Այսօր: Հինգշաբթի, 18 Սեպտեմբերի 2025թ.
Սևանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 20
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Որոշում N 1912-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի ՍԵՎԱՆ համայնք
ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք. ՍԵՎԱՆ, 0261-2-43-23, 0261-4-00-00, sevan.gegharkunik@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

16 սեպտեմբերի 2025 թվականի N 1912-Ա

ՔԱՂԱՔԱՑԻ ԱՐԱՄ ՔԱՐԱՄՅԱՆԻ ԿՈՂՄԻՑ ԻՆՔՆԱԿԱՄ ՏԵՂԱԴՐՎԱԾ ՇԻՆՈՒԹՅԱՆ ԱՊԱՄՈՆՏԱԺՄԱՆ ՄԱՍԻՆ

Ուսումնասիրելով քաղաքացի Արամ Քարամյանի նկատմամբ հարուցված վարչական վարույթի նյութերը պարզեցի․ ՀՀ ՇՄՆ էկոպարեկային ծառայության 13․07․2025 թվականին կազմված N145 արձանագրության համաձայն՝ քաղաքացի Արամ Քարամյանը Սևանա լճի առափնյա գոտում տեղադրել է ոչ հիմանկան շինություն։ Սահմանված կարգով քաղաքացին ծանուցվել է և ներկայացել է Սևանի համայնքապետարան պարզաբանումներ տալու։ Նա ներկայացրել է ՀՀ Գեղարքունիքի մարզի Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի որոշումը վարչական վարույթը կարճելու մասին։ Հաշվի առնելով, որ ոչ հիմանական շինությունը տեղադրվել է պետական սեփականություն հանդիսացող հատուկ պահպանվող հողատարածքում և ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի, 42-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի, հիմք ընդունելով Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի 15․02․2025թ․ N գ/ 01-133-ԿՃ որոշման պահանջները՝ որոշում եմ․

1․ Պահանջել քաղաքացի Արամ Քարամյանից /ք․ Սևան, Պ․ Սևակի փողոց թիվ 15 տուն հասցե/ ապամոնտաժելու տեղադրված ոչ հիմնական շինությունը մինչև սույն թվականի հոկտեմբերի 30-ը։
2․ Պահանջել քաղաքացի Արամ Քարամյանից տարածքում կառուցապատումն իրականացնել ՀՀ օրենսդրության պահանջներին համապատասխան։
3․ Սույն որոշման 1-ին կետի պահանջները չկատարելու դեպքում հարցը լուծել օրենքով սահմանված դատական կարգով։
4․ Սույն որոշումը կարող է բողոքարկվել 15-օրյա ժամկետում կամ ՀՀ վարչական դատարան երկու ամսվա ընթացքում։
5․ Սույն որոշումը ուժի մեջ է մտնում առձեռն կամ օրենքով սահմանված կարգով պատշաճ իրազեկելու օրվան հաջորդող օրվանից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՍԱՐԳԻՍ ՄՈՒՐԱԴՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք. Սևան, Նաիրյան 164
0261-2-43-23, 0261-4-00-00
sevan.gegharkunik@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10028784@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՍԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner