Այսօր: Շաբաթ, 20 Ապրիլի 2024թ.
Սևանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 1
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
ԶԼՄ-ները մեր մասին
 
10/11/2019
Տեղի ունեցավ ավանդական Լավագույն համայնք 2019 մրցանակաբաշխությունը

Նոյեմբերի 10-ին՝ Տեղական ինքնակառավարման օրվան նվիրված ընդունելության ընթացքում տեղի ունեցավ ավանդական «Լավագույն համայնք 2019» մրցանակաբաշխությունը:
Այն 2006 թվականից սկսած անցկացվում է Հայաստանի համայնքների միության ու ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության նախաձեռնությամբ:
Հայաստանի համայնքների միության նախագահ Էմին Երիցյանը ուղերձ հղեց Տեղական ինքնակառավարման օրվան նվիրված:
Ուղերձում մասնավորապես նշված է. «Այսօր տեղական իշխանություններն ունեն պատասխանատվության մեծ ծավալ՝ բայց դրանց իրականացման համար անհամապատասխան չնչին ռեսուրսներ։ Մեր բնակիչների վճարած հարկերի 90%-ից ավելին տնօրինում է կենտրոնական իշխանությունը, և միայն մոտ 8%-ն է մնում համայնքներին։
Այդպիսով կենտրոնական ու տեղական իշխանությունների միջև ռեսուրսներն ու լիազո¬րություն¬ներն անարդար են բաշխված։ Առանց ռեսուրսների և լիազորությունների՝ տեղական իշխանությունները չեն կարող իրականացնել իրենց առաքելությունը՝ ապահովել որակյալ ծառայություններ ու ստեղծել մարդու կյանքի որակյալ միջավայր»։
Տեղական ինքնակառավարման 23-ամյակի կապակցությամբ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության Տեղական ինքնակառավարման քաղաքականության վարչության պետ Աշոտ Գիլոյանը շնորհավորեց համայնքներին ու նշեց. «Սա մասնագիտական տոն է. բոլորիս տոնն է:
Դուք դժվարին աշխատանք ունեք. տեղական ժողովրդավարության առաջին գծում եք, պետք է ձեր աշխատանքներում ավելի ձեռքբերումներ ունենաք տարիների ընթացքում: 23-ամյակը քիչ չէ, որպեսզի տեղական ինքնակառավարման կայացման համար արդեն բազա ստեղծված լինի»: Մրցանակաբաշխությունն ուղեկցվեց տարբեր համայնքների մշակութային խմբերի պարային և երաժշտական կատարումներով:
Մրցանակաբաշխության ընթացքում հայտնի դարձան 4 հիմնական և 5 հատուկ անվանակարգերում հաղթող ճանաչված համայնքները:
«Լավագույն համայնք 2019» անվանակարգում սահմանվել է երկու մրցանակ՝ մեկ գյուղական և մեկ քաղաքային համայնքի համար: Տարվա լավագույն համայնքներն են Գորիսն ու Ակունքը:
«Բարեկարգ համայնք 2019» անվանակարգում հաղթող ճանաչվեց երկու համայնք՝ մեկ գյուղական և մեկ քաղաքային: Տարվա բարեկարգ համայնքներն են Տաշիր և Տեղ համայնքները: «Մաքուր համայնք 2019» անվանակարգում հաղթող ճանաչվեց Թալին համայնքը:
«Մշակութային լավագույն համայնք 2019» անվանակարգում հաղթող ճանաչվեց երկու համայնք՝ մեկ գյուղական և մեկ քաղաքային: Մրցանակակիր համայնքներն են Կապանն ու Ախուրյանը: «Տարվա նորարար և խելացի համայնք» անվանակարգում հաղթող ճանաչվեց Էջմիածին համայնքը:
«Տարվա նշանակալից առաջընթաց 2019» բոլոր համայնքների համար անվանակարգում հաղթող ճանաչվեց Վանաձորը: «Տարվա նշանակալից առաջընթաց 2019» խոշորացված համայնքների համար անվանակարգում հաղթող ճանաչվեցին Սիսիան և Լոռի Բերդ համայնքները:
«Տարվա գործարար կառույց» անվանակարգում հաղթող ճանաչվեց Սևան համայնքը: «Տարվա նախաձեռնություն» անվանակարգում հաղթող ճանաչվեց Սայաթ Նովա համայնքը:

ՄԵԳԱՊՈԼԻՍ
http://megapolis.am/index.php/news/0/2296-texi-ounecav-avandakan-lavagouyn-hamaynq-2019-mrcanakabasxoutyoune.html?fbclid=IwAR0cM2lCwRIbYmpI_EEJmWsxxY-shhNrT2XMSYSBZ20pAwzinwjSoKjV6QI

ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք. Սևան, Նաիրյան 164
0261-2-43-23, 0261-4-00-00
sevan.gegharkunik@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10028784@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՍԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner