Այսօր: Ուրբաթ, 26 Ապրիլի 2024թ.
Սևանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 78
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
ԶԼՄ-ները մեր մասին
 
26/09/2016
Սեվանում Տոն է, ու նաեվ նախընտրական եռուզեռ

Արդեն 5-րդ տարին է, Սեւան քաղաքում վերականգնվել է լավագույն ավանդույթներից մեկը` «Քաղաքի օր» տոնակատարությունը: Ամեն տարի այդ տոնակատարությունը տեղի է ունենում սեպտեմբերի 25-ին: Սևանն ու սևանցիները, այդ օրը մեծ շուքով եւ ուրախությամբ նշում են քաղաքի օրը` այն դարձնելով տոն ոչ միայն իրենց, այլ նաև այն մարդկանց համար, ովքեր հյուրընկալվում են իրենց քաղաքում: Այսօր էլ՝ հերթականի նման, քաղաքում պատրաստվել էին բազմաթիվ միջոցառումներ, որոնց մեկնարկը տրվեց Վլ. Կարապետյանի անվան հրապարակի հարակից տարածքում` Սրբոց Հրեշտակապետաց եկեղեցու դիմաց, որտեղ տեղի ունեցավ «Տոնդ շնորհավոր, իմ քաղաք» խորագրով հանդիսությունը: Սևանցիների և հյուրերի հաջորդ կանգառը հին հյուրանոցի հարակից տարածքն էր, որտեղ տոնակատարության մասնակիցներին բարձր տրամադրություն ապահովվեց երաժշտական կատարումների շնորհիվ: Եղեռնի զոհերի հիշատակը հավերժացնող հուշախաչքարի մոտ եւս տեղի ունեցավ հիշատակի արարողակարգ` Լռության րոպե: Ն. Դագարյանի անվան մարզադպրոցի սաներն իրենց ցուցադրական ելույթները նվիրեցին քաղաքի օրվան, իսկ շուկայի հարակից տարածքում սևանցիներին ու հյուրերին սպասվում էր աշնան բարիքների հյուրասիրությունը: Մանկական զբոսայգու հարակից տարածքում տիկնիկային ներկայացմամբ հանդես եկան Հովհ. Այվազովսկու անվան արվեստի դպրոցի թատերական խմբի սաները: Իսկ Ս. Զաքարյանի անվան մշակույթի պալատի հարակից տարածքում կազմակերպվել էր Ձկան փառատոն: Տոնական օրվա միջոցառումները ամփոփվեցին բացօթյա համերգային ծրագրով, որը տեղի ունեցավ մշակույթի պալատի հրապարակում: Տոնական օրվա երկինքը լուսավորվեց հրավառությամբ, իսկ հրավառության համազարկերը տրվեցին Ս. Զաքարյանի անվան մշակույթի պալատի հարակից տարածքից: Այդ ընթացքում մեզ հաջողվեց զրուցել տոնին մասնակից մի շարք սեւանցիների հետ, եւ պարզել, թե ինչպես են նրանք պատրաստվում մասնակցել հոկտեմեբերի 2-ին սպասվող ՏԻՄ ընտրություններում: Ընդհանուր առմամբ նկատելի էր, որ սեւանցիներն այս ընտրություններում մարտական են տրամադրված: Եւ ինչպես նրանք էին նշում առանձին զրույցներում. հանուն իրենց քվեի ու արդար ընտրության, պայքարելու են մինչեւ վերջ: Սեւանցիներից մեկն էլ պոռթկաց, թե. «Մենք համարում ենք, որ գնում ենք իրական պայքարի, դաժե կասեի՝«ազատագրական»:Մենք մեր ձայնին տեր ենք կանգնելու: Հարցին, թե կողմնորոշվել ե՞ն արդյոք ընտրությունների հարցում, եւ ում են պատրաստվում տալ իրենց վստահության քվեն, սեւանցիներից մեկ ուրիշն էլ նշեց, թե.«Ինչի՞ մասին է խոսքը. իհարկե մեր քաղաքապետ Ռուդիկ Ղուկասյանին, բա էլ ո՞ւմ: էդ մարդը` կյանք տեսած ա, ընգած-հելած կարգին տղայա, իրան որ չվստահենք, ո՞ւմ վստահենք: Ինքը՝ լղոզվել, սողալ, քծնվել, տենց բաներ չունի: Ամեն հարցի մեջ էլ շիտակություն ու պարզություն ա սիրում: Դուխով, շնորհքով կարգին մարդ ա: Ո՞վ կուզի, որ իրա քաղաքապետի ոչ գվոցը գա, ոչ բվոցը: Մենք իրան ենք ընտրելու. ավելի լավ ա թողեն սեւանցին իրա ուզած թեկնածուին ընտրի, ու խաղաղ ընտրություններ կայանան: Հիմա, ազիզ ջան, վզին փաթաթելով չի: Ով ում ուզի՝ նրան էլ պըտի ընտրի:Ու շատ լավ կըլնի, որ անձնական հարցերը մեր հասարակ ժողովրդի հաշվին չլուծի ոչ մեկ: Պետք չի պոլիտիկայի հարցերը խեղճ ու կրակ ժողովրդի ջանից հանեն: Բայց իմացի հա՜, սեւանցին քյալլա տվող ա՝ ընկճվող չի: Ստեղի դուխավիկներին որ իմանաս, նոր կասես:Սաղս էլ ուզում ենք մեր Ռուդիկ Ղուկասյանին տեսնել քաղաքապետի աթոռին, որովհետեւ արդեն իրա հետ մերվել ենք, սովորել ենք իրար: Առաջին հայացքից թվում ա, թե կոշտ մարդ ա, բայց տենց չի: Իրականում կարգին մարդ ա»: Սեւանի հնաբնակներից մեկն էլ հավելեց, որ նախ եւ առաջ երկրին խաղաղություն է ուզում: Ու խնդրեց բոլոր-բոլոր մեծավորներին, որ իրենց հարազատ քաղաքում հանկարծ վատ բաներ ու արտառոց դեպքեր չլինեն ընտրությունների ժամանակ, քանի որ իր տպավորություններն այնպիսին են, որ Սեւան քաղաքում թեժ ընտրություններ են սպասվում: Վերջինս նշեց նաեւ, որ սեւանցիները հույս ունեն, որ իրենց իրավունքն ու ազատ արտահայտվելու կամքը չի ոտնահարվի ու չի արհամարվի, քանի որ կադրային նոր տեղաշարժերից հետո հույս ունեն, որ մեր երկրում ինչ-որ բան այնուամենայնիվ հնարավոր է փոխել:

ՖՆԵՎՍ

ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք. Սևան, Նաիրյան 164
0261-2-43-23, 0261-4-00-00
sevan.gegharkunik@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10028784@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՍԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 209
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner