանաչված ք. Սևան, Ս. Սևանեցու փողոց թիվ 21 / 11 բնակարանի բնակիչ Կառլեն Ղահրամանի Քոչարյանին:
2. Սակարկությունների ժամանակ ձևավորված գինը գնորդի կողմից 10 օրվա ընթացքում համայնքի բյուջե մուծելու դեպքում` վերջինիս հետ կնքել հողամասի օտարման պայմանագիր:
3. Զգուշացնել Կառլեն Քոչարյանին`
- հատկացված տարածքում շինարարական աշխատանքներն սկսել միայն համապատասխան շինարարական փաստաթղթերի փաթեթը համայնքապետարանի հետ համաձայնեցնելուց և շինարարության թույլտվություն ստանալուց հետո:
4. Սույն որոշմամբ ձեռքբերված հողամասի սեփականության իրավունքը ենթակա է պետական գրանցման:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՍԱՐԳԻՍ ՄՈՒՐԱԴՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք. Սևան, Նաիրյան 164
0261-2-43-23, 0261-4-00-00
sevan.gegharkunik@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10028784@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՍԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner